воскресенье, 11 декабря 2016 г.

Հրանտ Մաթեվոսյան:Գրականություն

Հրանտ Մաթեվոսյան

Ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ 1955-1958 թվականներին աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։ Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967 թ.։ ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։ Ունի դուստր և որդի։ Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։ Նրա գյուղացի հերոսները հաճախ դժվար բնավորություն ունեցող մարդիկ են, որոնք իրենք դժվար են ապրում և դժվարացնում են իրենց կողքի մարդկանց, իրենց հարազատների կյանքը։ Բայց նրանք ծանր աշխատանքի մարդիկ են, նրանց աշխատանքով է երկիրը շենանում։ Այդպիսին է նրա «Աշնան արև» հերոսուհի Սղունը, որի կյանքում դառն օրերը շատ շատ են եղել, ուրախ օրերը շատ քիչ. բայց նա համառ է, չի կոտրվում և առաջ է տանում իր դժվար գործը՝ մեծացնում է իր երեխաներին, ստեղծում է իր տնտեսությունը և արհամարանքով նայում այն մարդկանց, որոնք թույլ են ու նվնվան։ Նրա գործերում չեն սիրում այն մարդկանց, որոնք լքում են քայքայվող գյուղը և փախչում քաղաք՝ թեթև կյանք փնտրելու, անտեր թողնելով իրենց հայրական տունը, դարերի իրենց ժառանգությունը։ Մաթևոսյանի ամենահայտնի գործերից մեկը «Տերը» վիպակն է։ Նրա հերոսը ևս գյուղացի է, գյուղի անտառապահը, որը կապված է իր գյուղին ու բնությանը և շատ է ուզում, որ գյուղը չլքվի, չվերանա, իսկ անտառը չթալանվի։ Նա պայքարում է բոլոր նրանց դեմ, ովքեր գյուղին ու բնությանը մոտենում են գիշատիչների պես, թալանելու և հարստանալու համար։ Բայց դրանք շատ են, իսկ Ռոստոմը՝ տերը, մենակ։ Եվ նրա համար շատ դժվար է ապրել, նրան ամեն կերպ ուզում են խեղճացնել, ծեծում են։ Անձնական կյանքում էլ դժբախտ է: Բայց նա իսկապես տեր է, իսկապես այն մարդն է, որի նմանները պետք է շատ լինեն և փրկեն իրենց գյուղն ու անտառը:

четверг, 8 декабря 2016 г.

Ռուսերեն

Вопросы для письменного рассуждения:
— Чем для вас пахнет детство?
В детстве я каждий день ходил в пикарню и всегда покупали свежий хлеб, булки. Для меня детсво пахнет хлебом.
— В чем вам видится смысл жизни?
Чтобы прожить счастливую жизнь. Сделать так что бы родители, дети, родные гордились. 
— Вы хорошо помните самый счастливый день своей жизни? А самый непростой?
Непомню.
— Чего вы ни за что не сможете простить другим людям?
Предательство. 
— Есть у вас личная формула успеха?
Нет, нету.
— Что для вас означает быть свободным?
Не зависить от других и материально и мнениями. 
— Что вы вкладываете в понятие добра и зла?
— Что вам помогало преодолеть периоды полного отчаяния?
Друзья, общение с ними, Музыка и время. 
— Случались в вашей жизни чудеса?
— Сколько времени вы смогли бы прожить на необитаемом острове и что взяли бы с собой?
Я вообще не думал об этом. Если буду одинь то максимум неделю, а если с друзьями то очень долго. Взял бы воды и продукты у которых срок годность длиная.
— В какую эпоху вам хотелось бы жить и с кем из представителей той эпохи пообщаться?

Դանիել Վարուժան։Գրականություն

Դանիել Վարուժան ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1884-1915 Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը։ Վարուժանի կյանք ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։ Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։ Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին, տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։ Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։ 1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։ 1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Ստանալով բարձրագույն կրթություն, բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։ Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։ 1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։ Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։

суббота, 21 мая 2016 г.

Ռուսերեն:Жизнь современных детей

Жизнь современных детей 

Сейчас люди очень развиты и сейчас век техники. Сейчас у всех есть смартфоны, телефоны, планшеты, компьютеры с которыми можно делать многое, читать новости, интересные статьи, смотреть фильмы, общаться с людьми со всех концов мира, и даже зарабатывать деньги  разными способами. Но у людей появилась зависимость и вес день люди проводят в телефонах и самоутверждается получая много лайков. Ребенку вообще трудно, они вес день играют в игры, вес день думают какую новую игру скачать, спят мало, не  занимаются спортом, они ничего не успевают, делают свои уроки, и сразу подсаживаются к компьютеру а полвека назад дети были свободны, потому что у них были легкие времена, а теперь все стало более сложным, дети много учатся, идут к репетитору, чтобы смогли поступать в ВУЗ, и чтоб в будущем у них была хорошая работа.

Ռուսերեն:Чего я достиг в этой школе и чем отличается наша школа

Чего я достиг в этой школе и чем отличается наша школа


Я учусь в этой школе уже 3 года и школа мне дала очень многого. Школа не только даёт материал для учебы но и развивает речь. Мы учим как защитить нас юридически в разных ситуациях. В других школах таково не дают там только учат как зубрить.  И наша школа отличается тем что мы работаем с компьютерами и планшетами и умеем пользоваться интернетом и компьютером больше чем другие подростки.

Ռուսերեն:Что такое мужская солидарность?

Что такое мужская солидарность?

Это поддержка другого мужчины, независимо прав тот или нет, в отношении противоположного пола. Я считаю, что это миф и не более, предмет шуток между самими мужиками. Ни один нормальный мужчина не пройдет мимо когда оскорбляют женщину, и не скажет, что он прав, так как он мужчина. Только сильный может всегда признать свою вину и нести за нее ответственность. 

 Мужчина не может причинить вред другому мужчине или своим бездействием допустить, чтобы другому мужчине был причинён вред. Мужчина должен делать вид, что повинуется всем приказам женщины.

Ռուսերեն:Свободный выбор профессии

Свободный выбор профессии


Я думаю подросток не может совсем самостоятельно выбрать свою профессию. Родители должны что то предложить или направить ребенка к прибыльный профессии, которая в тоже время нравится ребенку.  Но не только родители должны направлять но и учители должны так представить свой предмет чтобы подросток не стал ненавидеть этот предмет. 

Ռուսերեն:Армения в будущем

Армения в будущем 


Армения в будущем будет опять под властью России или будет в составе России.  Границы останутся как сейчас есть. Не будет напряжения на первой линии фронта экономика будет рости если мы будет в составе России, если не будет значит миграция продолжиться и состояние Армении ухудшается еще больше. Армянине будут больше и больше брать кредиты, в долг, ипотеку и всю жизнь будут выплачивать. 

пятница, 20 мая 2016 г.

Քաղաքագիտություն: Պորտուգալիա

Պորտուգալիա

  1808-ին պորտուգալացի ժողովուրդը ապստամբեց ֆրանսիական տիրապետության դեմ։ 1811-ին ֆրանսիացիներըստիպված հեռացան երկրից։ 1820-ին Պորտուգալիայում սկսվեց բուրժուական հեղափոխություն, որի հիմնական պահանջն էր սահմանադրական միապետության հաստատումը։ 1822-ին ընդունվեց լիբերալ սահմանադրություն, նույն տարին Բրազիլիան իրեն անկախ հռչակեց և անջատվեց Պորտուգալիայից։ Սակայն կորտեսների ընդունած առաջադիմական ռեֆորմների զգայի մասը չիրագործվեց լիբերալ բուրժուազիայի երկչոտության պատճառով։ 1824-ին արքայազն Միգել Բրագանսացու շուրջը համախմբված ֆեոդալակղերական տարրերը պետական հեղաշրջում կատարեցին, երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ, որն ավարտվեց սահմանադրականների հաղթանակով։ 1834-ին Միգել Բրագանսացին ստիպված էր հրաժարվել գահից։ Շուտով սահմանադրականների ձախ թևը հանդես եկավ 1822-ի լիբերալ սահմանադրությունը վերականգնելու պահանջով։ Լիսաբոնում բռնկվեց ապստամբություն, որը 1836-ին վերածվեց բուրժուական հեղափոխության։ Իշխանության գլուխ անցան ձախ սահմանադրականները կամ սեպտեմբերականները, որոնց1842-ին դուրս մղեցին աջ սահմանադրականները։ Միավորվելով կղերաֆեոդալական տարրերի հետ, աջ սահմանադրականները կազմեցին արտիստների «Կարտիշտա» պահպանողական կուսակցությունը։ Չարտիստների պարագլուխ գեներալ Կաբրալը հաստատեց ռազմական դիկտատուրա։ 1846-1847-ի ժողովրդական ապստամբությունը ճնշվեց բանակի և օտար ինտերվենտների օգնությամբ։ 1851-ին խարտիստների ձախ թևից և սեպտեմբերականներից կազմվեց «Ռեջեներադուշ» («Վերածնունդ») կուսակցությունը, որի ղեկավար Սալդանյան 1851-1856-ին գլխավորեց կառավարությունը, իրականացվեցին մի շարք լիբերալ սահմանափակ ռեֆորմներ, որոշ տնտեսական և ֆինանսական միջոցառումներ, կառուցվեց առաջին երկաթուղին (1853)։ Կապիտալիզմի զարգացման ու պրոլետարիատի քանակի աճի հետ Պորտուգալիայում առաջ եկավ սոցիալիստական շարժում․ 1875-ին ստեղծվեց սոցիալիստական կուսակցությունը։ Միաժամանակ ուժեղացավ հանրապետական շարժումը, ստեղծվեց հանրապետական կուսակցությունը։ XX դ․ սկզբին հանրապետական տրամադրությունները թափանցեցին բանակ և նավատորմ։ 1910-ի բուրժուական հեղափոխությունը վերացրեց միապետությունը։ Պորտուգալիան հռչակվեց հանրապետություն։ Սակայն պահպանվեցին կիսաֆեոդալական ուժեղ մնացուկներ և եկեղեցու զորեղությունը։


  Պորտուգալիան խորհրդարանական հանրապետություն է։ Նախագահն ընտրվում է ընդհանուր քվեարկությամբ 5 տարի ժամկետով։ Կառավարությունը ղեկավարում է վարչապետը, որը, որպես կանոն, հանդիսանում է Ազգային Ժողովիընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցության ղեկավարը։ Վարչապետը ձևավորում է իր աշխատակազմը։ Խորհրդարանը (Հանրապետության ասամբլեան) ընտրվում է կուսակցական ցուցակներով 4 տարի ժամկետով։ Խորհրդարանի կազմի մեջ մտնում են 230 պատգամավորներ։ Պորտուգալիայի կառավարությունը նախարարների խորհուրդ է, որը կազմված է 14 նախարարներից։

  Եվրոպական երկրների համեմատությամբ անգրագիտության տոկոսը բարձր է Պորտուգալիայում։ Մինչև ֆաշիստական կարգերի տապալումը (1974) անգրագետ էր երկրի բնակչության 40%-ը, իսկ 1980-ին՝ 25-30%-ը։ 1979-ի օրենքով համընդհանուր տարրական կրթությունը հայտարարվել է պարտադիր, սակայն երկրում կան նաև մասնավոր դպրոցներ, կրթության վրա դեռես ուժեղ ազդեցություն ունի կաթոլիկ եկեղեցին։ Նախադպրոցական հիմնարկների (3-6 տարեկանների համար) մեծ մասը մասնավոր են։ 6-ամյա տարրական դպրոցը պարտադիր է 6-12 տարեկանների համար։ Պետական տարրական դպրոցում ուսուցումն անվճար է։ Լրիվ միջնակարգ դպրոցը (լիցեյ) 7-ամյա է, 3 փուլով՝ 2-3-2։ Ուսուցումը պետական և մասնավոր միջնակարգ դպրոցներում վճարովի է և ոչ պարտադիր։ Միջնակարգ դպրոցի վերջին 2-ամյա փուլում կա 2 բաժանմունք՝ հումանիտար և բնական։ 6-ամյա պարտադիր տարրական դպրոցի հիմքի վրա գործում են պրոֆտեխնիկական ուսումնական հաստատությունները (1-5-ամյա)։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 2-ամյա մանկավարժական ուսումնարանները (լիցեյների 2-րդ փուլի հիմքի վրա)։ Բարձրագույն վճարովի կրթություն են տալիս համալսարանները, ինստիտուտները և քոլեջները։ Երկրում կան 11 համալսարան, 30 ինստիտուտ և քոլեջ։ Բուհ են ընդունվում լրիվ միջնակարգ դպրոցի շրջանավարտները։ Երկրի խոշորագույն բուհերից են Լիսաբոնի (հիմննադրվել է 1290-ին), Պորտուի (1911), Կոիմբրայի (հիմանադրվել է 1290-ին Լիսաբոնում, 1537-ից Կոիմբրա), Լիսաբոնի տեխնիկական (1930), ազգային կոնսերվատորիան (Լիսաբոն, 1835), արվեստների 2 բարձրագույն դպրոցները (Լիսաբոն և Պորտու)։ 1981-ից Պորտուգալիայի գաղութ Մակաոյում գործում է Արևելյան Ասիայի մասնավոր համալսարանը։ Գործում են պատմության՜ պորտուգալական ակադեմիան (1720), Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան (1932)։ Կան նաև 46 տարբեր գիտական ընկերություններ և 26 այլ գիտական հիմնարկներ։ Պորտուում է գտնվում երկրի խոշորագույն հանրային-մունիցիպալ գրադարանը (հիմնադրվել է 1833-ին, ավելի քան 1325 հազար գիրք), խոշոր են նաև Լիսաբոնի ազգային (1796, ավելի քան 1 մլն գիրք), Կոիմբրայի համալսարանի (1716, ավելի քան 1 մլն գիրք) գրադարանները։ Թանգարաններից են՝ Ազգագրական (1875), Հնագիտության (1866), Հնագույն արվեստի (1884), ժողովրդական արվեստի (1948), Երկրաբանական-հանքաբանական (1837), Դրամագիտության (1933), Գաչուաո Կյոււպեսկյան հիմսարկություն (1956) և այլն, բոլորը Լիսաբոնում։


Կուսակցություններ
Демократическая партия
Демократический альянс
Левый блок
Народная монархическая партия
Народная партия
Народный демократический союз
Национальный союз
Партия «зелёных»
Партия Земли
Португальская коммунистическая партия
Рабочая партия социалистического единства
Революционная социалистическая партия
Социал-демократическая партия
Социалистическая партия

понедельник, 16 мая 2016 г.

Քաղաքագիտություն.

Եթե ես լինեի նախագահ.

1.Հարաբերությունները ավելի կլավացնեի Իրանի և Վրաստանի հետ, որ մարդիկ կարողանաին հանգիստ մտնել և դուրս գալ, կներկրեի տարբեր վառելիքներ, տարբեր սպառման համար ապրանքներ։
Արցախյան կոնֆլիկտ. Ադրբեջանցիները պետք է վերջացնեին զինադադարի խախտումը կամ եթե շարունակեին կդիմեի ռազմական միջոցների.
Ցեղասպանության խնդիր. Կպահանջեի թուրքերից ետ մեր հողերը կամ ել փոխհատուցում։

2.Սոցիալ տնտեսական կյանքը կդարձնեի կամ ամերիկյան կամ գերմանական կամել շվեդական մոդելի նման.

Ամերիկյան մոդելը
Ամերիկյան մոդելը լիբերալ շուկայական կապիտալիստական մոդել է, որը կառուցված է անհատականության, ձեռնարկատիրական ակտիվության, բնակչության առավել ակտիվ մասի հարստացումն ամենայն կերպ խրախուսելու համակարգի վրա։ Բնակչության անապահով խմբերի համար մասնակի արտոնությունների և նպաստների հաշվին ստեղծվում է կյանքի ընդունելի մակարդակ։ Սոցիալական հավասարության կամ արդարության խնդիր այստեղ չի դրվում։ Այս մոդելը հիմնված է մասնավոր սեփականության, շուկայական մրցակցային մեխանիզմի, կապիտալիստական դրդապատճառների, աշխատանքի արտադրողականության բարձր մակարդակի և անձնական հաջողության նվաճման մասսայական կողմնորոշման վրա։

Գերմանական մոդել
Գերմանական մոդելը սոցիալական - շուկայական տնտեսության մոդել է, որում մրցակցային սկզբունքների ընդարձակումը կապվում է հատուկ սոցիալական ենթակառուցվածքների ստեղծման հետ, որը մեղմացնում է շուկայի և կապիտալի թերությունները, ձևավորում բազմաշերտ ինդուստրիալ սոցիալական քաղաքականության սուբյեկտներ։ Այն ձևավորվել է հիտլերյան ժամանակների կոնցեռների վերացման և տնտեսության բոլոր ձևերին (խոշոր, միջին, մանր) կայուն զարգացման հնարավորության տրամադրման շնորհիվ։ Պետությունն ակտիվորեն ազդում է գների, մաքսատուրքերի և տեխնիկական նորմաների վրա և կոչված է երաշխավորելու ազատ գներ և մրցակցություն, շուկայական տնտեսության հավասարակշռվածություն և ապահովել նրա զարգացման սոցիալական ուղղվածությունը։

Շվեդական մոդել
Շվեդական մոդելը  իր դասական ձևով սոցիալական մոդել է, որը տարբերվում է բնակչության ամենաանապահով շերտերի օգտին ազգային եկամտի վերաբաշխմամբ, ունեցվածքային անհավասարության կրճատմանն։ Այստեղ պետության ձեռքում է գտնվում հիմնական ֆոնդերի ընդամենը 4%-ը։ Այդ ծախսերի կեսից ավելին ուղղվում է սոցիալական կարիքներին։ Տնտեսական գործունեության 90%-ից ավելին իրականացնում են մասնավոր ֆիրմաները, կառավարությունը եռանդուն մասնակցում է տնտեսական կայունության ապահովմանը և եկամուտների վերաբաշխմանը։ Դա հնարավոր է միայն հարկավորման բարձր նորմայի պայմաններում։ Այդպիսի մոդելը ստացել է «ֆունկցիոնալ սոցիալիզացիայի» անվանումը, բարձր կենսամակարդակի (ներառյալ զբաղվածությունը, կրթությունը, սոցիալական ապահովագրումը) և ենթակառուցվածքի բազմաթիվ տարրերի (տրանսպորտի, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների) ապահովման գործառույթը՝ պետության վրա է։

3.Մշակութային կյանք։
Մշակութային կյանքը կթողնեի նույնը, դա կպարունակեր աշխարհագրության, գրականություն, ճարտարապետության, ժողովրդական պարերի, և երաժշտության տարրեր։ Այս տարրերը կանցնեին դպրոցներում։

4.Հոգևոր կյանքը կմնար նույնը։

вторник, 10 мая 2016 г.

About Life::: Անգլերեն

About Life
Life is beautiful but not always easy, it has problems, too, and the challenge lies in facing them with courage, letting the beauty of life act like a balm, which makes the pain bearable, during trying times, by providing hope
Happiness, sorrow, victory, defeat, day-night are the two sides of  me . Similarly, life is full of moments of joy, pleasure, success and comfort punctuated by misery, defeat, failures and problems. There is no human being on Earth, strong, powerful, wise or rich, who has not experienced struggle, suffering or failure.

A person who has not encountered difficulties in life can never achieve success.

Favorite cartoon::: Անգլերեն

Favorite cartoon

Tom and Jerry are  based on the storyline inside a house whose owner has a pet cat named Tom And in that house there is a mouse named Jerry. Obviously, my favorite is Tom. I mean he is so cute. The short animation movies are based on the stories in which jerry comes to steal something from the kitchen and Tom tries to catch him. But he is never able to do that as Jerry is very cunning and there are always a lot of messes that happen out of the chase and run. I’m sure it is the favorite cartoon of most  people including all age groups. The shows are never boring though sometimes repeated series are shown again and again. It still has a huge demand because children born now will also  like this.It is one if the most successful cartoon characters. Besides this, the Donald duck, Mickey Mouse , Looney tunes show were also among my favorites. 

My dream job:::Անգլերեն

My dream job(first)

I will have My own company. It will be the work for money, with it's help I would like to get a lot of money and thus I would be able to plan my working day by myself. I hope that I will have good relationship with colleagues on business, staff and state authorities. The stuff on my job should like the work, Wear smart clothes, have a tidy appearance and get on well with other colleagues! They can serf the Internet, phone and e-mail their family and friends if it is important. Worker shouldn't use bad language, smoke and be late for work without important reasons. They can't drink alcohol and take drugs.

My dream job(second)


My dream job is to be a professional chef; I would like to own my own restaurant and to be my own boss. To have the talent of being able to cook finger licking meals, in my opinion, would be amazing. People would spread the word and make me famous; others would travel from other places just to try the exquisite food being furnished by my talent. Most importantly I would be happy, making others happy.

понедельник, 9 мая 2016 г.

ՀՀ էներգետիկան:::Էկոլոգիա

ՀՀ էներգետիկան


1)Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը

ՀՀ-ի գոյատևման գլխավոր գործոններից մեկը դա էներգետիկ համակարգն է, որը երկրի համար ապահովում է էներգիա: Չափազանց դժվար է պատկերացնել առանց լույսի, որևէ տեխնիկայի և ընդհանրապես էլեկտրաէներգիայի: Համակարգիչ, հեռուստացույց, համացանց, դրանք գործում են հենց էներգիայի շնորհիվ, իսկ դրանց բացակայության դեպքում կյանքը կզրկեր ժողովրդին վառ գույներից և հնարավորություններից, որը տալիս է այս դարի տեխնիկան: Իսկ կյանքի հաճույքներից զրկելուց զատ, դրա բացակայությունը նաև մեծ վնաս կհասցնի երկրի տնտեսությանը:

2)Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան

Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի։ Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։ Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին։ Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքում կառուցել Ջերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան։ Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ։ Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն մի քամու էլեկտրակայան Լոռու մարզում Տարբեր գնահատականներով Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

3)Ինչպե՞ս է  ազդում  Էներգիայի ստացման պրոցեսը բնության վրա :

ՋԷԿ-երը օգտագործելով էներգակիր ռեսուրսները պինդ, հեղուկ և գազային վառելիքների տեսքով, արտադրում են էլեկտրական ու ջերմային էներգիա: Ամբողջ աշխարհում արտադրվող էներգիայի մեծ մասը ստացվում է ՋԷԿ-երից: Իրենց աշխատանքի ընթացքում ՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր թունավոր գազերի կամ պինդ նյութի տեքով: Ցանկացած նյութի այրման ժամանակ ծախսվում է մեծ քանակությամբ թթվածին: ՋԷԿ-երը հանդիսանում են թթվածի սպառման խոշոր աղբյուր:

4)Էլեկրտաէներգիա ստանալու այլընտրանքային ի՞նչ հնարավորություններ ունի ՀՀ-ը: Ինչպես եք պատկերացնում ՀՀ Էներգետիայի ապագան:

Ռեսուրսները Հ.Հ-ում թողնում են միայն բացասական հետևանքներ:Բնական ռեսուրսների օգտագործում բերում է տնտեսության զարգացմանը,սակայն մյուս կողմից բերում է բնական ռեսուրսների  նվազեցմանը և վտանգ է ներկայացնում պահպանության անվտանգության համար:

5)Ինչպե՞ս ես կարելի է խնայել էներգիան (տանը, դպրոցում և այլուր):

Իմ կարծիքով ՀՀ օգտագործում է էլեկտրաէներգիայի ստացման շատ լավ միջոցներ:Կա նաև Էլեկրտաէներգիա ստանալու մեկ այլ միջոց ՀՀ տարածքում:Դա արևի ճառագայթներից ստացված Էլեկրտաէներգիան է բայց դա տարվա ընթացքում ընդամենը ձմռանը և տեղումների ընդացքում կարող է Էլեկրտաէներգիա չտալ:Իսկ տաք եղանակի ընդացքում այն կարող է լավ Էլեկրտաէներգիա աղբյուր լինել:

среда, 4 мая 2016 г.

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում::: Էկոլոգիա

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում


 1.Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

Հայաստանի Հանրապետությունը լեռնային երկիր է: Հեռու է ծովերից օվկիանոսներից, որը հնարավորություն չի տալիս զարգացնելու ծովային առևտուրը:Մեր երկրի ընդերքը հարուստ է մի քանի մետաղներով, հատկապես կարևոր առանձնահատկություն է բազմամետաղային հանքերի առկայությունը և մի հանքաքարի մեջ կա պղինձ, մոլիբդեն, անագ, ցինկ և այլն:
Մեր հանքերը չնայած,որ պատկանում են օտար երկրներին, այնուամենայնիվ որոշակի եկամուտ են տալիս և նպաստում զարգացմանը: Երկիրը լեռնային է և գետերը ունեն էներգետիկ նշանակություն,դա նույնպես դրական գործոն է էներգետիկայի տեսակետից:

 2.Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում բնօգտագործումը մեծ մաշտաբների է հասել ու դա իր վատ հետևանքներն է թողնում բնության վրա: Հանքերի անխնա շահագործումը մեր երկրի նման փոքր տարածք ունեցող երկրի համար ուղակի աղետ է: Բոլոր գետերի վրա անխղճորեն ՀԵԿ-եր կառուցելը էկոհամակարգերը վերացնում է:
Սևանա լճի խնդիրը, որը բնօգտագործման տիպիկ օրինակ է, ու ինչքան էլ, փորձում են լճի մակարդակը բարձրացնել, բայց միևնույնն է, դա նախկին Սևանը չի դարձնի՝ կենդանական աշխարհը վերանում է, ջրիմուռները դարձել են կապտականաչ:

 3.Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

ՀՀ բնական ռեսուրսերից են՝ ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Հանդիպում են նաև պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարներ, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արդյունահանում: ՀՀ-ն հարուստ է նաև բնական հանքային ջրերով: Կան հարյուրավոր ջրհորներ, 10 քաղրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր, աղբյուրներ: 1400 քառ. կմ տարածք է կազմում Սևանա լիճը, որը համարվում է աշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճը:

 4.Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

Քանի որ երկիրը օր օրի դառնում է այս կամ այն երկրի սեփականությունը, բնականաբար երկրի ողջ հարստությունը օգտագործվում է անխնա կերպով: Հայաստանում գրեթե չեն պահպանվում բնապահպանական նորմերը, սեփականատերերը անում են այն, ինչ ցանկանում են՝ հանքերը շահագործում են, գետերը չորացնում, ծառերը հատում, պոչամբարները սնկերի պես արագ աճում են:

 5. Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայսատանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»:
 Ավելի շատ ուշադրություն պետք է դարձնենք անտառների, գետերի, լճերի, ջրամբարների մաքրությանը:
Առաջնային հուզող խնդիրներից է աղբի թափոնի զանազանումը, որով կարելի է ստանալ էլեկտրաէներգիա, ինչպես նաև այլ օգտագործվող ապրանքներ, ինչպես զարգացած երկրներում:

среда, 13 апреля 2016 г.

Գրականություն։ Սուտ

Սուտ

 Առանց ստի հնարավոր չէ ապրել։ Մարդիկ հաճախ ստում են և բոլորը իրենց կյանքում գոնե մեկ անգամ ստել են։ Ստում են իրենց լավ լինելու,  հարազատների,  ընտանիքի համար, որ նրանք չանհանգստանան կամ հպարտանան քեզնով։ Մարդիկ նաև ստում են ինքնահաստատվելու համար, ուրիշների մոտ սուտ բաներ հորինելով։
 Մենք հիմնականում ստում ենք այն դեպքերում, երբ ցանկանում ենք բարձրացնել մեր անձը: Հատկապես դա տեղի է ունենում նոր ծանոթությունների ժամանակ: Երբ տղան ծանոթանում է  աղջկա հետ, սկսում է չափազանցնել իր առավելությունները, հորինել տարբեր լեգենդներ աղջկան գրավելու համար, իսկ երբ ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս, հաջորդում է հիասթափություն: Դա կարող է լինել ոչ միայն սիրային հարաբերություններում, այլև գործնական, ընկերական և այլն:
 Մենք հիմնականում ստում ենք ուրիշին ցավ չպատճառելու, անօգնական վիճակից դուրս գալու համար, որպեսզի բարձրացնենք մեր հեղինակությունը, ինքնահաստատման համար, հանուն սիրո։

пятница, 18 декабря 2015 г.

Քաղաքագիտություն։ Նախագիծ 2

Թեմա 3.6 Քաղաքական վերնախավը և քաղաքական առաջնորդները

Քաղաքական վերնախավ հասկացությունը: Նրա գործառույթները: Գ.Մոսկի, Վ.Պարետոյի, Ռ. Միխելսի տեսությունները քաղաքական վերնախավիմասին: Քաղաքական առաջնորդները: Նրանց դերը քաղաքականկյանքում: Քաղաքական առաջնորդի գործառույթները: Խորեզմատիկանձնավորություն: Առաջնորդ և անձի պաշտամունք: Առաջնորդինկարագիրը: Ժամանակակից Հայաստանի քաղաքական առաջնորդները:

Նախաբան

Նյութը պարունակում է տեղեկություններ քաղաքական վերնախավ հասկացության, նրա գործառույթների, Գ.Մոսկի, Վ. Պարետոյի, Ռ. Միխելսի տեսությունների մասին քաղաքական վերնախավում, քաղաքական առաջնորդների, նրանց դերի մասին քաղաքական կյանքում, քաղաքական առաջնորդի գործառույթների և խարիզմատիկ առաջնորդների մասին։


Քաղաքական վերնախավ (էլիտա) հասկացությունը և Վիլֆրեդո Պարետոյի տեսությունը

  XIX դ . երկրորդ կեսին , կապված քաղաքական կյանքի կենտրոնացման և բյուրոկրատացման հետ , եկավ ներկայացուցչական կառավարման փորձի շրջանը : Դա իր արտացոլումը գտավ քաղաքագետներ Վիլֆրեդո Պարետոյի ` էլիտաների տեսությունում և Գաետանո Մոսկայի ` քաղաքական դասի հայեցակարգում։
 Բոլոր հասարակություններում  գոյություն ունի երկու օղակ ` բարձր , որի մեջ սովորաբար մտնում են կառավարողները , և ցածր , որտեղ գտնվում են կառավարվողները:
  Ինքը ` Վ . Պարետոն ` էլիտաների տեսության հիմնադիրը , խոստովանում է , որ սկսած Պլատոնից , որը զգացել է նշված խնդիրը, ինչպես նաև որ բարձր և ցածր օղակների միջև տեղի է ունենում անհատների շրջապտույտ, շատերն են քննարկել այս երևույթը և կան շատ գրություններ նվիրված նրան։ Չնայած այդքան խոր արմատներին, թերևս միակ փաստարկը , որի ն բոլոր էլիտաները համաձայն են, այն է, որ հասարակության համար էլիտաներն անհրաժեշտ են, ուստի և «էլիտարիստ(վերնախավ)» եզրը, երբեմն արհեստականորեն միավորում է բավական բազմազան հեղինակների:
  Դա հիմք է տվել նեոէլիտիզմի ակնառու ներկայացուցիչներից մեկին՝ Ջովաննի Սարտորիին , մտահոգություն հայտնել, թե «այսպես կոչված, էլիտարիստները չեն ներկայացնում մի խումբ, որը միասնական և ընդհանրական է» և հայտնի չէ անգամ, թե ինչպիսի չափանիշ է էլիտարիստներին սահմանում որպես այդպիսին: Իսկ ի՞նչ են էլիտարիստները հասկանում «էլիտա» ասելուց: Ընդհանրապես այն ծագում է լատիներեն eligere և ֆրանսերեն elite ՝ լավագույն , ընտրյալ բառից։


                                       Գաետանո   Մոսկայի տեսությունը

  Քաղաքական իշխանությունը ցանկացած հասարակությունում իրականացնում է կառավարող էլիտան, որն էլ պատմական գործընթացի «շարժիչ ուժն» է, լուծում է կարևոր սոցիալական խնդիրները ,մինչդեռ զանգվածները քաղաքականապես «անտարբեր» են, «պասիվ», այստեղից էլ՝ էլիտայի անխուսափելիությունը ցանկացած հասարակությունում: «Եթե տեսությունում մենք այլ կերպ ենք քննարկում,- գրում է Մոսկան,- դա մասամբ կապված է հնացած սովորության հետ, որին մենք հետևում ենք մտածողության ընթացքում և մասամբ նշանակության չափազանցման հետ, որը տալիս ենք երկու քաղաքական փաստերի, որոնք թվում են շատ ավելի նշանակալից, քան իրականում կան»: Մոսկայի նշած այդ երկու քաղաքական փաստերը հետևյալներն են.
   Առաջին՝ ցանկացած քաղաքական օրգանիզմում կա մեկ անհատ, որը գլխավորն է կառավարող դասի՝ որպես ամբողջի մեջ և գտնվում է իշխանության ղեկի մոտ: Դա միշտ այն մարդը չէ, որն օժտված է օրինական գերագույն իշխանությամբ: Մի դեպքում ժառանգական թագավորի կամ կայսեր հետ վարչապետը կամ ծառայապետն օժտված են իրական իշխանությամբ ` շատ ավելի մեծ, քան սուվերենի իշխանությունը, այլ դեպքերում ընտրված նախագահի փոխարեն կառավարում է ազդեցիկ քաղաքական գործիչը, որն ապահովում է նախագահի ընտրությունները: Հատուկ պայմաններում մեկի փոխարեն կարող են լինել երկու կամ երեք մարդ, որոնք իրականացնում են գերագույն կառավարչի գործառույթները:
  Երկրորդ` ինչպիսին էլ որ լինի քաղաքական կազմակերպության տիպը, կառավարվող զանգվածների անբավարարվածությամբ, դժգոհությամբ, նրանց զգացմունքներով առաջացած ճնշումը որոշակի ազդեցություն է գործում կառավարող կամ քաղաքական դասի քաղաքականության վրա : Մոսկան վստահեցնում է, որ պետության գլուխ կանգնած մարդը որոշակիորեն ի վիճակի չէր լինի կառավարել առանց փոքրաքանակ դասի աջակցության, չէր կարող հարկադրել հարգել իր հրամանները և իրականացնել դրանք և ենթադրելով, որ նա կարող է հարկադրել կառավարող դասի ներկայացուցիչ մեկ կամ իրոք շատ անձանց գիտակցել իր իշխանության հեղինակությունը, այդ մարդը որոշակիորեն չի կարող գժտվել տվյալ դասի հետ, կամ ընդհանրապես վերջ տալ նրան:

                                           Ռոբերտ Միխելսի տեսությունը

Գերմանացի տեսաբան Ռ . Միխելսը գրում էր , որ «Վիլֆրեդո  Պարետոն առաջարկեց սոցիալիզմը դիտարկել որպես հատկապես հարմար միջոց աշխատավոր դասի շրջանից նոր էլիտա արտադրելու  համար ` նկատելով ներքին ուժի հայտանիշ երիտասարդ «քաղաքական դասի» առաջնորդների ունակությունում ` հակադրվելու հետապնդումներին և անարգանքներին և դրանցից դուրս գալու  հաղթանակով» ,ապա եզրակացնում. «Կարող են հաղթել սոցիալիստները, բայց ոչ  սոցիալիզմը, որը զոհվում է իր կողմնակիցների  հաղթանակի պահին ....
 Քննադատելով ժողովըրդավարությունը ` էլիտարիստներն ապացուցում էին, որ,մի կողմից, այն ընդամենը առասպել է, մյուս կողմից` այդ տեսական  պատրանքը ծնում է, Մոսկայի արտահայտությամբ,«քաղաքական  կազմակերպության վատագույն տիպը՝ նրանց անանուն բռնակալությունը,ովքեր հաղթել են ընտրություններում և խոսում են ժողովրդի անունից »: «Հանրապետությունը որում մենք տեսնում ենք, այդուհանդերձ, բուրժուական ժողովրդավարության բարձրագույն ձևը, առանձնանում է, ըստ Պրոդոնի,  կառավարման ամենամանրախնդիր ,մոլեռանդ ոգով :Այդ կառավարությունը ելնում է նրանից, որ կարող է ամեն ինչ իրականացնել անպատիժ՝ միակ պատճառով... բռնակալությունը միշտ կարելի է արդարացնել հանուն հանրապետության և ընդհանուր շահի գործելու անհրաժեշտությամբ»։

                                      Քաղաքական առաջնորդի բնութագիրը

  15-16 դարերի իտալացի հայտնի քաղաքական մտքի ներկայացուցիչ, փիլիսոփա Նիկոլո Մաքիավելին քաղաքական առաջնորդին` պատկերավոր հետևյալ կերպ է բնորոշել. "Առաջնորդը պետք է առյուծի նման ուժեղ լինի, որ վախեցնի գայլերին և աղվեսի նման` խորամանկ, որ շրջանցի ծուղակները": Այսօր շատ պրիմիտիվ է հնչում այն, որ առաջնորդը պետք է ուժեղ լինի, ինչպես առյուծը: Տվյալ դեպքում ի՞նչ պետք է հասկանալ ուժեղ կամ հզոր ասելով` առաջնորդի ֆիզիկական տվյալները, թե՞ արդյունավետ քաղաքականություն վարելու ձիրքը, իսկ գուցե` հարիզմա՞ն:
  Քաղաքականության մեջ կան իրարից տրամագծորեն տարբերվող իրավիճակներ, որոնց շրջանակներում արդյունավետ կարող է լինել քաղաքական առաջնորդի մի որակը, իսկ մեկ այլ դեպքում` մյուսը: Թերևս, այս ամենից միակ պարզ, բայց միաժամանակ նշանակալի հետևությունն այն է, որ առաջնորդը փայլուն պետք է տիրապետի կամ ունենա լիդերի հավաքական կերպարը ամբողջացնող բոլոր որակները:
  Խարիզման կատարյալ առաջնորդի երեք տեսակներից մեկն է: Մյուս երկուսը ավանդական կամ բանական կառավարում իրականացնող առաջնորդներն են:
Վերջին երկուսը` բանականն ու ավանդականը, չեն առնչվում առաջնորդի` իբրև անհատականության հետ: Դրանք մատնանշում են քաղաքացիների ու հասարակության միջև կապը` հենվելով բացառապես սոցիալական կառուցվածքի առանձնահատկությունների վրա։
 Այդ կապը կառավարման համար անհրաժեշտ հասարակական աջակցություն է ստեղծում և ամրապնդում է իր հետևորդներից հնազանդություն պահանջելու առաջնորդի ընդունակությունը: Ավանդական կառավարման դեպքում քաղաքացիների և հասարակության միջև կապը հենվում է համակարգի հետ ու համաձայնության վրա, քանի որ քաղաքացիներն իրենց համակարգի մաս են համարում: Բանական կառավարման դեպքում այդ կապը բխում է նրանից, որ քաղաքացիները տեսնում են գործող մեխանիզմների արդարացիությունն ու արդյունավետությունը և ենթարկվում են դրանց, քանի որ հավատում են համակարգի իրավացիությանը: Խարիզմատիկ կառավարման  դեպքում քաղաքացիների ու հասարակության կապի միակ հիմքը առաջնորդն է: Խարիզմատիկ իշխանությունը հիմնված չէ ոչ պաշտոնի և ոչ էլ կարգավիճակի վրա. այն բխում է անձի` իր հանդեպ հավատ առաջացնելու և այդ հավատը պահպանելու ընդունակությունից:
  Տեսության հիմնադիր Մ. Վեբերի համոզմամբ, խարիզմատիկ իշխանությունը հայտնվում է այն ժամանակ, երբ հասարակությունը լուրջ ճգնաժամ է ապրում: Ճգնաժամ, որը խարխլում  է հասարակության կառուցվածքը: Ճգնաժամ, երբ քաղաքացիները հրաժարվում են հասարակական համաձայնություն ցուցաբերել և հարգել ինստիտուտները:

  Քաղաքական առաջնորդները: Նրանց դերը քաղաքական կյանքում: Քաղաքական առաջնորդի գործառույթները:

Քաղաքական առաջնորդն այն անձն է, որը ոչ միայն գլխավորում է քաղաքական գործընթացները, կատարում գործառույթներ հասարակության, քաղաքական կազմակերպության կամ շարժման ղեկավարման ոլորտում, այլև նա` ով կարող է էապես փոխել իրադարձությունների ընթացքն ու քաղաքական գործընթացների ուղղությունը: Այս համատեքստւմ հնարավոր է, որ որպես լիդեր` այսինքն առաջնորդ հանդես գա, ևՙ որպես առանձին վերցրած անհատ, և որոշ դեպքերում` կազմակերպություն` մասնավորապես, կուսակցական, պետական և այլն: Ակնհայտ է, որ ոչ ամեն վարչապետ, միապետ, քաղաքական կուսակցության ղեկավար և առավել ևս պատգամավոր է դառնում քաղաքական առաջնորդ:
 Քաղաքական առաջնորդների առկայությունը, իր հերթին ենթադրում է քաղաքական առաջնորդության երևույթի գոյություն:

Քաղաքական լիդերությունը առաջնորդության ամենաբարձր ձևն է, և ճիշտ չէ, որ քաղաքական լիդերության բնույթը նույն է բոլոր քաղաքական առաջնորդների դեպքում: Քաղաքական լիդերության առանձնահատուկ բնույթը կախված է բազմաթիվ գործոններից:

Քաղաքական առաջնորդությունը բարդ հասկացություն է: Սակայն դրա երեք կողմերը հանդիսանում են որոշիչ: Դրանք են`

1.առաջնորդների անձնական հատկանիշները։
2.իր կողմից իշխանության իրականացման գործիքները։
3.իրավիճակները, որոնց հետ առնչվում է լիդերը:

         Ժամանակակից Հայաստանի քաղաքական առաջնորդները

Ժամանակակից Հայաստանի քաղաքական առաջնորդները հիմնականում վերը նշված բնութագիրն ու խարիզման չունեցող անձիք են, ովքեր ինչ-ինչ ճանապարհներով հասել են իրենց առաջնորդի պաշտոնին։

                               Վերջաբան

Նախագիծը կատարելիս ծանոթացա քաղաքական վերնախավին և քաղաքական առաջնորդների գործունեությանը


Աղբյուրներից՝

1.ԷԼԻՏԱՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2.http://www.barometer.am/news/real-politics/20150925/7361/
3.http://www.researchers.am/am/tag/%D5%AD%D5%A1%D6%80%D5%AB%D5%A6%D5%B4%D5%A1/
4.http://shirakcentre.org/-/82-2010-06-29-08-36-07
5.http://arinahakobyan.blogspot.am/2015/10/blog-post.html
5.https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%BD%D5%B
6%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81:Gasparyan/%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B2

Պատմություն: Նախագիծ 2

Հայաստանի առաջին հանրապետուրթյուն

Ներածություն
Նախագծում ներկայացնում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության  ձևավորման և հռչակման գործընթացը, Մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը կենսական անհրաժեշտություն էր, որը հիմք դրեց ներքաղաքական նոր հարաբերությունների ու զարգացումների: Նյութում նաև զուգահեռներ եմ անցկացնում Հայաստանի Առաջին և Երրորդ հանրապետությունների միջև: Կարելի է ասել, որ այս երկու Հանրապետությունները ունեն էական նմանություններ ու տարբերություններ, որն էլ կարևոր առանձնահատկություն եմ դիտարկում որպես:
Այժմ ներկայացնեմ ինչպես սկսվեց Առաջին հանրապետության ձևավորում  Մայիսյան Հերոսամարտեր:

1918թ. Մայիսյան հերոսամարտերը և դրանց պատմական նշանակությունը
Օգտվելով նպաստավոր հանգամանքից՝ մայիսի 15-ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին) և առաջ շարժվեցին երկու հիմնական ուղղություններով։ Թուրքական զորքերի մի խմբավորում Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը՝ Ղարաքիլիսա (Վանաձոր-Ղազախով ռազմավարական ուղղություն վերցրեց դեպի Բաքու։ Հայկական ազգային զորամասերը անկարող էին երկարատև դիմադրություն ցույց տալ զավթիչներին։ Հայ ժողովրդի գլխին նորից կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը։
Թուրքերին դիմակայելու համար կատարվեց հայկական զինված ուժերի վերադասավորում։ Ստեղծվեց Երևանյան զորախումբը, որի հրամանատարն էր գեներալ Մովսես Սիլիկյանը։
Արարատյան դաշտ ներխուժած թուրք ասկյարները (զինվորները) մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ (Արմավիր) գյուղն ու կայարանը։ Հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի ելավ, ուր վճռվելու էր նրա լինել-չլինելու հարցը։
Մայիսի 22-ի վաղ առավոտյան եկեղեցու զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը։ Սարդարապատի զորաջոկատը, որի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր, հրետանային նախապատրաստությունից հետո անցավ հակահարձակման։ Հայկական զինուժը հուժկու գրոհով հետ վերցրեց թշևամու կողմից մեկ օր առաջ գրաված Սարդարապատը։ Թուրքերը, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջեցին մինչև Արաքս կայարանի մոտակա բարձունքները։ Իսկ մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական 15-հազարանոց զորքը ջախջախվեց և նահանջեց դեպի Գյումրի։
Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։ Հարկ է նշել, որ հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։ Հարյուրավոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնագիտությունից, քաղաքական համոզմունքներից ու տարիքից, ներկայանում էին զորամաս և կամավոր մեկնում ճակատ։ Գյուղացիները տրամադրում էին փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք, մտնում աշխարհազորայինների շարքերը, փորում խրամատներ։ Հերոսամարտը ստացավ համաժողովրդական բնույթ, հայ ժողովուրդը համախմբվել, մի բռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային արժանապատվության։ Արարատյան դաշտի ինքնապաշտպանության ոգին Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանն էր (1879-1919թթ.)։ Նրա աննկուն կամքի և հմուտ կազմակերպչական ջանքերի շնորհիվ հայ ժողովուրդը հաղթանակ տոնեց։
Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգընթաց ահեղ մարտեր մղվեցին նաև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում։ Մայիսի 22-ին թուրքական մի դիվիզիա, գրավելով Սպիտակը, շարժվեց Բաշ-Ապարան՝ նպատակ ունենալով Երևանի վրա գրոհել հյուսիսից, մտնել Արարատյան դաշտ և Սարդարապատի մոտ հայկական զորամասերին հարվածել թիկունքից։ Ստեղծվեց հարվածային խումբ։ Հայկական զորամասը, Դրոյի հմուտ ղեկավարությամբ, ոչ միայն կասեցրեց թուրքերի առաջընթացը, այլև խիզախ հակագրոհով փախուստի մատնեց թշնամուն։ Այդ կռիվներում հայերին օգնում էր Ջահանգիր աղայի քրդական (եզդիական) ջոկատը։
Մայիսի 24-28-ը ահեղ մարտեր տեղի ունեցան Ղարաքիլիսայի մոտ։ Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ։ Չնայած թշնամին ի վերջո գրավեց Ղարաքիլիսան և շարժվեց առաջ, սակայն այնտեղ նույնպես հայերը ցույց տվեցին հիրավի հերոսական դիմադրություն։ Դա խոստովանել է հենց թուրք հրամանատարությունը։ Ղարաքիլիսայի կռիվներում աչքի ընկան սպաներ Ա. Բեյ Մամիկոնյանը, Ն. Ղորղանյանը, Գ. Նժդեհը, մարտերում հերոսաբար զոհվեց կապիտան Գ. Տեր-Մովսիսյանը և ուրիշներ։
Այսպիսով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր։ Ավելին, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը։ Մայիսյան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի անկախության համար։ Եվ հենց այդ հաղթանակի օրերին հռչակվեց Հայաստանի անկախությունը։ Մայիսյան հերոսամարտը դարձավ հայոց նոր ժամանակների Ավարայրը, որ իր խաղացած դերով ու նշանակությամբ, հիրավի, հայ ժողովրդի պատմության ամենահերոսական դրվագներից է։ Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության շրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների պատմության ժամանակաշրջանը։

Հայաստանի Հանրապետության հռչակումը
Այն օրերին, երբ հայ ժողովուրդը թուրքական զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվներ էր մղում 1918թ. մայիսյան հերոսամարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրամասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում։ Այդ իսկ պատճառով Անդրկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի։
1918թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը (պառլամենտը), և դրանով իսկ կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը՝ Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց (կենտրոնական) Ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Ընդունված հայտարարագրում մասնավորապես ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»։
Այսպիսով, եղեռն ապրած հայ ժողովուրդը, թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում, ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը։ Հայաստանի անկախության հռչակումը պատմական անհրաժեշտություն էր և ստեղծված պայմաններում միակ նախընտրելի ուղին։ Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր ազատագրական իր տևական պայքարին, իսկ կոնկրետ պարագայում Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերին։ Ի նշանավորումն այդ իրադարձության՝ Մայիսի 28-ը համարվում է համայն հայության նվիրական տոներից մեկը՝ Առաջին հանրապետության անկախության օրը։
Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում։

Ներքին քաղաքականություն
Հայաստանի անկախության հռչակումից և Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո Թիֆլիսում կազմվեց անդրանիկ կառավարությունը։ Այն 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց Ազգային խորհրդի անդամների հետ միասին, փոխադրվեց մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ (վարչապետ) ընտրվեց Հովհաննես Քաջազնունին (1868-1937)։
Մինչ նորակազմ կառավարությունը Թիֆլիսից կժամաներ Երևան, տեղում պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարվել։ Այն իրականացրել էր Երևանի Ազգային խորհրդի փաստացի ղեկավար, հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան, 1879–1919)։ Նրան իրավամբ կարելի է համարել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր։
Կառավարության ստեղծումից հետո խնդիր դրվեց ձևավորել օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը։ Հարկ է նշել, որ հանրապետության գոյության 2,5 տարվա ընթացքում կազմվել է երկու գումարման խորհրդարան։ Առաջին խորհրդարանը կոչվել է Հայաստանի խորհուրդ՝ 46 պատգամավորով, բազմակուսակցական սկզբունքով։ Երկրորդ գումարման խորհրդարանը (պառլամենտ) ձևավորվել է 1919թ. հունիսին անցկացված համաժողովրդական ընտրությունների միջոցով։ Այն բաղկացած էր 80 պատգամավորից, որոնց ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներ էին։ Առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց մասնագիտությամբ գյուղատնտես Ավետիք Սահակյանը, իսկ երկրորդինը՝ գրող, հրապարակախոս Ավետիս Ահարոնյանը (1866-1948)։
Պետական կառավարման տեսակետից ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական (ռամկավար) հանրապետություն, որտեղ բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը՝ կառավարությունը։ Ընդ որում, կառավարության նախագահը (վարչապետը) համարվում էր հանրապետության թիվ մեկ պաշտոնատար անձը։ Սակայն նա ընտրվում էր խորհրդարանի կողմից և հաշվետու էր նրան։
Պետական իշխանության կայացման գործում կարևոր էր նաև դատական իշխանության ձևավորումը։ Սկզբում ժամանակավորապես, որոշ փոփոխություններով, պահպանվեցին Ռուսական կայսրության օրենքները։ Հետագայում աստիճանաբար սկսեցին արմատավորվել հայ ազգային-պետական ոգուն բնորոշ օրենքներ։ Դատաիրավական համակարգումմտցվեց եռաստիճան (շրջանային, դատաստանական պալատ և սենատ) դատական ատյան։ Հանրապետության դատական համակարգի ժողովրդավարացման դրսևորում էր 1919թ. երդվյալ ատենակալների դատարանի հիմնումը։
Իշխանության համակարգում իրենց ուրույն տեղն ունեին տեղական իշխանության՝ գավառային, քաղաքային և համայնքային մարմինները։ Աշխարհամարտի ավարտից հետո, երբ ՀՀ տարածքը սկսեց ընդարձակվել, գավառների թիվն անցավ մեկ տասնյակից։ Հանրապետական նշանակության քաղաքների թիվը նույնպես անցնում էր մեկ տասնյակից։ Ավելի ուշ՝ 1920թ. մայիսին, վարչական տեսակետից հանրապետության տարածքը բաժանվեց չորս նահանգների՝ Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի։ Այդ ժամանակ ՀՀ տարածքը հասավ շուրջ 70 հազ. քառ. կմ-ի, 2 մլն բնակչությամբ։ Կառավարության նախաձեռնությամբ մշակվեց և գործողության մեջ դրվեց զեմստվային (տեղական ինքնակառավարման) հաստատությունների մասին օրենքը։ Վերակազմվեցին քաղաքային ինքնավարությունները և այլն։

Ազգային բանակի ստեղծումը
Հայոց անկախ պետականության կայացման ամենազորեղ կռվաններից մեկը սեփական ազգային բանակի ստեղծումն էր։ Պատմության փորձը սովորեցնում է, որ այն ազգն է անվտանգ, իսկ պետությունը՝ կենսունակ, որն ունի կարգապահ ու մարտունակ բանակ։
Բաթումի պայմանագրից հետո Թուրքիայի պահանջով Հայաստանը կարող էր ունենալ ընդամենը մեկ դիվիզիա։ Այդ իսկ պատճառով 1918թ. ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937)։ Դիվիզիայի զորայինների ընդհանուր թիվը հասնում էր 16 հազարի։ Հանրապետության ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը (1873–1937), իսկ հայոց բանակի գլխավոր հրամանատարը (սպարապետ)՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանը (1855-1931)։
Կազմալուծվեցին ՀՀ տարածքում գտնվող կամավոր հայդուկային խմբերը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է փառաբանված հայդուկապետ Անդրանիկի գլխավորած հավաքական զորաջոկատին։ Գեներալ Անդրանիկը որոշակի տարաձայնություններ ուներ կառավարության հետ, ուստի 1919թ. գարնանը նա իր սուրը և զենքերը հանձնեց կաթողիկոսին և մեկընդմիշտ հեռացավ Հայաստանից։ Ազգային հերոս Անդրանիկը արտասահմանում շարունակեց իր ազգանվեր գործունեությունը։ Նա մահացավ 1927թ. ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, թաղվեց Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը։ Երախտագետ հայ ժողովուրդը ի կատար ածեց Անդրանիկի կտակը։ 2000թ. նրա աճյունը տեղափոխվեց հայրենիք և հանդիսավորությամբ թաղվեց Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում, այնտեղ, ուր հանգչում են Հայաստանի ու արցախյան հերոսամարտի մյուս նահատակ հերոսները։
1919թ. հունվարից, երբ արդեն թուրքական զորքը հեռացել էր Անդրկովկասից, և ավարտվել էր նաև հայ-վրացական պատերազմը, կատարվեց բանակի մասնակի զորացրում։ Դրա փոխարեն հայտարարվեց 20-25 տարեկան զինապարտ քաղաքացիների զորակոչ։ ՀՀ զինված ուժերը աստիճանաբար համալրվում էին թե՛ զորքով և թե՛ զինտեխնիկայով ու նյութատեխնիկական միջոցներով։ Արդեն 1920թ. հունվարին հանրապետության զորքի թիվը հասնում էր 25 հազարի, իսկ աշնանը, թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի, այդ թվում՝ 33 գեներալ և 2000-ից ավելի սպա։

Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծումը
1985թ. մարտին փոխվեց ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը։ Լճացման տարիների ծերացած ղեկավարությանը փոխարինելու եկան ավելի երիտասարդ եւ համեմատաբար առաջադեմ գործիչներ։ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար ընտրվեց Միխայիլ Գորբաչովը, որը հետագայում դարձավ ԽՍՀՄ առաջին նախագահը։ Նա հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը ճգնաժամից դուրս բերելու համար պետք է իրականացվեն վերափոխումներ։ Խորհրդային Միությունը այդ տարիներին կանգնած էր արմատական փոփոխությունների անհրաժեշտության առջեւ։
Սոցիալիստական հասարակարգի խոր ճգնաժամը, կուսակցական-պետական գաղափարախոսության սնանկությունը, չլուծված բազմաթիվ հարցերն ու առավելապես ազգային խնդիրները ակտիվացրեցին ու շարժման մեջ դրեցին Խորհրդային Միության միլիոնավոր քաղաքացիների` տարբեր ժողովուրդների ու ազգերի։ Այդ շրջանում ազատագրական շարժումների ծավալումը Վերակառուցման քաղաքականության անմիջական հետևանքն էր։ Առաջինը հանդես եկան արցախահայերը, որոնք ամենևին չէին հաշտվել պատմական իրենց տարածքները Ադրբեջանին բռնակցելու և ողջ խորհրդային շրջանում Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացրած հակահայկական քաղաքականության հետ։ 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի /ԼՂԻՄ/ մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը, երկրի Սահմանադրությանը համապատասխան, պատմական որոշում ընդունեց։ Մարզխորհուրդը դիմեց Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին միջնորդությամբ։ Հայաստանում և Սփյուռքում արցախահայության հետ համերաշխության զանգվածային ցույցերի մեծ ալիք բարձրացավ։
Ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից՝ խորհրդարանը 1991թ. սեպտեմբերի 21-ին որոշեց հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա` 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Իրականացավ անկախության վերականգնման հայ ժողովրդի դարավոր երազանքը:


Օգտագործված աղբյուրներ:
http://armyansky.narod.ru/index/0-95
http://www.mfa.am/hy/armenia-history/#armenia
http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1343
http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1328
http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_HH_kazmavorumy_ev_ankaxutyan_hrchakumy