понедельник, 17 ноября 2014 г.

Հայոց Լեզու Քերականություն

1) Կետադրել տրված նախադասությունները:

• -Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող,- պատասխանեց նա:
• -Սիրելիդ իմ Պապ, մեզ մնում է նոր աղետների առաջն առնել,- հուսադրված պատասխանեց Երեմիան:
• Մի կողմում ընկած էր ավտոմատը, մյուսում` խառնիխուռն թափված զանազան իրեր, որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ:
• -Ուրեմն դու ինձ այդ կասես, այնպես չէ՞, քույր Սեդա,- հարցրեց կրկին իշխանը:
• Երանի քո աչքերին թագուհի որ տեսել ես այդ հանդեսը մրմնջաց Սեդան:
• Այնքան մեղմանուշ, այնքան դյութիչ էր մեղեդին, որ Ջուլիետան կարծում էր` իր սրտի լարերի վրա էր նվագում:


2) Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի:

1.Եվ աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»:
Եվ աղվեսն ասաց, որ այդ ամենը իրեն և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին:
2.Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամին չեկար, գարշելի, ասա ինձ, ի՞նչու ուշացար»:
Առյուծն ասաց աղվեսին, որ նա բարի ժամին չեկավ, որ ասի, թե ինչու գարշելին ուշացավ:
3.Աղվեսն ասաց. «Մի բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»:
Աղվեսն ասաց, որ բարի թագավորը չբարկանա, երդվում է նրա գլխով, որ նրա առողջության համար այցելեց շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեց, բայց իմացավ դեղը նրա բժշկության:
4. Եվ առյուծն ասաց. «Բարի եկար, իմաստուն կենդանի, ինչն է այդ դեղը»:
Եվ առյուծն ասաց, որ բարով է եկել իմաստուն կենդանին, հարցրեց, թե ինչն է այդ դեղը:
5.Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից»:
Աղվեսն ասաց, որ խիստ պիտանի է ու դյուրին. բժշկապետներն ասել են, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից:


3) Կետադրել առակը:

ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ՕՁ

Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան: Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը: Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը, թույնով զարկեց մանուկին, և մանուկը իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր: Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում:

Եվ անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց. «Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր: Արի և մենք կլինենք առաջվա մնան իրար սիրելի և միասին կապրենք»: Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. «Այդպես չէ: Քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի այլ ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ»:


4) Շարունակել պնդումները:

Համադասական է կոչվում այն նախադասությունը, որը կազմված է մի քանի նախադասություններից, որոնք կախված չեն մեկը մյուսից:
Ստորադասական է կոչվում այն նախադասությունը, որի մեջ մտնում են նախադասությունները, որոնք կախման մեջ են գլխավոր նախադասությունից:


Գնդապետն ութսուն մարդ ունի իսկ ախոյանը հինգ հազար:


Գնդապետն ութսուն մարդ ունի, իսկ ախոյանը` հինգ հազար: Վրանում գնդապետը հայհոյում է ու լալիս: Հետո, ներշնչված, թռուցիկի տեքստ է գրում: Իսկ փոստատար աղավնիները թռուցիկները շաղ են տալիս ախոյանի ճամբարի վրա: Երկու հարյուր հոգի անցնում են գնդապետի կողմը: Այնուհետև բախում է լինում, և գնդապետը թեթև հաղթանակ է տանում: Եվս երկու գունդ անցնում են նրա կողմը: Երեք օր անց ախոյանն ութսուն մարդ ունի, իսկ գնդապետը` հինգ հազար: Եվ դարձյալ գնդապետը թռուցիկ է գրում: Նրա կողմն են անցնում 79 հոգի ևս: Թշնամու բանակում լոկ մեկն է մնում: Լռություն: Գնդապետը սպասում է: Գիշերն անցնում է, թշնամին չի հանձնվում: Գնդապետն իր վրանում հայհոյում է ու լալիս: Այգաբացին, սուրը դանդաղ մերկացնելով, թշնամին մոտենում է գնդապետական վրանին: Մտնում է ներս ու տեսնում, որ գնդապետի բանակը փախել է:



Խուլիո Կորտասար-մտքեր

1.Բոլորին հայտնի է, որ տղամարդու մեջ երեխայությունը ավելի երկար է պահպանվում, քան կնոջ:
2.Միայն նա, ով սպասում է, կարող է հանդիպել չսպասվածին:
3.Դու շատ լավ գիտես, որ դրախտի մասին բոլոր պատկերացումները կազմվում են երկրի վրա:
4.Ժամանակը դա մահ է, մահի դիմակներից մեկն է:
5.Գժվել կարելի է, եթե գժվելը այդպես հեշտ լիներ:
6.Ոչինչ այդպես չի շլացնում, ինչպես պարզությունը:

вторник, 4 ноября 2014 г.

Կողբ գյուղ

Կողբ գյուղ ,Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում, մարզկենտրոնից 52 կմ հյուսիս-արևմուտք, Կողբ գետի ափին, Նոյեմբերյանից 4 կմ հեռավորության վրա։ Երևանից 195 կմ։ Համարվում է Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքը։ Ներկայումս բնակչությունը 5,300 մարդ է։ Հարևան համայնքներն ենՆոյեմբերյանը և Բերդավանը։
  

Ըստ Մովսես ԽորենացուԿողբափոր գավառը գտնվել է Գուգարաց բդեշխության կազմում և հիմնվել է Մեծ Հայքի հյուսիսային սահմանները պաշտպանելու համար։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից։ Կողբափորի պատմությունը այնքան հին է, որ դեռևս կան հետքերը հեթանոսական ժամանակների ավերված կառույցների։
 Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղը ունի հարմար աշխարհագրական դիրք և մեղմ կլիմա։ Գյուղի հարավ-արևմուտքում է ձգվում Գուգարաց լեռնաշղթան՝ բաժանված Կոզմանի լեռնաբազուկով։ Ծովի մակերևույթից բարձրությունը 800 մետր է։


Պատմամշակութային կառույցներ

Մշկավանք
Ագեղցի
Սուրբ Աստվածածին
Տվարաեղցի (Տվարագեղցի)
Ամուրիների Սար

Պաշտոնական էջ` http://www.koghb.am