воскресенье, 1 марта 2015 г.

Էկոլոգիա նախագիծ։։։Ջրոլորտ

1.Ինչպիսի ջուր ենք խմում մենք:

Մենք խմում ենք քաղցրահամ ջուր:Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի (1.4մլրդ.խկմ) 2,5%-ը,սակայն դրա մի մասն է միայն պիտանի խմելու համար:Առանց ջրի կյանք գոյություն ունենալ չի կարող:Հասուն մարդու օրգանիզմում ջուրը կազմում է մոտ 60-65% - ը:Մարդը օրեկան ունի 2,3 լիտր ջրի պահանջ:Մարդը կորցնելով մարմնից 2% ջուր նրա մոտ սկսում է ծարավ առաջանալ, 6-8% տոկոսի դեպքում նա կիսաուշաթափվում է, 10%-ի դեպքում մարդու մոտ առաջանում են խնդիրներ թուք կուլ տալու հետ, իսկ երբ մարդը կորցնում է 12% ջուր այսդեպքում մարդը մահանում է:


2.Ինչնե աղտոտում մեր միջավայրի ջուրը:

Համար մեկ մեր միջավայրի ջուրը աղտոտողը դա գործարանային հոսաքջրերն են, որոնք առանց բնության մասին մտածելու լցնում են լճերը գետերը:Հայաստանում շատ է տարածված այդ ձեվը:Արդյունաբերական հոսքաջրերը աղտոտված են լինում նավթով,ծանր մետաղներով և տաք հոսքաջրերով:Վտանգավոր է ջրի մակերեսին նավթային թաղանթի գոյացումը:Վտանգավոր են նաև ծանր մետաղները  սնդիկը,կապարը,կադիումը,պղինձը,մկնդեղը:Ծանր մետաղներով լցված ջրի ձկները պիտանի չեն օգտագործման համար:


3.Ինչպես է ազդում աղտոտված ջուրը ձեր առոջության վրա:

Երբ մարդը չի գիտակցում թե ինչ ջուր է խմում արդյոք այդ ջուրը կարելի է խմել թե ոչ արդյոք իր օրգանիզմը չի քայքայում թե ոչ չի մահանա դրանից:Տարբեր հիվանդություններից զերծ մնալու համար հարկավոր է, որ ամեն տեղից ջուր չխմել:Լինում է նաև երբ մարդ բանից անտեղյակ ուտում է կենդանու միս, բայց չիմանալով,որ այդ կենդանին խմել է աղտոտված ջուր:



4.Ինչպես պահպանենք ջրոլորտը աղտոտումից:

Ջրային ռեսուրսների պահպանությունը շատ բարդ խնդիր է:Ջրային ռեսուրսների առանձնահտկությունն է ինքամաքրման առանձնահտկությունը:Օվկիանոսի ինքնամաքրման համար անհրաժեշտ է 2600 տարի ստորերկրյա ջրեիր համար 5000 տարի, լճերի համար 3-4 տարի, հողաշերտի ջրերի համար 1 տարի,իսկ գետերի համար մի քանի օր,բայց պետք է այդ ժամանակահատվածում էլի չաղտոտել:Կա նաև արհեստական մաքրման 3 տեսակ:Դրանք են մեխանիկական,ֆիզիկաքիմիական,կենսաբանական:

Տերյանական նախագծի ամփոփում։Անհատական աշխատանքի թերթիկ։

Տերյանական նախագծի ամփոփում։Անհատական աշխատանքի թերթիկ։


1.Շարունակեք Լեոնիդ Ենգիբարյանի տեքստը՝ <<Ցլամարտիկը>>, այնպես արեք, որ ձեր տեքստը լինի գրագետ, ամբողջական, հետաքրքիր.
Աղջիկը սիրում էր տղային։
Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է։
Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր մատադոր չդարձավ։
Մատադոր լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը։ Նրան պակասում էր ուշարությունը։ Նրա ամբողջ ուշարությունը կենտրոնացած էր աղջկա վրա։

2. Կետադրեք, անհատապես բացատրեք, թե ինչու եք այդպես կետադրել

Հեյ, ագահ մարդ,հեյ անգոգ մարդ, միտքդ երկար կյանքդ կարճ,
Քանի քանիսն անցան քեզ պես` քեզնից առաջ քո առաջ.
Ինչ են տարել նրանք կյանքից թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր,ուրախ անցիր,երկու օրվան էս ճամփեդ։

3. Բառարանից, համացանցային տարբեր էջերից դուրս գրեք հինգ դարձվածք, որոնց երբևէ չէիք հանդիպել, բացատրեք դրանք:

Աչք բռնել-Հսկել, Անարգանքի սյունին գամել-Հրապարակով խայտառակաել, Անոսկոր լեզու-բամբասող,շաղակրատ, վայրիվերո խոսող, փալաս ծամող- անվողնաշար

4. Բացատրեք դարձվածք հասկացությունը և փորձեք հասկանալ, թե ինչ է տալիս դարձվածքը լեզվին:

Դարձվածքը սովորաբար ունենում է փոխաբերական իմաստ, որը նրան տա-
լիս է պատկերավորություն և դրա հիման վրա այն ունենում է հուզաարտահայ-
տչական նշանակություն: Դրանով էլ պայմանավորված՝ դարձվածքն ունենում է
ոճական լայն կիրառություն:


5. Բառարանային-դարձվաձքային էքսկուս: Դուրս գրեք հետևյալ բառարանիցձեզ հետաքրքիր թվացող 15 դարձվածք իրենց բացատրություններով, փորձեք հետաքրքիր նյութի, պրեզենտացիայի, նկարի տեսքով ներկայացնել:

1.վագրի ժանիքներով զինված- կատաղի կռվելու` հոշոտելու պատրաստ։
2.փալաս ծամող- անվողնաշար
3.փակի տակ դնել- խստորեն փակել
4.փակագծերը բացել- բացահայտ ասել
5.փայտ կոտրող- Համառ, անհամոզկեր
6.ժամերով նայես` չես կշտանա- շատ հաճելի գրավիչ
7.դառը ժամ- տվայտալից պահ` վիճակ
8.ժամ առաջ-որքան կարելի է շուտ. անհապաղ
9.ծալքի մտնել- խորանալ-հասկանալ սկսել։
10.Աչք բռնել-Հսկել,
11.Անարգանքի սյունին գամել-Հրապարակով խայտառակաել,
12.Անոսկոր լեզու-բամբասող,շաղակրատ,վայրիվերո խոսող