четверг, 15 октября 2015 г.

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը։։։Էկոլոգիա

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

1.Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայրի որակը: 

Ես ապրում եմ կենտրոն համայնքում, որի օդն աղտոտված է ամենաշատը  ավտոմեքենաների արտանետած գազերով և շինարարական փոշով: Մեր տարածքը այդքան էլ ծառաշատ չէ։ Ես ընդհանուր գոհ եմ իմ միջավայրից, բայց կուզեի, որ ավելի շատ ուշադրություն դարձնեին բակերի ախտոտման վրա և քանի որ մենք ապրում ենք Երևանի կենտրոնում ուրեմն բակերի տեսքը և մաքրությունը պետք է համապատասխանի օրինակ` Հրապարակի, Օպերաի կամ հյուսիսային պողոտայի մաքրությանը և կանաչապատմանը։ 

2.Ինչպե՞ս է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով?Մարդու առողջության վրա ազդում են շրջակա միջավայրի և բնության մեջ տեղի ունեցող բոլոր փոփոխությունները: Մենք ապրում ենք աղտոտված երկրում որը բացասաբար է անրադարնում մեր առողջության համար: Աղտոտվածության պատճառով Հայաստանի Հանրապետությունում ավելացել է քաղցկեղով տառապող հիվանդների թիվը: Մենք ապրում ենք նաև աղմկոտ միջավայրում, որը նույնպես բացասաբար է ազդում մարդու առողջության վրա: Այն կարող է մարդկանց մոտ առաջացնել գլխապտույտ, գլխացավ,լսողության հետ պրոբլեմներ:

3. Ի՞նչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպե՞ս այն դարձնել ավելի արդյունավետ: Ի՞նչ դերն ունի հասակարական վերահսկողությունը, ինչպես՞ մեծացնել այն?Որպեսզի մեր շրջակա միջավայրը մաքուր պահենք, պետք է ինչքան հնարավոր է ազատվենք մեքենաներից։ Արտադրական թափոնները չթափել գետերի ու հօղի մեջ: Մրգերն ու բանջարեղենները թողնել, որ ժամանակին հասնի, ոչ թե հարստացնեն պարարտանյութերով: Մենք ինքներս պետք է աղբ չթափենք, մեր շրջապատը մաքուր պահենք: Շատ ծառեր տնկենք և խնամենք: 

4.Ի՞նչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը?
Ես շրջակա միջավայրը չեմ աղտոտում՝ որով իմ շրջակա միջավայրը չնչին մաքուր է լինում:

четверг, 1 октября 2015 г.

Էկո ակումբ։ Օդի աղտոտվածությունը Երևանում

Երևան քաղաքում կանաչ տարածքների կրճատումը, մեքենաների թվի ավելացումը և անվերջ ընթացող շինարարությունները օդի աղտոտվածության պատճառ են հանդիսանում: Տարբեր գնահատակններով ավտոտրանսպորտի արտանետումների 80%-ը բաժին է ընկնում Երևանին, իսկ ընդհանրապես մթնոլորտային արտանետումների 65%-ը ամբողջ ՀՀ-ում բաժին է ընկնում ավտոտրանսպորտին: Բնապահպանության նախարարության տվյալների համաձայն` 2000-2010թթ. վնասակար արտանետումները մթնոլորտ կազմել են տարեկան 150-210 հազար տոննա, 2015 թվականին այդ թիվը փոխվել է 263.9 հազարի: Փոշու քանակը մի քանի անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի արժեքները, և գերազանցում օզոնը, որի պատճառը Երևանի բնակլիմայական պայմաններն են, այդ թվում նաև կանաչ տնկիների սակավությունը, իսկ դա ցուցանիշ է, որ ֆոտոքիմիական թունամշուշը Երևանում միշտ առկա է: Այս տարվա հոկտեմբերին Երևան քաղաքի 7 դիտակայաններում ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները:
Ըստ մասնագետների հետազոտությունների` հիվանդությունների 70%-ը ուղղակիորեն կապված է օդից և դրանում պարունակվող վնասակար նյութերից: Աղտոտված օդը կարող է պատճառ դառնալ մարդու օրգանիզմի նյութափոխանակության խախտմանը և շնչուղային համակարգի լուրջ հիվանդությունների, արյան մակարդելիության բարձրացմանը և մարդու արյան համակարգի աշխատանքի խախտմանը:
Օդի աղտոտվածության նվազեցման  և մաքրման հիմնական միջոցներն են  արդյունաբերական արտադրություններում մաքրման ֆիլտրերի տեղադրումը, էներգիայի էկոլոգիապես անվնաս աղբյուրների օգտագործումը, խնայողական տեխնոլոգիաների գործածումը, քաղաքների  և գյուղերի կանաչապատումը: Մթնոլորտի վիճակի բարելավման այլ մոտեցում է հանդիսանում առաջավոր տեխնոլոգիական գործընթացների կիրառումը, վնասակար նյութերի փոխարինումը անվնասներով, հումքի մշակման չոր եղանակների փոխարեն խոնավների կիրառումը: Որոշ դեպքերում օգտագործում են մթնոլորտում նոսրացման մեթոդը: Ծխնելույզները պետք է բավականաչափ բարձր լինեն (300-350 մետր)։

Էկո ակումբ։ Երևանի կանաչապատ տարածքներ.

Հանրային զբոսայգիներն ու կանաչ տարածքները կազմում են քաղաքաշինական նորմերով սահմանված չափի ընդամենը 20 տոկոսը, եւ այդ ցուցանիշը շարունակում է նվազել: Դրա հետեւանքով չի արտադրվում մարդու թոքերի համար անհրաժեշտ եւ բավարար թթվածնի քանակությունը. նորմատիվ համարվող 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին այժմ բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ պակաս կանաչ տարածք, ինչը բազում երեւանցիների շրջանում սրել կամ հարուցել է սուր շնչառական բնույթի հիվանդություններ:
  Չոր մայրցամաքային կլիմա ունեցող Երեւանին առավել քան անհրաժեշտ է խոշոր, զանգվածային կանաչ տարածքներ ու ջրային մակերես՝ քամիներից պաշտպանվելու, օդը խոնավացնելու, փոշուց եւ թունավոր նյութերից մաքրելու համար: Քաղաքի կառուցապատման, կանաչ տարածքների ոչնչացման ներկայիս քաղաքականությունը սպառնում է անգամ փոխել բնակլիմայական գոտին` այն կիսաանապատայինից վերածելով անապատայինի:
  Անցած 20 տարիների ընթացքում Երեւանը՝ որպես մայրաքաղաք, կորցրել է իր քաղաքային մշակույթի եւ ինքնության կարեւոր տարրերից մեկը, քանի որ հանրային շահը ստորադասվել է մասնավոր տնտեսվարողների բիզնես-շահերին, իսկ հանրային կանաչ տարածքները համատարած կերպով օտարվել ու անխնա ոչնչացվել են, իսկ դա վտանգի տակ է դնում Երեւանի կայուն զարգացումը: Քաղաքի գլխավոր հատակագծի շեղումներն ու կանաչ տարածքների ապօրինի կառուցապատումները հասնում են ահռելի չափերի, եւ վճռական քայլեր են պահանջվում դրանք գլխավոր հատակագծի պահանջներին համապատասխանեցնելու համար: