понедельник, 29 сентября 2014 г.

Ասկերան

Ասկերան

Ասկերանի շրջան, Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկը։ Շրջանի մակերեսը կազմում է 1.222 կմ², բնակչությունը՝ 16.979 մարդ։ Շրջկենտրոնը համանուն Ասկերան քաղաքն է։
Ասկերանի շրջանի միջով հոսում է Կարկառ գետակը։
Խաչենը հյուսիսից սահմանակցում է Ջրաբերդի, արմուտքից Շահումյանի (Վայկունիք), հարավից ՝ Վարանդայի, Շուշիի շրջաններին, ինչպես նաև Ստեփանակերտին, որը նույնպես շրջանային կարգավիճակ ունի։ Արևելքից Ասերանի շրջանև սահմանակցում է Ադրբեջանի հանրապետությանը։

Պատմություն
Մինչև խորհրդային կարգերի հաստատումը Ասկերանը գյուղ էր Ռուսական կայսրության Շուշիի գավառում։ 1978 - 1991 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանի վարչական կենտրոնն էր, իսկ 1991 թ. Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կենտրոնը։

Տեսարժան վայրեր
Մայրաբերդ

воскресенье, 28 сентября 2014 г.

Էկոլոգիա նախագիծ 1

Էկոլոգիա նախագիծ 1


1.Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:

Էկոլոգիական գիտելիքները պետք են մեզ,որ հասկանանք ինչպես  քիչ աղտոտել բնությունը և խուսափել բնական աղետներից։ Եթե մենք չունենաինք էկոլոգիական գիտելիքները, մինչև օրս մենք կունենաինք շատ բնական աղետներ և չէիք իմանա թե ինչպես խուսափել այդ աղետներից և թե ինչպես օգտագործել բնական հանածոները։
Էկոլոգիան գիտությունը առաջացավ, որովհետև պետք է լիներ մի գիտություն, որը կարող էր բացատրեր բնական աղետները և մյուս էկոլոգիական խնդիրների մասին և տար անուններ բնական հանածոներին։


2.Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:

Մարդու զարգացումը անմիջական կապված է միջավայրի աղտոտվածության հետ, որովհետև ինչքան զարգանում է մարդը, այնքան աճում են նրա պահանջմունքները և մեծանում է շրջակայքի վրա ներգործումը:Մարդու մեկ անմտածված քայլը հաճախ կարող է հանգեցնել բնության աղետներին,իսկ մարդկության անփույտ վերաբերմունքը կարող է հանգեցնել Երկիր մոլորակի դանդաղ,բայց սարսապելի ոչնչացմանը: Մարդը ապրում է էկոլոգիապես ոչ մաքուր միջավայրում, որի պատճառը հենց մարդն է:


3. Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:

Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:
Մարդը պետք է ավելի խնայողաբար օգտագործի բնության  ռեսուրսները, այդ ժամանակ չեն առաջանա էկոլոգիական խնդիրներ:
Պետք է նվազագույնին հասցնել օդի ախտոտումը։ Պիտի խնամենք և խնայենք բնությունը։ Ամեն քայլ անելուց պիտի փորձենք չվնասել բնությանը։

4. Ինչ է սպասվում մեզ ապագայում:
Կարծում եմ ապագայում կլինեն այնպիսի պայմանններ, որում հնարավորինս քիչ կլինի բնության շահագործումը: Իսկ եթե այսպես շարունակվի, այսինքն աղտոտված միջավայր, մի շարք հիվանդություններ և այլն, շատ վատ կլինի։

Հայերի ծագումնաբանությունը

Հայերի ծագման վերաբերյալ ավանդազրույցները


Հայ ժողովուրդը պատկանում է աշխարհի հնագույն ժողովուրդների թվին,բայց նրանց կազմավորման մասին քիչ տեղեկություններ են պահպանվել։  Կան Ժողովրդական ավանդազրույցներ, որոնք պատմում են կազմավորման մասին։ Դրանք թվով երեքն են. Հայկի և Բելի պատմությունը, հունական և վրացական ավանդապատումները։

1. Հունականը ավանդազրույցը գրի է առել Ստրբոնը, որի մեջ պատմում է այն մասին, թե ինչպես արգոնավորդ Յասոնի հետ Կոլխիդա եկած Արմենոսը, որ Հունաստանի Թեսալիա երկրամասից էր` Արմենիոն քաղաքից, չի  վերադառնում Հունաստան: Նա իջնելով հարավ, իր ուղեկիցների հետ հաստատվում է Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում` տարածվելով անգամ մինչև Հյուսիսային Միջագետք։ Ավանդազրույցի համաձայն երկիրը Արմենոսի անունից ստանում է Արմենիա անվանումը։

2. Հայկի և Բելի պատմությունը, մեզ է հասել Մովսես Խորենացու և Սեբեոսի աշխատությունների միջոցով։ Հայկական ավանդապատումը ծագում է հեթանոսական անհիշելի ժամանակներից։ Հետագայում քրիստոնյա հայ պատմիչների կողմից այն հարմարեցվել է քրիստոնեական աշխարհընկալմանը:
Այդ ավանդազրույցում ասվում է, որ հայերի նախնի Հայկը չի կամենում ճանաչել բռնակալ Բելի իշխանությունը։ Բաբելոնում անհաջող աշտարակաշինությունից հետո, թվով 300 հոգի, չվում է դեպի Արարադի երկիր և հաստատվում մի լեռան ստորոտում գտնվող դաշտավայրում։ Հնազանդեցնելով տեղի սակավաթիվ բնակիչներին և երկիրը հանձնելով իր թոռ Կադմոսին՝ նա շարժվում է հյուսիս-արևմուտք և բնակություն հաստատում Հարքի դաշտավայրում։ Բելը փորձում է խաղաղ միջոցներով իրեն ենթարկել Հայկին, սակայն, հաջողության չհասնելով, որոշում է ուժով հպատակեցնել Հայկին և Հայկյաններին։ Հայկը իմանալով Բելի հարձակման մասին շարժվում է նրան ընդառաջ և ճակատամարտ տալիս նրա զորքերին Վանա լճից արևելք՝ Հայոց ձորում։ Հայկի և Հայկյանների կատաղի դիմադրությունից զարհուրած Բելը փորձում է նահանջել դեպի թիկունքում գտնվող բլուրը և սպասել իր հիմնական զորքերի գալստյանը։ Սակայն աղեղնավոր Հայկը, կռահելով այդ, առաջ է շարժվում և նետով խոցում Բելի զրահապատ կուրծքը։ Բելը տապալվում է, իսկ նրա զորքը ցրվում է։ Հայկը հաղթանակի վայրում դաստակերտ է շինում՝ անվանելով Հայք, իսկ երկիրն էլ Հայկի անունով կոչվում է Հայք։ Հայկի մահից հետո Արամանյակը, շարժվելով հյուսիս, Հաստատվում է Այրարատյան դաշտում, իսկ նրա որդի Արամայիսը հիմնադրումէ Արմավիրը։
 Նրա հաջորդներից էր Արա Գեղեցիկը, որի անունով էլ Արագած և Մասիս լեռների միջև ընկած դաշտը ստանում է Արարատ անունը։ Ավանդության շարունակությունից պարզվում է, որ Հայկի սերնդից էր Արամը, որն ընդարձակում է Հայաստանը բոլոր ուղղություններով, և նրա սխրագործությունների պատճառով օտարները Հայաստանը կոչում են Արամի անունով Արմենիա, իսկ հայերին՝ արմնիկ։

3. Վրացական ավանդապատումի համաձայն՝ Հայկը և նրա եղբայրներ Քարթլոսը, Եգերոսը, Հերոսը և մյուսները եղել են Թորգոմի որդիները։ Կովկասի ժողովուրդների նախահայր Թորգոմն իր որդիներով և ամբողջ ժողովրդով Բաբելոնից գալիս է և հաստատվում Մասիս և Արագած լեռների միջև փռված դաշտում։ Շուտով Թորգոմի ժողովուրդը բազմանում է, և նրա որդիները տարածվում են ու ընդարձակում իրենց բնակության սահմանները մինչև Կովկասյան լեռները և դրանից հյուսիս։ Հոր մահից հետո անդրանիկ որդի Հայկն իր եղբայրների հետ ապստամբում է աշխարհի առաջին բռնակալ Բելի դեմ և մարտում սպանում նրան։ Դրանից հետո Հայկի եղբայրները շարժվում են իրենց երկրները և ապրում փոխադարձ սիրո մեջ:

среда, 24 сентября 2014 г.

Իմ կարծիքը Պաուլո Կոելիոի Վեպի մասին և Ումբերտո Էկո, «Դժվար է աստված լինելը»

Մի քանի անգամ կարդալուց հետո, սկսեցի քիչ թե շատ հասկանալ, թե ինչ էր ուզում ասել Պաուլո Կոելիոն իր վեպում` «Մկտուբում»։ Ես այդպիսի վեպեր չեմ սիրում։
Ես սիրում եմ այնպիսի պատմվածքներ, որտեղ լինի գործողությունների կտրուկ փոփոխություն կամ լինեն ուսուցողական։ Լինի ֆանտաստիկայի ժանրում, իսկ այդ տեքստում չտեսա դա։
Որոշ հատվածներ վեպում ուսուցողական էին և հետաքրքիր։
Ումբերտո Էկո, «Դժվար է աստված լինելը»:
Նույնիսկ մի քանի անգամ կարդալուց հետո, չհասկացա իմաստը։ Այս պատվածքի անունը չեմ կարծում, որ կապ ունի նրա բովանդակության հետ։

понедельник, 15 сентября 2014 г.

Գրականություն։։։Իմ կարծիքը Շառլ Բոդլեռի պոեմների մասին

Իմ կարծիքը Շառլ Բոդլեռի պոեմների մասին

Ինձ Շառլ Բոդլեռի պոեմների մեծ մասը դուր չի եկել , քանի որ իրարից անկախ նախադասություններ կային։ Նրա որոշ պոեմները իմ կարծիքով անիմաստ են գրված։ Սկզբից ասում է մի բանի մասին, իսկ  վերջում հասնում է լրիվ ուրիշ բանի։ Վերջը պետք է լրացվի։ Պոեմների անուները կամ սխալ են դրված, կամ մարդուն հաճելի անուններ չեն Օր.` «Լեշը», «Աղքատների մահը» և որոշ պոեմների անունները չեն համապատասխանում բովանդակությանը:


понедельник, 8 сентября 2014 г.

Գրականություն

- Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՝, հանելուկ- մարդ, հո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:
 իմ ընտանիքի բոլոր անդամներին։

- Բարեկամների՞դ:
Բարեկամներիսել եմ սիրում, որովհետև նրանք դժվար պահերին օգնում են մեզ։

- Հայրենի՞քդ:
  Ես այդքան էլ հայրենասեր չէմ։

- Գեղեցի՞կը:
 Գեղեցկությունը շատ կարևոր է ամեն ինչի մեջ, բայց ես ամեն ինչ չեմ սիրում։

- Ոսկի՞ն:
Ոսկին սիրում եմ ,եթե շատ է։

-Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:
Ես սիրում եմ ուրախ և անհոգ ապրել: