пятница, 29 мая 2015 г.

Արթուր Շոպենհաուեր

Արթուր Շոպենհաուեր

Ներածություն

Նյութում խոսում եմ գերմանացի փիլիսոփա, գրող Արթուր Շոպենհաուերի մասին։
Քանի որ Շոպենհաուերը և՛ փիլիսոփա է,և՛ գրող, ես իմ նյութում ներկայացնում եմ նրան նախ, որպես գրող, խոսում եմ նրա ստեղծագործություննեիից, ապա ներկակացնում այդ ստեղծագործություններում նրա փիլիսոփայական հայացքները։
Առանձնացրել եմ «Կամքի ազատություն» և «Բարոյականության հիմքերը»։
Այս երկու աշխատություններում էլ երևում են Շոպենհաուերի փիլիսոփայական հայացքները,գաղափարները։
Նա իր աշխատություններում երևույթների աշխարհը տեսնում է տարածության ու ժամանակի մեջ։
Ըստ Շոպենհաուերի՝ ճանաչողությունն առաջանում է որպես անհատի և սեռի պահպանման միջոց, որպես կենսաբանական հարմարվողականության գործիք: Եթե մինչ այդ աշխարհը սոսկ կամք էր, ապա ճանաչող սուբյեկտի հայտնվելուց հետո դառնում է նաև պատկերացում։

Օգտվել եմ`
http://hy.wikipedia.org/wiki/Արթուր_Շոպենհաուեր
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության պատմություն և տեսություն>> գրքից
«Զաքարյան-Փիլիսոփայություն» գրքից


Արթուր Շոպենհաուերը սկզբնավորեց մի փիլիսոփայություն, որը տարբերող բովանդակություն ուներ: Իր բնույթով այն իռացիոնալիստական-հոռետեսական, հայացք էր մարդու էության եւ աշխարհում նրա տեղի ու դերի, նրա անհատական կեցության մասին: Արթուր Շոպենհաուերի փիլիսոփայությունը հասկանալու համար անհրաժեշտ է ճանա­չել նրան: Շոպենհսւուերի կենսագիրները եւ ժամանակակից ականավոր մտածողները հավաստել են, որ 17 տարեկան հասակում նա խորասուզվել է բուդդայականության մեջ: Կյանքից երես թեքելով, նա փակվում է իր աշխատասենյակում, որտեղ գրքերից բացի կային Կանտի դիմաքան­դակը, Գյոթեի դիմանկարը եւ Բուդդայիարձանիկը:
Մենակությունը նրա մարդկային Էությունն Էր, որից,ինչպես նաեւ իր աշխատությունների նկատմամբ քար լռությունից, նա սաստիկ չարանում էր: Ա.Շոպեեհաուերը ամբողջ կյանքում պայքարել է ինքն իր հետ: Արտաքինից լինելով փոքրամարմին եւ բավականին տգեղ, նա օտարանում էր մարդկանցից: Իսկ վաղ հասա­կից նկատվող հոգեկան հիվանդագին գծերը, թախիծը եւ հոռետեսությունը գնալով խորա­նում Էին: Նրա հայրը տառապել էր ընկնավորությամբ, տատը եւ հորեղբայրը խելագարվել էին: Կենսագիրները ընդգծել են, որ պատանեկան տարիներից նրա գիտակցության մեջ ցնորական տեսիլներ ու գաղափարներ էին հայտնվում:Շոպենհաուերը ամեն տեղ եւ ամեն ինչում վտանգ էր տեսնում: Կասկածամտությունը այնքան ընդգծված է եղել,որ նա վախե­ցել է մարդկանցից եւ նրանց մեջ մշտապես թշնամանք է որոնել: Նա չի վստահել ոչ ոքի, քանզի հավատացած էր, որ մարդիկ իր մահն են ուզում: Շոպենհաուերը հավատացած էր, որ «կյանքը անընդհատ որսորդություն է»: Նա առաջնորդվել է այնպիսի արտահայտություններով, որ այսպիսի կյանքում մահը փրկություն էր:
 Հոր մահը, իսկ մոր անձնական կյանքի ինտիմ հարաբերությունները տակնուվրա են անում Շոպենհաուերի հոգեւոր ներաշխարհը: Ըստ կենսագիրների, մայրը ատել Է որդուն: Նրան չեն բավարարել որդու արտաքինը, հավերժական դժգոհությունները կյանքից եւ իրականությունից, նրա տարօրինակ մտքերն ու դատողությունները: 24 տարի մայր ու որդի ատել են միմյանց եւ չեն հանդիպել ընդհանրապես: Շոպենհաուերը անմարդաբնակ կղզու մենության միակ բնակիչն Էր: Նա չի ունեցել ոչ մի բարեկամ եւ հարազատ, ընկեր եւ սիրող կին: «Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում սարսափելի մենակ եմ զգացել».-գրել Է նա:
 Այնուամենայնիվ, Ա. Շոպենհստւերը օժտված Էր բնատուր տաղանդով: Բավականին վաղ ձեւավորվում Է հայացքների մի որոշակի համակարգ աշխարհի մասին, որի վրա մեծ ազդեցություն են գործել բրսւհմանիզմնու բուդդայականությունը: Կարեւոր գործոն Էր նաեւ այն, որ Շոպենհաուերը խորապես հիասթափված էր եվրոպական մշակույթից եւ դասա­կան ռացիոնալիստական փիլիսոփայությունից: Իր իսկ խոստովանությամբ, Շոպենհաուերը ստեղծել Է մի փիլիսոփայություն, որն իր Էությամբ նոր է, մտքի խոր շարադրանք է եւ որը ոչմեկի մտքով անգամ չի ան­ցել: Ըստ այդ ուսմունքի, իմացության պրոցեսում, մարդկային բարոյական արարքներում եւ աշխարհայացքային տեսանկյունից գլխավոր եւ առաջնային գործոնները ոչ թե բանակա­նության ուժերն են եւ ոչ Էլ բանական սուբստանցիաները, այլ իռացիոնալը ոչ բանակա­նը, անգիտակցականը: Խոսքը վերաբերվում Է նրան, որ վերոհիշյալ գործընթացներում ո­րոշիչ ու առաջնային են հոգեւոր գործոնների այնպիսի բաղադրատարրեր, ինչպիսիք են կամքը, բնազդները, ինտուիցիան, կույր հավատը, զգացմունքներնու կրքերը: Բանականությունը դատարկ ֆրազ Է եւ նրա տեղը պետք Է զբաղեցնի կամքը:
 Ա. Շոպենհաուերը գտնում Է, որ մարդն իր բնույթով ոչ թե բանական, այլ իռացիոնալ էակ է: Իսկ աշխարհը, որի մեջ ապրում Է այդ իռացիոնալ մարդը, բաժանված Է երկու մա­սի: Մեկը երեւույթ եւ պատկերացում Է, մյուսը՝ «ինքնին իր» Է, կամք Է: Առաջին աշխարհը ժամանակի եվ տարածության մեջ գտնվող երեւույթների աշխարհն Է: Այն գործառնում Է պատճառականության, անհրաժեշտության եւ բավարար հիմունքի օրենքներով:
 Եթե ռացիոնալիստական փիլիսոփայության համար, ըստ նրա, «առաջ­նորդը եւ ուղեկցողը» եղել են մտածողությունն ու ինտելեկտը, ապա իր փիլիսոփայության համար այդպիսին «Ներսի, ստորերկրյա» անգիտակցական ուժերն ու ցանկություններն են, աոաջին հերթին` ինտուիցիան է, այլ ոչ թե «Ես մտածում եմ,հետեւաբար, ես գոյություն ունեմ» մտքի իդեան: Ինտուիցիան ոչ թե ռացիոնալիստական մտքի փայլատակում է, այլ «Ես»-ի, «Համաշխարհային կամքի» բացարձակ դրսեւորում:
Աշխարհում, ըստ Շոպենհաուերի, ամեն ինչ ծնվել եւ մեծացել է կամքից:  Կամքն էտիեզերական շենքը կառուցում, ստեղծում եւ վերահսկում է այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում: Այդ տիեզերաշենքի մեջ Շոպենհաուերին հետաքրքրում է կյանքը, որպես կամք: Կյանքը անվերջ է ու անդադարձգտում է, որը երբեք չի բավա­րարվում: Կյանքի այդ անբավարարվածությունը մշտապես ծնում է վիշտ ու տառապանք: Ցավոք, ըստ նրա, այդ տառապանքները անանց են, քանի որ ամեն մի բավարարված պահանջմունք անցողիկ է: Չբավարարված պահանջմունքները վիշտ ու տառապանք են ծնում: Կամքը ոչ միայն կյանքի, այլեւ բոլոր չարիքների աղբյուրն է:
 Մահը կյանքի գլխավոր նպատակն  է: Այն ամենուր հետապնդում է կյանքին եւ նրա խնդիրների միակ լուծողն է: Մարդը իր կյանքի ընթացքում ամեն պահ սպասում է մահվան եւ գնում է նրան ընդառաջ: Մարդն իր բանականությամբ եւ ինտելեկտով կա­րող է ճանաչել իր անձը եւ իմաստավորել իր կյանքը, բայց ավելորդ է,ըստ Շոպենհաուերի, խոսել այս մասին: Բանն այն է, որ ինտելեկտը գործում է ոչ թե իր ռացիոնալ պլանով, այլ կամքի թելադրանքով: Նա ուղղակիորեն գրել է, որ ինտելեկտը նույնպիսի գործիք է կամքի համար, ինչպիսին ժանիքներն ու մագիլները գազանների համար: Ինտե­լեկտի գործունեությունը բացառապես անգիտակցականէ, որին չի մասնակցում անգամ բանախոհությունը: Այն անգիտակցական համընդհանուր իռացիոնալ կարիք է,որը ենթա­կա է կամքին:
Շոպենհաուերի մարդաբանությունը եւ բարոյագիտությունը խարսխված է լավատե­սության նկատմամբ անզուսպ արհամարհանքի վրա: Լավատեսությունը որակելով որ­պես «դառը ծաղր մարդկության տառապանքների հանդեպ», Շոպենհաուերը գտնում է, որ դրա համար ոչ մի նախադրյալ եւ հիմք չկա, քանի որ մարդկային կյանքը  տառապանքնե­րի հոսք է:  Շոպենհաուերի կարծիքով աշխարհը որպես կամք, անվերջական լինելիություն է նրա օբյեկտիվացման բոլոր վաղերում: Եթե օրգանա­կան աշխարհում կամքը վերածվում է անգիտակցական ձգտման, ապա մարդու հանդես գալով կամքը դառնում է ճանաչողություն:
 Կամքը ամեն տեղ եւ ամեն ինչում էգոիզմ է ծնում: Նա գտնում է, որ հենց այդ էգոիզմն էլմարդկային բոլոր արարքների եւ գործերի անսպառ աղբյուրն է: էգոիստ մարդու էությունն է. «Ամեն ինչ ինձ հա­մար, ոչինչ` ուրիշների»: ըստ Շոպենհաուերի, անվերջ ծանրացող լուծ է, իսկ երջանկության ձգտումը` դժբախտությունների աղբ­յուր: Շոպենհաուերը հիանալի տեսնում եւ զգում է, որ կյանքը, իբրեւ «անվերջ ծանրացող լուծ», օբյեկտիվորեն ծնում է մարդու այդ եսասիրությունը, որն իր հերթին ծնում է անմարդ­կային ձգտում` լինելու ամեն ինչի եւ բովանդակ աշխարհի տերը: Շոպենհաուերը ժխտում է նման եսասիրոթյունը, որը չարիքի նման չի կարող բարոյականության հիմք լի­նել: Բայց քանի որ աշխարհը անվերջ տառապանքների թատերաբեմ Է, ապա կարեկցան­քը մարդու միակ զգացմունքն Է, որը նրան մղում Է գործելուրիշների բարօրության համար:
 Շոպենհաուերի կարեկցանքը սոսկ «լաց ու կոծ» չէ, այլեւ սեր, որը «ամբողջությամբ կարեկցանքի արդյունք է»: Այնուամենայնիվ, ըստ Շոպենհաուերի, գոյություն ունենալու գլխավոր զգա­ցումը ոչ թե կյանքի նկատմամբ ունեցած սերն է, այլմահվան երկյուղը», մահը: Մահը իս­կական ազատություն է, նույնպես տառապանք է, իսկ երջանկությունը այդտառապանքնե­րից ազատագրվելն է:
 19-րդ դարի 50-ական թվականների հենց սկզբից սկսվում է Շոպենհաուերի փիլիսոփայական համբավի տարածումը: Նրա «Մարդկային կամքի ազատության մասին» աշխա­տությունը արժանանում է Թագավորական ակադեմիայի աոաջին մրցանա­կին: Սկսվում է նրա փիլիսոփայության դասավանդումը համալսարաններում: Նրա իռա­ցիոնալիստական փիլիսոփայության նկատմամբ բացարձակ անտարբերությունը փոխարինվում է բացառիկ հետաքրքրությամբ: Իր կյանքի վերջում նա պետք է հեգներ. «Իմ կյան­քի մայրամուտը դարձավ իմ փառքի արշալույսը»...
19-րդ դարի 40-50-ակսւն թվականների բուրժուական հեղափոխությունների պարտությունները եվրոպական երկրներում ժողովրդական զանգվածների մոտ ծնում է խոր հիասթափություն առօրյա կյանքի եւ ապագայի նկատմամբ, խորացնում հոռետեսական տրա­մադրությունները երիտասարդության շրջանում` կործանելով չիրականացված հույսերն ու երազանքները: Շոպենհաուերի իռացիոնալիստական աշխարհում բռնումն ու փիլիսոփայությունը հա­մակել է 19-20-րդ դարի համաշխարհային հոգեւոր մշակույթի բազմաթիվ ներկայացուցիչնե­րի, այդ թվում Լ.Ն.Տոլստոյին, իսկ Ռ. Վագները իր ստեղծագործություններից մեկը նվիրել է Արթուր Շոպենհաուերին:

вторник, 19 мая 2015 г.

Ավարայրի Ճակատմարտ։։։Պատմություն

Ավարայրի Ճակատմարտ

  Ավարայրի ճակատամարտը կանխորոշել է Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թթ-ին հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի ելքը: Այն հայ ժողովրդի հանուն հավատքի մղած առաջին ճակատամարտն է:
Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտը կոչվեց Ավարայրի ճակատամարտ։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգայինազատագրական պայքարի բարձրակետն էր։

  Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն Մուշկան Նյուսալավուրտի (Պարսկական զորք. 80–90 հզ. զինվոր, 13 մարտական փիղ) հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր նաև ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով»։ Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը Փայտակարանից շարժվելով, սահմանամերձ Հեր և Զարևանդ գավառներով մտնում է Մարզպանական Հայաստան։ Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը։
 Մայիսի 25-ին հայկական բանակը մոտենում է հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առնում գետի ձախ ափին։ Մայիսի 26-ին շաբաթ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունում են մարտական դրություն։ Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանեց 3 մասի և սպարապետ Վարդան Մամիկոնյանը բանակի աջ թևը հանձնել է Խորեն Խորխոռունուն, ձախը՝ Թաթուլ Վանանդեցուն, կենտրոնը՝ Ներշապուհ Արծրունուն, պահեստազորը՝ Արշավիր Կամսարականին ու Համազասպ ՄամիկոնյանինՍպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպ Մամիկոնյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը։ Թվապես պարսիկները հայերին գերազանցում էին 3 անգամ։ Թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը։ 

   Ճակատամարտը սկսում է նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով։ Հասնելով գետին՝ պարսիկները կանգ են առնում, իսկ հայերը անցնում այն և ամբողջ ճակատով մարտի բռնվում։ Հայերի ճնշմամբ թշնամու բանակի ձախ թևն ու կենտրոնը նահանջում են։ Վարդան Մամիկոնյանը պահեստազորի մի մասը նետում է կենտրոն՝ այնտեղ ճնշումը ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության է շտապում ձախ թևին և ետ շպրտում թշնամուն։ Անհավասար մարտում հերոսաբար զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանը։ Ճակատամարտը շարունակվում է մինչև օրվա վերջը։ Հայկական զորքերը երեկոյան քաշվում են Տղմուտի ձախ ափը։ Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը։ Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին տվել։ Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036 հոգու, մարտի դաշտում ընկել էին ինը նախարարներ։ Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ։ Բացի այդ՝ թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին։ Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ։

  Ճակատամարտում հայերից սպանվում է 1036, իսկ պարսիկներից՝ ավելի քան 3500 մարդ։ Ավարայրի ճակատամարտը կանխորոշեց հայ ժողովրդի պայքարի ելքը։ Պարսկական արքունիքը ստիպված եղավ Մարզպանական Հայաստանից շուտով ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանց ներքին ինքնավարությունը։

  Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց Արցախում, Տայքում և Տմորիքում։  Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից։ Սակայն գերված հոգևոր առաջնորդները և նախարարները Տիզբոնում դատվեցին։ Ենթարկվեցին մահապատժի կամ ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը։ Ավելի ուշ նրանց թույլատրվեց վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալվածքներին։ Հայրենիք վերադարձավ հայոց այրուձին։ Պարսից արքունիքը որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն։

  Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է։ Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սուրբ Վարդանանք: Նրանց հիշատակը նշվում է ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին՝ Բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը:
Ավարայրի ճակատամարտն արտացոլվել է հայ գրականության մեջ՝ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում, և կերպարվեստում՝ Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գոբելենում:


Օգտվել եմ այս աղբյուրներից`
http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=974
http://www.dasaran.am/apps/wiki/view/id/6156
http://www.historyofarmenia.am/amEncyclopedia_of_armenian_history_Vardananc_paterazm@

Հին Հռոմ և Հուլիոս Կեսար:::Պատմություն

Հին Հռոմ

 Հին աշխարհի առաջավոր պետություններից մեկը, իր անվանումը ստացել է Հռոմ քաղաքից, իսկ քաղաքը իր հերթին անունը ստացել է Հռոմուլից, որը իր եղբայր Հռեմի հետ հիմնադրել է Հռոմը: Հին հռոմեական քաղաքակրթության կանգնեցմանը որոշակի ազդել է հին հույների և էթրուսկների մշակույթները: Կայսրությյան հզորության գագաթնակետը եղել է 2-րդ դարում մ.թ.ա., երբ որ Հռոմը գրավել էր ժամանակակից Շոտլանդիայի հյուսիսից մինչև Եթովպիայի հարավ և Հայաստանի արևելքից մինչև Պորտուգալիայի արևմուտք։
 Հին Հռմ, համանուն կենտրոնով հնագույն պետություն: Կազմավորվելով Ապենինյան թերակղզում, աստիճանաբար դարձել է խոշոր աշխարհակալություն՝ ընդգրկելով Եվրոպայի արմ. և հվ-արլ. տարածքները, Փոքր Ասիան, Հս. Աֆրիկայի մերձափնյա շրջանները, Ասորիքը և Պաղեստինը:
 Հռոմը մինչև III դ. կեսը նվաճել է ամբողջ Իտալիան, հետագայում՝ Սիցիլիան, Հյուսիսային Աֆրիկայի ընդարձակ շրջանները, Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիայի արևմտյան շրջանները և դարձել միջերկրածովյան խոշոր տերություն։ Մ.թ.ա. III-II դդ. վերջնականապես ձևավորվել է երկու դասակարգ՝ ստրուկներ և ստրկատերեր։
 Կայսերական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 30 կամ 27-ից) Հռոմը հասել է իր տարածքի առավելագույն ընդարձակմանը։ Սակայն արտաքին պատերազմները, ստրկատիրական կարգի քայքայումը հանգեցրել են կայսրության թուլացմանը։
 395-ին կայսրությունը բաժանվել է երկու մասի՝ Արևմտյան Հռոմեական կայսրության (Հռոմ կենտրոնով) և Արևելյան Հռոմեական կայսրության (Բյուզանդիոն կենտրոնով), իսկ 476-ին Արևմտյան Հռոմեական կայսրությունը կործանել են գերմանական ցեղերը։

Հռոմի պայքարը Սելևկյանների պետության դեմ նպաստել է այն բանին, որ մ.թ.ա. II դ. սկզբին հայկական պետությունները՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն վերականգնել են իրենց անկախությունը։ Հետագայում Հռոմը հայկական պետությունների նկատմամբ վարել է նվաճողական քաղաքականություն։ Միհրդատյան պատերազմների (մ.թ.ա. 89-մ.թ.ա. 63) ժամանակ, մ.թ.ա. 69-ին, զորավար Լուկիոս Լուկուլլոսը ներխուժել է Մեծ Հայք, սակայն շուրջ երկամյա պատերազմում պարտություն կրել Տիգրան Բ-ից։
Մ.թ.ա. 66-ին հռոմ. զորավար Գնեոս Պոմպեոսը Տիգրան Բ-ի հետ կնքել է Արտաշատի պայմանագիրը։ Միհրդատյան պատերազմները հաջողությամբ ավարտած Պոմպեոսը կատարել է վարչական փոփոխություններ. Փոքր Հայքը տվել է իր դաշնակից գաղատների առաջնորդին, իսկ  Ծոփքը՝ Կապադովկայի թագավոր Արիոբարզանին։

Դրանից դժգոհ Անտոնիոսը մ.թ.ա. 34 թ. ներխուժել է Մեծ Հայք, գերել Արտավազդ Բ-ին, տարել Եգիպտոս և մ.թ.ա. 31-ին գլխատել։ Հռոմի առաջին կայսր Օգոստոսը և նրա հաջորդները ձգտել են Մեծ Հայքն իրենց ազդեցությանը ենթարկել` թագավորների միջոցով։ Կայսր Ներոնի գահակալության տարիներին (54-68), մի կողմից՝ Հռոմի, մյուս կողմից՝ Հայաստանի ու Պարթևաստանի միջև տեղի ունեցած պատերազմի (54-64) հետևանքով՝ Հռոմը ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը, որտեղ թագավոր է հռչակվել Տրդատ Ա։ 114-ին կայսր Տրայանոսը ներխուժել է Մեծ Հայք և այն հռչակել հռոմեական նահանգ։ Կայսր Ադրիանոսը (117-138), սակայն չկարողանալով Մեծ Հայքում պահպանել Հռոմի գերիշխանությունը, 117-ին ճանաչել է նրա անկախությունը։ Կայսր Մարկոս Ավրելիոսի ժամանակ (161- 180), հռոմա-պարթևական պատերազմի հետևանքով, Մեծ Հայքը դարձել է Հռոմից կախյալ թագավորություն։ Սակայն նրա հաջորդների ժամանակ հայկական զորքերը հետ են մղել կայսր Կարակալլայի (211- 217) հարձակումը և վերականգնել երկրի ինքնուրույնությունը։



Գայոս Հուլիոս Կեսար

 Շատերը նրան հերոս էին համարում և աստվածացնում, շատերը` Հռոմի ոխերիմ թշնամի ու քննադատում՝ միաժամանակ վախենալով նրանից, իսկ ոմանք ձեռնարկեցին նրա սպանությունը…
 Հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր Գայոս Հուլիոս Կեսարը ծնվել է մ.թ.ա.100 թվականին:Լինելով ազնվական գերդաստանի զարմ` Կեսարը պատանեկան հասակից իրեն նվիրեց ուսմանն ու քաղաքականությանը: Տակավին պատանի էր, երբ իր ազգականուհու թաղման ժամանակ ճառ արտասանեց ու հիացրեց ներկաներին: Եվ ահա անխոնջ պատանու առաջ մեկեն բացվեցին փառքի դարպասները:16 տարեկանում՝ մ.թ.ա. 84 թվականին, Կեսարն ընտրվեց Յուպիտերի տաճարի քուրմ: Այդ պատվավոր պաշտոնին կարող էր հավակնել նա, ով պատրիկների ընտանիքից էր և ծնողները ամուսնալուծված չէին: Յուպիտերի տաճարի քուրմն իրավունք չուներ ձի հեծնելու, զորք տեսնելու, չէր կարող երդվել, մատանի կրել, երկու գիշերից ավելի բացակայել Հռոմից:
  Հռոմում ընդունված էին վաղաժամ ամուսնությունները: Կեսարն ամուսնացել էր 15 տարեկան հասակում, հարուստ պլեյբեսների տոհմից Կուսսուտիայի հետ: Սակայն շուտով ամուսնալուծվեց և մ.թ.ա. 84 թվականին հաշվենկատորեն ամուսնացավ կոնսուլ Կոռնելիոս Ցիննայի դուստր Կոռնելիայի հետ՝ փորձելով իր համար կարիերա ապահովել:
Դիկտատոր Սուլլայի ու նրա հարաբերությունները վատացան: Նա հեռացվեց քրմի պաշտոնից, նրանից պահանջեցին բաժանվել Կոռնելիայից: Կեսարը հրաժարվեց: Կնոջ օժիտը բռնագրավվեց, իսկ Կեսարը խույս տվեց ու թափառական դարձավ: Սակայն շուտով բռնվեց և ստիպված եղավ իր կյանքի համար հսկայական` 12 հազար դինար փրկագին վճարել:
  Մի քանի տարի թափառական կյանք վարելուց հետո, Կեսարն անցավ զինվորական ծառայության և մ.թ.ա. 81 թ. հայտնվեց Ասիայում` Քվինտոս Տերմայի շտաբում, որը նրան հանձնարարությամբ ուղարկեց Վիֆինա` Նիկոմեդիայի թագավորի մոտ: Այստեղ սկսվեց Կեսարի սիրավեպը թագավորի հետ, որը, ինչպես Սվետոնիոսն է նշում, ամբողջ կյանքում սև բիծ թողեց նրա կենսագրության վրա, չնայած Հռոմում ու Հին Հունաստանում հազվագույտ երևույթ չէր արվամոլությունը:Կեսարը Փոքր Ասիայում ավարտեց ծառայությունն ու վերադարձավ Հռոմ մ.թ.ա. 78 թ.:Շուրջ 15 տարի Հուլիոս Կեսարի կյանքում որևէ էական փոփոխություն չկատարվեց: Սակայն այդ տարիները նա օգտագործեց Հռոմում իր դիրքերի ամրապնդման համար: Իսկ դրա համար նա օգտագործում էր բոլոր միջոցները՝ կաշառք, նենգադավություն, սպառնալիքներ…
 Մ.թ.ա. 63 թ. Հուլիոս Կեսարն ընտրվեց Հռոմի մեծ պոնտիֆիկ՝ քրմապետ: Սակայն սա չէր Կեսարի նպատակը: Նրան զորք էր պետք, իշխանություն: Մ.թ.ա. 61 թ. նա նշանակվեց Իսպանիա պրովինցիայի կառավարիչ: Մեկ տարի անց Հռոմում ընտրություններ էին: Եվ ահա ի հայտ եկան Կեսարի դիվանագիտական հմտություններն ու կազմակերպչական տաղանդը:Սենատում իր ազդեցությունը մեծացնելու համար Կեսարը խնդրեց մեծանուն հռետոր, իմաստասեր, քաղաքական գործիչ Կատոնի դստեր ձեռքը`Վերջինս մերժեց։ Կեսարը, ամուսնացավ Պիզոնի դուստր Կալպուռնայի հետ: Նման կոմբինացիաներով Կեսարը թիմ ձևավորեց: Չուշացավ Կատոնի հակահարվածը, որ հայտարարեց, թե մի խումբ մարդիկ Հռոմում կավատությամբ ուզում են իշխանություն զավթել:Արդյունքում Կեսարը մ.թ.ա. 60-ին Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծեց առաջին եռապետությունը:
 Մ.թ.ա. 58 թ. Կեսարը շարժվեց Գալլիա՝ նվաճելու իր փառքը: Պատերազմը երկարուձիգ 7 տարի տևեց: Կեսարը փայլեց գալլիական պատերազմում` իրեն դրսևորելով նաև որպես փայլուն ու արտակարգ ունակություններով զորավար: Նա կարողացավ նվաճել ու հպատակեցնել ողջ Գալլիան: Թալանելով հակառակորդի քաղաքներն ու տաճարները` Կեսարը մեծ հարստություն դիզեց:
 Գալլիայում լուծելով իր խնդիրները, Կեսարը շտապեց Հռոմ, քանզի այնտեղ իր վաղեմի զինակիցը և փեսան՝ Գնեոս Պոմպեոսը, վտանգում էր իր ծրագրերը: Պոմպեոսը հասցրել էր փառավորել իրեն նախ նրանով, որ ողջ Միջերկրական ծովը մաքրել էր ծովահեններից, ապա մ.թ.ա. 66 թ. ընկճել էր հայոց արքա Տիգրան Մեծին ու նրա բոլոր նվաճումները խլելով՝ Արևելքում ամրապնդել Հռոմի տիրապետությունը:
 Պոմպեոսը նվիրյալ հանրապետական էր և Սենատի հանձնարարությամբ կանգնեց Կեսարի միապետական, դիկտատորական ձգտումների դեմ ու պահանջեց Կեսարից հանձնել լեգեոնների հրամանատարությունն ու ներկայանալ Հռոմ: Կեսարը երկար երկմտեց՝ սկսելով քաղաքացիական պատերազմը: Հռոմեացի զորավարներին արգելված էր զորքով մտնել Հռոմի հանրապետության տարածք: Եվ սահմանագծին Կեսարը հրամայեց զորքին սկսել սահմանաբաժան Ռուբիկոն գետի անցումը և ասաց հանրահայտ խոսքը. «Վիճակը նետված է՝ Ռուբիկոնն անցանք»: Այնուհետ Կեսարին սպասվում էր կա՛մ մահ, կամ՝ փառք ու հաղթանակ:Կեսարը պատերազմ չէր ուզում Պոմպեոսի դեմ, դա վերջինիս նախաձեռնությունն էր, բայց երբ պատերազմը սկսվեց, Կեսարն ավելի վճռական էր գործողություններով, քան իր ախոյանը: Նա նաև գթասիրտ էր և քաղաքացիական պատերազմում հաղթանակից հետո ներում շնորհեց գրեթե բոլոր հակառակորդներին:Մ.թ.ա. 48 թ. օգոստոսի 9-ին տեղի ունեցավ Ֆերսալի ճակատամարտը: Կեսարը Պոմպեոսի 50-հազարանոց զորքերի դեմ հանել էր 30-հազարանոց բանակ, բայց ջախջախեց նրան ճակատամարտում: Ֆերասլի ճակատամարտում Կեսարը 1000 զոհ տվեց Պոմպեոսի 30000-ի դիմաց: Դա կատարյալ ջախջախում էր:Ի տարբերություն Կեսարի` Պոմպեոսը ցոփ կյանքով էր ապրում, և ճակատամարտից հետո Կեսարի զինվորները հարուստ ռազմավար տարան: Կեսարը վառել տվեց Պոմպեոսի նամակագրությունը, որպեսզի նրա գաղտնի կողմնակիցները չվախենան և չբացահայտվեն. տեղում ներեց բոլոր հակառակորդներին ու թշնամիներին: Դա, ըստ էության, ճակատագրական սխալ էր:Հետագայում, երբ Կեսարն իմացավ Եգիպտոսում Պոմպեոսի դավադրաբար սպանության մասին, ոչ միայն երկար արտասվեց նախկին դաշնակցի ու Հռոմի նվիրյալ զորավարի համար, այլև դաժանորեն պատժեց նրան սպանողներին:Մ.թ.ա. 47 թ. մարտի 27-ին Հուլիոս Կեսարը գրավեց Եգիպտոսը: Աֆրիկյան արշավանքում նավից իջնելիս նա սայթաքեց և ընկավ: Շատերը դա պարտության վատ նախանշան համարեցին, բայց նույնիսկ դրանից օգտվեց Կեսարն ու ընկած վիճակում գրկելով հողը` ասաց. «Դու իմ ձեռքերում ես, Աֆրիկա»:
Նա Եգիպտոսի գահին վերահաստատեց Կլեոպատրային: Կեսարի և Կլեոպատրայի միջև սեր բորբոքվեց: Եգիպտական այս թագուհին կառավարում էր իր եղբոր և միաժամանակ ամուսնու՝ Պտղոմեոս XII-ի հետ, որից մեկ զավակ ուներ: Ապա Կեսարի միջոցով նա եղբորը հեռացրեց գահից ու սպանեց: Նա անգամ զավակ պարգևեց Հուլիոս Կեսարին:
Կեսարը, սակայն, չշտապեց վերադառնալ Հռոմ: Նա դարձյալ անցավ Փոքր Ասիա, ուր 47 թ. օգոստոսի 2-ին Պոնտոսի Միհրդատ Եվպատորի որդի Փառնակին հաղթելով` ուղարկեց իր հայտնի զեկույցը սենատին` «Եկա, տեսա, հաղթեցի»: Ապա վերադարձավ Հռոմ ու անցավ երկրի ներքին խնդիրների կարգավորմանը: Նա անսահմանափակ իշխանություն ստացավ, սակայն նրա դեմ դժգոհությունները Հռոմում շարունակ աճում էին, ու դավադրությունները հաջորդում մեկը մյուսին:
Իր մահվան նախօրյակին նա ճաշում էր Լեպիդոսի տանը: Պատահաբար հարց է բարձրանում, թե մահվան ո՞ր տեսակն է նախընտրելի: «Անսպասելին»,- պատասխանում է Կեսարը: Նույն գիշերը նրա կինը երազում տեսավ, թե ինչպես են իր գրկում բազում մարդիկ սրախողխող անում ամուսնուն: Մ.թ.ա. 44 թ. մարտի 3-ին` սպանության օրը, նա առավոտյան աղերսում էր ամուսնուն, որ սենատ չգնա: Նա համաձայնում է և կանչում Մարկոս Անտոնիոսին, որպեսզի սենատ ուղարկի նրան` նիստը չեղյալ հայտարարելու: Այդ ժամանակ Դեմիցիոս Բրուտոս Ալբինը, որ դավադիրներից էր, տարհամոզում է նրան, որ հակառակորդներին հանդիմանության առիթ չտալու համար անձամբ գնա սենատ և նիստը չեղյալ հայտարարի: Սենատում` ամբիոնի մոտ, Կեսարին շրջապատեցին դավադիրները: Առաջին հարվածները թիկունքից պարանոցին հասցրեց Կասկան: Կեսարը պաշտպանվում էր, դես ու դեն ընկնում: Բայց երբ տեսավ դավադիրների մեջ նաև Բրուտոսին, ասաց. «Եվ դո՞ւ, զավակս»: Ապա թիկնոցը քաշեց գլուխն ու հանձնվեց դավադիրների հարվածներին: Զավեշտալի է, բայց սպանությունից հետո պարզվեց, որ Կեսարի ստացած տասնյակ վերքերից միայն մեկն է եղել մահացու: Կեսարի կողմնակիցները` Անտոնիոսը, Օգտավիանոսն ու մյուսները թաքնվում են, իսկ դավադիրները նրա դին տանում դնում են Պոմպեոսի արձանի ոտքերի տակ: Նրանք քաղաքով մեկ վազում են` գոչելով, որ բռնակալը սպանված է: Ի վերջո, սոսկ երեք ստրուկներ են համարձակություն ունենում վերցնել Կեսարի հոշոտված դին ու պատգարակով տուն տանել:



Օգտվել եմ այս կայքերից`
http://hy.wikipedia.org/wiki/Հուլիոս_Կեսար
http://to-name.ru/biography/julij-cezar.htm
http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1405

воскресенье, 10 мая 2015 г.

Էկոլոգիա նախագիծ։։։Հողօգտագործում

Հողօգտագործում


1.Ի՞նչ դեր ու նշանակություն ունի հողը բյության մեջ և մարդու կյանքում:

Հողը Երկրի կեղևի՝ փափուկ շերտն է, որն առաջացել է լեռնային ապարներից՝ ֆիզիկական, քիմիական և կենսաբանական պրոցեսների համատեղ գործունեության հետևանքով: Հողը հանդիսանում է կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները: Հողը կյանքի միջավայր է շատ օրգանիզմների համար: Հողում բնակվում են բազմաթիվ կենդանի օրգանիզմներ՝ բակտերիաներ, սնկեր, որդեր և այլն : Հողը ձևավորվում է շատ երկար ժամանակի ընթացքում և պահպանվում է այնքան ժամնակ քանի դեռ բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով։


2.Ձեր կարծիքով ինչու՞ են հողն անվանում տվյալ էկոհամակարգի հաելին:

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը` և կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը։


3.Ի՞նչպես է աղտոտված հողը ազդում ամբողջ էկոհամակարգի վրա: 

Հողի աղտոտվում է գործարաններից, նավթարդյունաբերությունից  և այլ ուրիշ արձյունաբերական ձեռնարկություններից։ Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա  որում հողի մակերեսային ներքին շերտում կարող են  կուտակվել տարբեր վտանգավոր քիմիական նյութեր։

4.  Ի՞նչպես ճիշտ օգտագործել ու պահպանել հողը:

Հողի պահպանման դեմ ամենամեծ միջոցառումերից մեկը պայքար է հողերի քայքայման (էրոզիաի) դեմ: Նաև պետք է խնամել այն՝ մաքրել քարեր, հաճախակի ջրել, աղակալած հողերի լվացումը և այլն:
 Պետք է հողերի այնպիսի օգտագործում, որը ոչ միայն պահպանվում ու բարելավվում են հողի հատկությունները, նաև ստացվում է տնտեսական բարձր արդյունք: Հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ռացիոնալ միջոցներից են արհեստական ոռոգումը,  հողերի մաքրումը քարերից, և այլն։

My future profession:::English Project

My future profession


There are over 2000 professions in the world and It is a difficult question to choose own profession . I have already chosen my future profession and I want to be bank manager or translateer. So I will get the specialty of an economist.I am interested in that profession about one years. Manager can manage the business. A bank manager should be careful, clever,serious. If you want to be a translator you need to learn languages. For example I like English, Russian, German and Spanish, but I won't translate all these languages. Maybe I will translate from Armenian to English and from English to Armenian or from Russian to English

Sports and games:::English Project

Sports and games




My favourite sport is football. I used to practice football for 2 years, but now I just love to play it just for fun. I used to practice swimming for 2 years too, now I practice boxing and I'm very satisfied. These three sports are different but the power of healthiness is huge. Sport develops muscles, breathing and hitting abilities. And my opinion is that if people are involved in sports (no matter what sport ) they will live longer and feel better untill the end of their long living lives


четверг, 7 мая 2015 г.

Ավետիք Իսահակյան, «Լիլիթ»: Հարցեր

1.Ւնչու Լիլիթն ընտրեց սատանային. Ինչն էր, որ այդպես գրավեց կնոջը:
2.Զուգահեռներ անցկացրեք Լիլիթի և ձեր ճանաչած աղջիկների միջև:
4.Ադամը գնաց Աստծո մոտ և բողոքեց Լիլիթից. ինչպես կարձագանքեք, կորոկեք այս քայլը:
5.Համոզիչ էին ստեղծագործության կերպարները:

1) Նա Ադամին ասում էր, որ Ադամն այնքան դանդաղաշարժ ու թույլ է, որ չի կարող անգամ մի թիթեռ որսալ իր համար: Իսկ սատանան նենգ է ու զորեղ դրա համար էլ Լիլիթն ընտրեց նրան:

2)Այսօր աղջիկների մեծամասնությունը նախապատվությունը  տալիս է գումարին:

4)Ադամի ճիշտ է արել, որ բողոքել է, քանի որ Աստված Լիլիթին ուղարել էր, որպեսզի նա լինի Ադամի հետ, մենակ չմնա, բայց Լիլիթը  խուսափում էր Ադամից։

5)Ադամն այդպես էլ չկարողացավ մոռանալ Լիլիթին, քանի որ Եվայի ամեն քայլը համեմատում էր Լիլիթի հետ և Լիլիթը Եվայից գեղեցիկ էր։