суббота, 26 апреля 2014 г.

Անհետացող կենդանիներ։։։Սև արագիլ և Սպիտակ արագիլ

Սև Արագիլը  արագիլների ընտանիքին պատկանող մեծ թռչուն է։

Սև արագիլն ՀՀ-ում ավելի հազվադեպ է հանդիպում, քան սպիտակ արագիլը։ Բնադրում է Եվրոպայում և Ասիայում։ ՀՀ-ում հանդիպում է Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում։ Բնադրող-չվող է։ Չափազանց զգույշ թռչուն է, գերադասում է ապրել խուլ անտառներում։



Սպիտակ արագիլ , արագիլների ընտանիքի թռչուն։ Տարածված է միջին և հարավային Եվրոպայում, Ասիայի արևմտյան և արևելյան շրջաններում։ ՀՀ-ում բնակվում է Արարատյան դաշտում, մասամբ՝ հարավարևելյան շրջաններում։ Ձկնաբուծական տնտեսությունների ստեղծմամբ այլևս չվելու կարիք չունի։ Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թեվերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ։

Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա կամ, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին։ Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ։ Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը։ Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում։ Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը։ Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու։

Էկոլոգիական խնդիր

Ի՞նչ վիճակում են այսօր գտնվում աշխարհագրական թաղանթի ոլորտները, ո՞ր ոլորտն է առավել վտանգված։

Աշխարհագրական թաղանթի ոլորտները հինգն են (մթնոլորտ, քարոլորտ, ջրոլորտ, կենսոլորտ, մարդոլորտ), որոնցից յուրաքանչյուրը վտանգված է իր չափող:  Այս հինգից ամենաշատը վտանգված է մթնոլորտը:
Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի  սահմանները: Մթնոլորտը աղտոտում են հիմնականում քիմիական գործարաններից օդ թափանցող թունավոր նյութերը, որոնք հասնում են մթնոլորտ, և մթնոլորտը այդ ամբողջը կլանում է իր մեջ և մեքենաները, որոնք արտանետում են CO և CO2 գազերի ամենամեծ բաժինը: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է:
Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:

суббота, 12 апреля 2014 г.

Ղազարոս Աղայան նախագիծ

Ղազարոս Աղայան նախագիծ

Առաջադրանք 1

Մեր «ուսուցիչների ուսուցիչ» Ղազարոս Աղայանն է: Նա, հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։
Ինքնուրույն փորձիր տեղեկություններ հավաքել Աղայանի, նրա մանկավարժական գործունեության մասին և բանավոր ներկայացրու դասարանում:

Ղազարոս Աղայանը  ծնվել է 1840թվականին  Բոլնիս  Խաչեն  գյուղում և հենց այդտեղ էլ ստացել կրթությունը`  գյուղի  քահանա  Տեր-Պետորսի  մոտ, դրանից հետո  մեկ տարի սովորել է  Թիֆլիսի Ներսիսյան  դպրոցում,  իսկ հետո  զբաղվել է ինքնակրթությամբ:  Հայտնի է  որպես  մանկավարժության  տեսաբան:  Նա  գտնում  էր, որ  երեխան պետք է հաճույքով գնա դպրոց  և դպրոցը նրան պետք է պատրաստի կյանքին, իսկ  ուսուցիչը  պետք է  լինի  կատարյալ  մարդ և ունենա  մասնագիտական  վարպետություն:  Դպրոցն  այնպիսի  կրթություն  պետք է  ապահովի,  որ  երեխան պատրաստ լինի բոլոր կյանքի անակնկալներին։


Առաջադրանք 2
Համեմատիր Աղայանի և մեր մանկավարժության հիմնական դրույթները՝  փորձելով գտնել 7 նմանություն:

1.Երեխաների հանդեպ բռնություն չեն կիրառում
2.Դպրոցն ունի տարածք, որը փորձում ենք պահել մաքուր։
3.Ուսուցիչներին մասին հարգում և սիրում են:
5.Ինչպես մեր նաև Աղայանի դպրոցումերեխան պետք է դաստիրակվեր «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ։
6.Մեր դպրոցում շատ ուսուցիչներ ունեն այս 3 ընդունակությունները
մանկավարժական վարպետություն,
դասավանդման կատարելիություն,
անսահման սեր երեխաների նկատմամբ,
ճիշտ գնահատել ներկան։


Առաջադրանք 3
Նայեք Ղազարոս Աղայանի մասին պատմող ֆիլմը:
Աղայանի մասին քո կարդացածը, տեսածն ու ընկերներիցդ լսածը 5-7 նախադասությամբ գրավոր շարադրիր:

Աղայանը կյանքին նայում էր ուրիշ ձևով և բարձրեր էր այն ժամանակվա շրջապատից և համարձակ։ Նա շատ մեծ ազդեցություն է ունեցել մարդկանց, իր հայրենի գյուղի վրա։ Դրա համար նրան ասում էին հայ Անդերսոն և Սողոմոն իմաստուն։ Նա ասում էր որ ամեն երկիր պետք է ունենա իր սեփական մանկավարժությունը։ Նա կազմեց գրքեր, թարգմանեց, մակագրեց հայ դպրոցների համար և հայ դպրոցը հետևեց նրան։


Առաջադրանք 4

Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը»

Ինչ է խիղճը:
Իմ կարծիքով խիղճը մեզ ստիպում է անել, այն ինչը մենք չէնք ուզում։ Խիղճը մեզ ստիպում է գիշերները չքնել և տանջվել։ Խիխճը մեզ թույլ չի տալիս, որ մենք խաբենք և մեզ թյուլ չի տա վատ բաներ անենք։ ։ Երբ մարդ խիղճ չունի, նա մնանվում է փայտի, որը ոչ սիրտ ունի, ոչ էլ զգացմունք և անտարբերե շրջապատի նկատմամբ։


Առաջադրանք 5

Իմ լույս ու մութ աշխարհը

Իմ աշխարհի լուսավոր կողմը իմ հարազատներն են և բոլոր ընկերները, ում ես հարգում և սիրում եմ և դա փոխադարձ է լինում։ Իմ ընկերների շնորհիվ  ,ես երբեք մենակ չէմ մնա, քանի որ նրանց հետ եմ անցկացնում իմ օրվա մեծ մասը։ Նրանց հետ, ես ունեցել եմ շատ հաջողություններ և ձեռքբերումներ, բայց նաև ունեցել եմ անհաջողություններ դա էլ հենց այն մութ կողմն է։ Մութ կողմում իմ ընկերները նույնպես իմ հետ են, դրա համար ես շուտ եմ մոռանում այդ անհաջողությունները։


Առաջադրանք 6

1.        Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:
Երկու  խոշոր  չարիքները  ժամանակակից  սերնդի  մտավոր հոգնածությունն ու  ներվոտությունն է:

2.        Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:
Ըստ  գերմանացի  պրոֆեսորի  նորվոտությունն  առաջ է եկել  բազմաթիվ  նշանավոր  պատմական  դեպքերից, որոնք  ցնցեցին  մեր  դարում  նոր  սերնդի  մտքերը.  Ֆրանսիական  մեծ  հեղափոխությունը,  Նապոլեոնյան  պատերազմները, տեխնիկական  գիտությունների  հսկայական  զարգացումը  և  այլն:
Իսկ  մտավոր  հոգնածության  մասին  Բինեն  և Անրին  ասում են, որ  այդ  մեծ  չարիքի  պատճառը  ժամանակակից  դպրոցն ու  կրթական  սիստեմն է։  Չէ  որ  բոլոր  ժամանակներում  բոլոր  մարդիկ՝  հարուստ թե  աղքատ, մեծ  թե  փոքր,  տղա  թե  աղջիկ  ձգտում են  կրթություն  ստանալու:

3.        Ինքը` Աղայանը, ի՞նչ զորեղ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:
Ղազարոս Աղայնի  զորեղ  դարմանը. <<Նոր  արմատական  դպրոցը  պետք է  լինի  սոցիալական  կյանքի  ավելի  արդար  ու  խելացի  կազմակերպություն>>:


Առաջադրանք 7

Իմ աշխատանքը գնահատում եմ 7, որովհետև կատարել եմ բոլոր առաջադրանքները։


Առաջադրանք 8

http://arman-petrosyan.blogspot.com/2014/04/blog-post_12.html

четверг, 3 апреля 2014 г.

Գրականություն։Հարցեր և առաջադրանքներ։ Եղիշե Չարենց

Հարցեր և առաջադրանքներ

Առաջադրանք 1

Կարս-Երևան վիրտուալ ճամփորդություն ընթացքում մի քանի կանգառներ կան: Փորձիր պարզել` ի՞նչ կանգառներ են, տեղեկությունները բանավոր ներկայացրու դասարանում: Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:

1. Կանգառներն են Չարենցի տուն թանգարանը, Կարսի սուրբ առաքելոց եկեղեցին և մայր դպրոցը:


Առաջադրանք 2

4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի» բովանդակությունը: Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և բանավոր ներկայացրու դասարանում:


Տաղ անձնական բանաստեղծության մեջ պատմում էր, որ Եղիշե Չարենցի ընկերոհին՝ Կարինե Քոթանջյանը թողել է նրան և հեռացել առանց ցտեսություն ասելու: Եվ Չարենցը խնդրում է, որ եթե մեկը նրան տեսնի ասի ցտեսություն: Կարսը  Հիշատակվում է  իբրև բերդ կամ սովորական բնակավայր։ Գոյություն ուներ հնագույն ժամանակներից։


Առաջադրանք 3

Պարզիր՝ ումն է նվիրված «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը, հավաքիր տեղեկություններ, ներկայացրու դասարանում: Շարքից անգիր սովորիր քեզ դուր եկած բանաստեղծությունը:

«Էմալե պրոֆիլը Ձեր» -ը  նվիրված է Արմենուհի Տիգրանյանին:


Առաջադրանք 4

Նայեք մեդիափաթեթի «Տեսադարան» բաժնի տեսանյութերը, ընտրեք որ տեսանյութն ուզում եք ու գրավոր ներկայացրեք այն՝ նշելով առավելություններն ու թերությունները:

Ես նայեցի Եղիշե Չարենցի, «Ինչքան աշխարհը սիրես» բանաստեղծության տեսահոլովակը և ինձ շատ դուր եկավ։ Ինձ դուր եկավ նկարները, բայց իմ կարծիքով նկարները մի քիչ շատ էին։


Առաջադրանք 6

Մեդիափաթեթը կազմվել է 2010-2013 թթ-ին՝ սովորողների ջանքերով ու առաջարկներով: Հնարավորինս մանրամասն ծանոթացեք խնդրեմ «Եղիշե Չարենց» մեդիափաթեթին: Ձեր կարծիքով` ինչ բաժինների պակաս է զգացվում: Խնդրում եմ հանդես գալ կոնկրետ առաջարկներով՝ փորձելով հիմնավորել ասված խոսքը: Նախապես շնորհակալություն:


Իմ կարծիքով բան չի պակասում, իսկ եթե պակասի, դա միանգամից կլրացվի նորից աշակերտների ջանքերով։



7. Թեմայի ամփոփում

1. Գրեք, թե՝

ա. Ի՞նչ  բանաստեղծություններ կարդացիք Չարենցից

<<Լուսամփոփի  պես  աղջիկ>>, <<Ես իմ անուշ Հայաստանի>>, <<ԻՆչքան  աշխարհը սիրես>>   , << ԷԼի  գարուն կգա>> ,

բ. Ձայնադարանից և Երգադարանից ի՞նչ  լսեցիք

Չեմ լսել։

գ. Տեսադարանից և  Ֆիլմադարանից ի՞նչ նայեցիք

ֆիլմադարանից << Մենք  հայ ենք>>

դ. Ո՞ր բանաստեղծությունները սովորեցիք անգիր

 <<Ես իմ անուշ Հայաստանի>>, <<ԻՆչքան  աշխարհը սիրես>> ,

ե. Ի՞նչ  կարդացիք կամ իմացաք Չարենցի մասին

 ես ավելի լավ ճանաչեցի նրան, իմացա թե ինչպիսի տանջալից կյանք է ունեցել նա , սուտ և անհիմն մեղադրվել: Ծանոթացա նաև նրա ծննդավայրին, որտեղ նաև գտնվում էր Սուրբ Առաքելոց եկեղեցին: Իմացա Չարենցի և Կարինե Քոթանջյանի սիրո մասին:

Ես ինձ կգնահատեմ 6, քանի որ մի քանի առաջադրանք չէմ կատարել։