понедельник, 23 ноября 2015 г.

Քաղաքագիտության նախագիծ

Քաղաքագիտության նախագիծ

Թեմա 3.9 Քաղաքական տեղեկատվական միջոցները  
Քաղաքական կապերը և տեղեկատվական միջոցները անցյալում ևժամանակակից կյանքում: Ռադիո, հեռուստատեսություն, մամուլ:Ինտերնետ և մասսայական տեղեկատվության այլ միջոցները (ԶԼՄ):Տեղեկատվական միջոցները հասարակության քաղաքական կյանքում:ԶԼՄ – ների տեղն ու դերը քաղաքականության և քաղաքական գործիչներինկարագրի ձևավորման մեջ: Բազմակարծության ձևավորումը ԶԼՄ – ներիմիջոցով: Քաղաքական շահարկումներ: Դրանց ձևերն ու մեթոդները:

Նախաբան
Թեման է «Քաղաքական տեղեկատվական միջոցները»
Նյութում ներկայացնում եմ զանգվածային լրատվամիջոցների դերի,նշանակության և ազդեցության մասին։ Թեման շատ արդիական է։ Այսօր    աշխարհի տարբեր մասերի քաղաքական, սոցիալական,տնտեսական,մշակութային նորություններին կարելի է ծանոթանալ հենց լրատվամիջոցներից։ Իսկ թե ինի նշանակություն ունեն դրանք մեր կյանքում, ներկայացնում եմ նյութում։

Ռադիո, հեռուստատեսություն, մամուլ: Ինտերնետ և մասսայական տեղեկատվության այլ միջոցները (ԶԼՄ): Տեղեկատվական միջոցները հասարակության քաղաքական կյանքում:ԶԼՄ-ները միակն են, որոնք անմիջապես տեղեկացնում են հասարակությանը այս կամ այն դեպքի մասին: Ռադիո, հեռուստատեսություն, մամուլ, ինտերնետ, սրանք այն կապի միջոցներն են, որոնցով լրագրողները հասարակությանը դարձնում են տեղեկացված այս կամ այն հարցի շուրջ:  Իմ կարծիքով տվյալ պահին  ԶԼՄ- ների բազմազանությունից  հասարակությունը օգտվում է հետևյալ կերպ՝ պատանիներ,երիտասարդներ մեծամասամբ համացանցի միջոցով,իսկ ավելի մեծերը տեղեկանում նոր իրադարձություններին թերթերի և հեռուստատեսության միջոցով։ Նախկինում տեղեկատվության այսպիսի հոսք չի եղել և տեղեկատվությունը վերադասի պատվերով է հասել հասարակությանը, մարդիկ ունեին տեղեկատվության պակաս, կար մեկ կենտրոնական ալիք, որն էլ քաղաքական պատվեր էր կատարում, չնայած այս առումով մերօրյա հանրային հեռուստաընկերությունները հետ չեն մնում։ Հիմա շատ կարևոր է նաև համացանցի առկայությունը, այն է մեծապես ազդում է հասարակության կարծիքի վրա, հայտնելով նրանց ճիշտ և նաև սխալ տեղեկատվություն: Իհարկե, նոր տեղեկությունները առաջին հերթին հայտնվում են հենց համացանցում, սակայն դրա մասին ավելի մանրամասն հետևություններ է կատարում հեռուստատեսությունը: Զանգվածային լրատվության միջոցների արժեքը ժամանակակից հասարակության կյանքի մեջ դժվար է գնահատել: Հիմա մենք չենք կարող պատկերացնել մեր օրը առանց համացանցի կամ հեռուստացույցի նրանք շատ ամուր են հաստատվել  մեր կյանքում։ Մեզ համար սովորական է դարձել իմանալ վերջին նորությունները մեր սիրելի հեռուստաալիքով, համացանցի միջոցով, որևէ ֆուտբոլային կայքից պարզել ֆուտբոլային խաղի հաշիվը, լսել եղանակի տեսությունը մեր սիրելի FM ռադիոյով: 
20-րդ դարի կեսերին տեղեկատվական տեխնոլոգիայի զարգացումը հանգեցրեց բոլորովին նոր տիպի հասարակության ` տեղեկատվական հասարկաության: Զանգվածային լրատվության միջոցները հատուկ տեղ են գրավում հասարակության զարգացման մեջ: Նրա ազդեցությունը մարդու վրա սկսվում է վաղ տարիքից և շարունակվում է ողջ կյանքի ընթացքում: Այսօրվա աշխարհում ԶԼՄ-ները իրենց վրա են վերցրել մարդու գիտակցության ձևավորումը, նրանք ազդում են վերաբերմունքի, սովորությունների, նախապատվությունների վրա: Հիմա հասարակության մեծամասնությունը թատրոն կամ գրադարան այցելելու փոխարեն նախընտրում են իրենց ազատ ժամանակը անցկացնել հեռուստացույցի առջև կամ համացանցում: Մարդիկ ԶԼՄ-ների տեղեկությունը ընդունում են տարբեր կերպ: Մարդու կարողությունը հասկանալու, հիշելու, վերծանելու, ընդունելու սահմանափակված է իրենց իսկ հոգեբանական կարողություններով: Համացանցը մի քանի տեսանկյունից կարող է հեշտացնել անհատի գործունեությունը, օրինակ համացանցի միջոցով հնարավոր է շփվել ավելի էժան և հեշտ և ստանալ օգտակար տեղեկություններ: Համացանցի միջոցով հնարավոր է պատվիրել հետաքրքիր և հազվագյուտ գրքեր, որոնցից չկան խանութներում,պատվիրել հագուստ,տեխնիկա:  Բայց խնդիրը նրանում է, որ համացանցը ունի նաև շատ սխալ և անօգտակար տեղեկություններ և նույնիսկ օգտակար կայքերում հնարավոր է հանդիպել շատ անցանկալի գովազդների` սպամի: Համացանցի միջոցով կատարվում է թմրանյութերի առևտուր, և վտանգավոր է նաև ներկայիս ծանոթության կայքերը, որտեք հնարավորություն կա ծանոթանալու շատ «կասկածելի» անձնավորությունների հետ: Համակարգչային խաղեր մեծ վնաս են հասցնում ժամանակակից էակին, շեղելով օգտակար գործունեությունից ինչպիսիք են ընթերցանությունը և սպորտը, հետաքրքրությունը դեպի արվեստ և այլն, վնասելով մտավոր առողջությանը:

Իմ կարծիքը
Զանգվածային լրատվական միջոցները մեր օրերում օր օրի ավելանում են, կան ինտերնետային լրատվամիջոցներ, տպագիր թերթեր, ամսագրեր, հեռուստատեսություն։
Թվում է թե այսքան լրատվական միջոցներից պետք է լինի շատ ինֆորմացիա պետք է մարդիկ ավելի տեղեկացված լինեն, բայց դա այդպես չէ։ Հայաստանում տեղեկատվական ոլորտի զարգացմանը զուգահեռ սուտ հոդվածները ավելի են շատանում։
 Ես ավելի շատ ինտերնետային լրատվամիջոցներին եմ հետևում։ Լուրերը բազմազան են, շատ անգամ  անհեթեթ։ Նյութերի վերնագրերը լինում են շատ գրավիչ ,բայց երբ բացում ես տեսնում ես, որ հասարակ աղբ է։
Իմ կարծիքով այսօրվա լրատվամիջոցները էժան ռեյտինգ են փնտրում և դրա պատճառով  նյութերը կիսատ են, մինչև վերջ չճշտված։
ԶԼՄ- ների մեծ մասը կրկնում է մյուսի ինֆորմացիան։
Հեռուստատեսության լուրերը լսողը կմտածի դրախտում է ապրում։
Լրագրողները գրում են,միայն թե առաջինը լինեն։ Ճշտված տեղեկատվությունը տարածում են՝ խախտելով նրանց էթիկան։
Ինձ հանդիպած լրատվալ կան կայքերը չեն փայլել ճշգրտությամբ, ինֆորմացիայի հետաքրքրությամբ։
Միայն մի քանի ամիս առաջ Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանի մասին հոդվածները հերիք էր, որ հասկանայի, որ մեր լրագրողները չունեն կոնկրետ ոլորտ, որի շուրջ աշխատեն։

Վերջաբան
Այսպիսով շատ կարևոր է լրատվամիջոցների դերը մեր կյանքում սակայն կարևոր է նաև՝
լրագրողական էթիկան
նյութի արդիականությունը
նյութի համապատասխանությունը իրականությանը
հասարակության կարծիքը
ճիշտ վերլուծությունը։
Մեր օրերում այս ամենը իրականում բացակայում է կամ էլ մի տեսակ լղոզված է,խառնված...

Օգտվել եմ`
https://hy.wikipedia.org/wiki/Տեղեկատվական_հասարակություն
http://www.proza.ru/2011/04/22/243
 և Теория и практика массовой информациии. А.Г.Киселев գրքից