суббота, 22 февраля 2014 г.

Հովհանես Թումանյան,«Արևի պես նայեք կյանքին»

1. 5-7 նախադասությամբ շարադրեք այն, ինչ իմացաք  «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած  «Հավերժի ճամփորդը» փաստավավերագրական ֆիմի առաջին մասը նայելուց հետո:

1.Թումանյանի վերջին ճամփորդությունը եղավ դեպի Մոսկվա։ Նա շատ էր սիրում ճամփորդել։ Նա եղել էր Հայաստանի , Վրաստանի, Ռուսաստանի(այն ժամանակվա ԽՍՀՄ-ի)  տարբեր քաղաքներում և գյուղերում`  Օրինակ Թիֆլիսում, Մոսկվայում, Պետերբուրգ,  Կ. Պոլիսում։  Նա շատ էր մտահոգվում հայ ազգի համար և ամեն բան կաներ որպեսզի հայ ազգին լավ լինի, բայց միևնույն ժամանակ նա մեզ տվել է հարուստ գրական աշխարհ։

2. Ինչպե՞ս ես հասկանում Թումանյանի «Աշխարհքին ու մարդկանց արեւի պես նայեք» արտահայտությունը:

2.Աշխարքին ու մարդկանց արևի պես նայեք։- Թումանյանը այս գրածով ուզում էր ասել, որ մարդիկ իրար հանդեպ լավ վերաբերվեն, իրար ջերմացնեն։

3. 3-5 նախադասությամբ շարադրեք ֆիլմի երկրորդ մասի այն հատվածը, որն առավել հավանեցիք:
Ֆիլմից ինձ դուր եկավ այն մասը երբ պատմում էին Թումանյանի ընտանիքի մասին։ Քանի որ ես եղել եմ Դսեղ գյուղում և այդ ամենը տեսել եմ։

4. Ի՞նչ ես կարծում, ֆիլմը ինչու է վերնագրված «Հավերժի ճամփորդը»:
Քանի որ Թումանյանը միշտ սիրել է ճամփորդել և նա նույնիսկ մահվանից առաջ նա ճամփորդել է։

среда, 19 февраля 2014 г.

Թումանյանի կյանքի անսասան օրենքը։ Գրականություն

1.• Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը (տեքստից դուրս գրիր):

•«Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թեկուզ ամբողջ աշխարհքը վեր կենա քո դեմ, վերջը դու ես հաղթելու»:


2.• Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով:
Երբ մարդ ոչմի մտածելու բան չունի և անջատվում է արտաքին աշխարհից։

• Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:
Երբ իմ հարազատների հետ եմ , ովքեր ինձ սիրում և հարգում են, ում հետ ժամանակը արագ է անցնում կամ էլ երբ ես ֆուտբոլ եմ խաղում։

3• Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին (կապույտ գույնով ներկիր):

«Ես ինձ շատ լաւ եմ զգում։ Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է։ Դա տալիս է ե՛ւ կայտառութիւն, ե՛ւ հանգստութիւն, ե՛ւ ամէն, ամէն ինչ, ե՛ւ առողջութիւն»։

•Դո՞ւ էլ ես այդպես կարծում:
Այո եսել եմ համաձայն Թումանյանի հետ քանի որ երբ մարդ չունի ոչ մի հոգս նա հանգիստ է։ Եսել եմ այդպես։

5• Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:

• Հովհաննես Թումանյանը  բարեկիրթ, ազնիվ, արդար և անհոգ մարդ էր: 

понедельник, 17 февраля 2014 г.

Անգլերեն

1.Charlie said that he was living in London now.
2.He said that his father was not very well.
3.He said that  Sharon and Paul were getting married the following month.
4.Charlie  said that Margaret had had  a baby.
5.Charlie said that he did not know what Fred is doing.
6.Charlie said had seen Helen at party in June and she seemed fine.
7.Charlie said he had not seen Diana recently.
8.Charlie said he was not enjoying his job very much.
9.Charlie said I could come and stay at his flat, if I was ever in London.
10.Charlie said had been stolen a few weeks before.
11.Charlie said he wanted to go on holiday, but he could not afford it.
12.Charlie said he would tell Ann he had seen me.

Գրաբար։ Առաքյալերը

Առաքյալներ

Նոր կտակարանի մեջ առաքյալները կարևորագույն տեղ են կազմում: Նրանք եղան առաջին մկրտվածները, ովքեր անմիջապես ընտրվեցին Քրիստոսի կողմից: Առաքյալները 12-ն էին, նրանցից մեկը՝ Հուդան դուրս մնաց այս խմբից, մատնության, դավաճանությամբ և ինքնասպանության պատճառով: Առաջինը Հուդան էր, որ մատնեց Քրիստոսին, այսինքն զգաց, որ նա Քրիստոսի զավակն է, այդ պատճառով իրեն չկարեցավ ներել և ինքնասպան եղավ: Հուդաի փոխարեն, Քրիստոսի համբարձումից հետո, վիճակահանությամբ ընտրվեց մեք ուրիշը՝ Մատաթյան: Առաքյալները ականջալու եղան, Քրիստոսի քարոզներին, ականատես եղան նրա հրաշքներին և նրա արիությամբ վկաները եղան: Առաքյալ նշանակում է մեկի կողմից ուղղարկված՝ ուղղարկողի հեղինակությամբ և պատգամով: Առաքյալները եղան հիմնադիրները եկեղեցու: Նրանք առհասարակ անուս (ուսում չստացած) Գալիյացիներ էին, ծկնորսներ, սակայն իրենց թողած գրություններից  հայտնի է դառնում, որ տարիների ընթացքում նրանք զարգացան և զորացան, նաև իմացապես, ոչ միայն Քրիստոսի դաստիարակությամբ, այլ նաև Սուրբ հոգու շնորհներով լցվեցին: Քրիստոնեական ավանդությունը հաստատում է, որ բացի մեկից Հովհաննեսից, բոլորնել նահատակվել են իրենց գործունեության ժամանակ: Այս 12 առաքյալներից բացի, կան նաև ուրիշ Քրիստոնեա գործիչներ, որոնք նույնպես առաքյալներ էին կոչվում, նրանցից մեկն էլ Պողոսն է, ով հայտնի է նաև 13-րդ առաքյալ անվամբ:
Առաքյալների տոնը, մեր եկեղեցին հիշատակում է՝ վարդավառի, բարեկենդանի նախորդող շաբաթ օրը:

12 առաքյալների անունները՝ Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մաթեոս, Ղուկաս, Մարկոս, Թադեոս, Բարդուղիմեոս, Պողոս, Հուդա, Տիառն եղբայր:  

Գրականություն։ Սուրբ Սարգսի տոնը

http://movsisyannune.com/2012/02/10/սուրբ-սարգիսի-տոնը/

Այս նյութը ինձ դուր եկավ, քանի որ ես իմացա շատ նոր բաներ։
 Ես չգիտեի, որ Սուրբ Սարգիսը հովանավորել է Սասունցի Դավթին և այլ Սասնա հերոսների, բայց գիտեի,   որ Սուրբ Սարգսի տոնը այդքան հին է։ Այս նյութում  ներկայացված են շատ ժողովրդական պատումներ Սուրբ Սարգսի վերաբերյալ։ Պատումներում Սարգսին գինովցած վիճակում պետք է սպաներ մի աղջիկ,  որը սպանելու փոխարեն սիրահարվեց և համբույրելով արթնացրեց Սարգսին և նրանք միասին փախչեցին քաղաքից: Այս պատումը կարդալուց հետո մարդիկ` երիտասարդները համարեցին Սուրբ Սրագսին իրենց սիրո հովանավորողը: Սարգսին անվանել են Արագահաս, քանի որ տոնը ձմռանն է, և մարդիկ հավատում էին, որ Սարգիսը փրկում է դժբախտության մեջ ընկած մարդկանց:
Երիտասարդները տոնին պատրաստվում են ուրբաթ երեկոյան աղով լի աման դնելով իրենց տան դռան առաջ, այն նպատակով որ  Սուրբ Սարգիսը  գա և իր սպիտակ ձիու պայտը դրոշմանի այդ աղի վրա, և նրանք այդ աղից պատրաստեն աղի բլիթներ, որպեսզի գիշերը երազում տեսնեն իրենց փեսացուին։

вторник, 11 февраля 2014 г.

Պատմություն (Համաշխարհային պատմության դասագիրք)։ Միջազգային դրությունը 2 համաշխարհային պատերազմների միջեվ ընկած շրջանում

Միջազգային դրությունը 2 համաշխարհային պատերազմների միջեվ ընկած շրջանում։

 Առաջին Համաշխարհային պատերազմից հետո պարտված երկրները` Գերմանիան, Բելգիան, Հունգարիան, Չեխոսլովակիան եվ Լեհաստանը խոստանում էին պահպանել գոյություն ունեցող պետական սահմանները եվ պետք է փոխհատուցեին Անտանտի կրած վնասները։ 1928 թվականին 15 երկրների կողմից ստորագրվեց Փարիզյան հրչակագիրը, որտեղ այդ երկրները խոստանում էին բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղբանակցությունների ճանապարհով։
  1929-33 թվականներին աշխարհում սկսվեց տնտեսական ճգնաժամ։Դրա պատճառով  միջաժզգային հարաբերությունները սկսեցին խաթարվել։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն հույսը դրել էին իրենց ներքին ուժերի վրա եվ դրա պատճառով մեկուսացան ուրիշ երկրներից։ Իսկ որոշ մյուս երկրներ, դրանցից էին Գերմանիան, Ճապոնիան եվ Իտալիան, փորձում էին դժվարությունները միասին հախթահարել։ Եվ այդ պատճառով Գերմանիան հրաժարվեց Վերսալյան հրչակագրից եվ դադարեցրեց վճարել ռազմական  տուգանքը, նա նաեվ դուրս եկավ Ազգերի Լիգայից։ Նա դրժեց իր խոստումը եվ ստեղծեց բանակ։ Դրանից հետո նա ուզեց վերդարձնել իր կորցրած հողերը։ 1938 ԹՎԻՆ բռնակցեց Ավստրիան։
 Նույն քաղաքականություններ վարում Իտալիան եվ Ճապոնիան, սակայն ճապոնիան ստանում է հակահարված ԽՍՀՄ-ից։
   Իտալիան եվ Ճապոնիան նույնպես դուրս եկան Ազգերի լիգայից եվ նրանց 3-ի միջեվ կնքվեց մի պայմանագիր, որի արդյունքում 1940-ին ձեվավորվեց Բեռլին-Հռոմ-Տոկիո ռազմական միությունը։ Այն ձգտում էր աշխարհի վերաբաժանման։
   Գերմանիաին հատկացվեց տարացք, որից հետո նա ուժով բռնագրավեց Չեխոսլովակիան, իսկ հետո պահանջներ ներկայցրեց Լեհաստանին։ Մեծ բրիտանիան եվ Ֆռանսիան մշակեցին մի ծրագիր, որի նպատակեր Եվրոպայում ստեղծել միասնական անվտանգության պայմանագիր։ Դրա մեջ էին մտնում ԽՍՀՄ-ը, արեվելյան եվ արեվմտյան եվրոպայի երկրները։Սակայն պետությունները իրար անհավատ էին եվ հատկապես դա վերաբերում էր ԽՍՀՄ-ին, որը վախենում էր Գերմանիաի հարվածից։ Եվ այդ պատճառով  կնքեց փոխադարձ չհարձակման պայմանագիր Գերմանիաի հետ (1939, ոգոստոսի 23-ին)։

Պատմություն (Համաշխարհային պատմության դասագիրք)։ Խորհրադյին միությունը 1920-1930 թվականների տնտեսական եվ ֆինանսական վիճակը

 Խորհրադյին միությունը 20-30 թվականների տնտեսական եվ ֆինանսական վիճակը



    1920-ական թվականների սկզբին երկիրը տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու նպատակով ծավալվել է նոր տնտեսական քաղաքականություն(ՆԷՊ)։ Դա մի տնտեսական համակարգ էր, որտեղ կարևորվում էր պարենային հարկը։ ՆԷՊ-ի շնորհիվ ստեղծվեցին շուկայական հարաբերություններ արձյունաբերության եվ գյուղատնտեսության միջև` քաղաքի և գյուղի միջև։ ՆԷՊ-ի վերջնական նպատակն էր հասնել սոցիալիզմի կառուցմանը, ըստ Լենինի։
   Այդ թվերին նաև դուրս եկան մի շարք դեկրետներ, որոնցից ամենակարևորը հողի մասին դեկրետներ 1920 թվականի դեկտեմբերի 28-ին։ Այդ դեկրետի համաձայն բռնագրավվեցին և ազգայնացվեցին, կալվածատիրական հողերը։ Այնուհետև դրանք բաժանվեցին գյուղացիական տնտեսուտյունների միջև։
  ՆԷՊ-ի և մյուս միջոցառումների շնորհիվ համեմատաբար կարճ ժամանակում վերականգնվեցին գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։
   20-րդ դարի 20-30-ական թվականներին ԽՍՀՄ-ում նաև առաջ քաշվեց խնդիր ստեղծել արդյունաբերական ճյուղեր, երկաթուղիներ։ Այսինքն արդյունաբերությունը պետք է դառնար իշխող տնտեսության մեջ, ստեղծելով սոցիալիզմի նյութատեխնիկական հիմք։ Այդ գործնթացը պահանջում էր տևական ժամանակաշրջան և այդտեղից ծաքեց հնգամայակների պլանավորումը։
   Ինդուստրացման համար անհրաժեշտ էին ֆինանսական միջոցներ։ Այդ նպատակով գյուղացիության վրա դրվեցին հարկեր, աշխատավորներին տրվում էր չնչին աշխատավարձ, բռնագրավում էին վանքերի և եկեղեցիների հարստությունները, արտահանվում և վաճարվում էին հացը, անտառանյութը և այլ բնական հարստություններ։
   20-ական թվականների վերջում հացի պակասը լռացնելու նպատակով կուլակներից(ունևոր) գյուղացիներից բռնագրավվեցին հացի պաշարները և սահմանվեցին բարձր հարկեր, իսկ կուլակներին աքսորեցին։ Հացի խնդիրը լուծելու նպատակով սկսեցին կազմակերպվել կոլեկտիվ տնտեսություններ։

Պատմություն (Համաշխարհային պատմության դասագիրք)։ ՆԷՊ

(ՆԷՊ)


 1920-ական թվականների սկզբին, քաղաքացիական կռիվների ավարտից հետո երկիրը տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու նպատակով ծավալվել էր նոր տնտեսական քաղաքականություն(ՆԷՊ)։ Դա մի տնտեսական համակարգ էր, որտեղ կարևորվում էր պարենային հարկը։ ՆԷՊ-ի շնորհիվ ստեղծվեցին շուկայական հարաբերություններ արձյունաբերության եվ գյուղատնտեսության միջև` քաղաքի և գյուղի միջև։ ՆԷՊ-ի վերջնական նպատակն էր հասնել սոցիալիզմի կառուցմանը, ըստ Լենինի։
   Այդ թվերին նաև դուրս եկան մի շարք դեկրետներ, որոնցից ամենակարևորը հողի մասին դեկրետներ 1920 թվականի դեկտեմբերի 28-ին։ Այդ դեկրետի համաձայն բռնագրավվեցին և ազգայնացվեցին, կալվածատիրական հողերը։ Այնուհետև դրանք բաժանվեցին գյուղացիական տնտեսուտյունների միջև։
   Հայաստանում նէպին անցումը տեղի ունեցավ աստիճանաբար։ 1921թ. գարնանը և ամռանն ընդունվեցին մի շարք դեկրետներ, իսկ հունիսին ընդունվեց որոշում պարենհարկի մասին։ Նէպը նյութական շահագրգռություն էր տալիս գյուղացուն և բոլոր մյուս արտադրողներին՝ ազատորեն տնօրինելու արտադրանքը և վաճառքը։
Տնտեսական շահագրգռությունն արտահայտություն էր գտնում հարկային քաղաքականության մեջ։ Սահմանված հարկը վճարելուց հետո մնացած բերքը գյուղացին տնօրինում էր ազատորեն։ Հարկման հիմքում դրված էր եկամտային սկզբունքը։ Հարկը բարձրանում էր ըստ եկամտի ծավալի մեծության, իսկ չքավորներն ազատվում էին հարկից։
  ՆԷՊ-ի և մյուս միջոցառումների շնորհիվ համեմատաբար կարճ ժամանակում վերականգնվեցին գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։

Պատմություն (Համաշխարհային պատմության դասագիրք)։ Դաս 16

Դաս 16
Խորհրդային միությունը 1945-1985 թվականներին

Երկիրը հետպատերազմյան առաջին տարիներին

     Պատերազմից հետո կյանքը խաղաղվեց։ 1945 թվականից սկսեցին արագ վերականգնել տնտեսությունը։
     Պատերազմից բնակչությունը պակասել էր 35 միլիոն մարդով։ Ավերվել էր 1710 քաղաք, 70 հազարից ավելի գյուղ և ավան, 31850 գարծարան և ֆաբրիկա։
     Վերակազմակերպվեց պետական կառավարման համակարգը։   Նպատակ կար ավարտել սոցիալիզի կառուցումը և անցնել կոմունիզմի կառուցման ծրագրին։
4-րդ հնգամյա պլանում պետք է վերգանգնել տնտեսությունը և հետագա զարգացման քաղաքականությունը։ Խորհրդային միությունը մեծ ուշադրություներ էր դարձնում ռազամական արդյունաբերությանը։ ԽՍՀՄ-ը ստեղծեց ատոմային զենք 1949թ. ամռանը, իսկ 1953թ. աշխարհում առաջին անգամ փորձարկեց ջրածնային փոխադրելի ռումբը։
     3 տարում վերականգվեց տնտեսությունը։ Գյուղատնտեսությունը մնաց նույնը, նյութական խթանների բացակայության պատճառով գյուղացիների աշխատանքի արտադրողականությունը խիստ ցածր էր։ Պետությունը ուժեղացրեց հարկադրանքը, այսինքն նրանք չէին ստանում կենսաթոշակ, արձակուրդ, անձնագիր չունեին` դրա պատճառով չէին կարող հեռանալ գյուղից։
Ժողովուրդը մտածում էր, որ հաղթանակից հետո կբարելավվեն կյանքի պայմանները և որ նրանք կապրեն ազատ։
      Ստալինի մահից հետո բռնությունները շատացան։ Մարդիկ աքսորվում էին Սիբիր, հեռավոր Արևելք կամ միջին Ասիա։ Աքսորվում էին նաև գիտնականներ և այն մարդիկ , որոնք դեմ էին սոցիալիզմին։ Երկաթե վարագույրի պատճառով արտադրությունը և տեխնիկան սկսեցին չզարգանալ։


Ձնհալի շրջանը

1953 թ. մարտի 5-ին մահացավ Ստալինը։

1953 թվականի սեպտեմբերին ԽՄԿԿ-ի ղեկը ստանձնեց Նիկիտա Խռուշովը, որի շրջանը անվանեցին «ձնհալի շրջան»։
   ԽՍՀՄ-ի  կյանքի թարմացումը ծավալվեց 1956թ. ։
1956թ. կոմկուսը կատարեց ևս մի քայլ այդ ուղղությամբ, ընդունվեց «Անձի պաշտամունքի և դրա հետևանքների հաղթահարման մասին», բայց անձի պաշտպանները մինչև վերջ չգնացին, որովհետև նրանք ել էին մեղսակից Ստալինյան բռնություններին։ Վերականգվեց ժողովրդի իրավունքները։
    Փոխվեց նաև տնտեսական քաղաքականությունը. գլխավոր նպատակ դառավ բարձրացնել մարդկանց կենսամակարդակը։ Գյուղացիները ստացան իրենց ուզած կենսաթոշակը, անձնագիրը և նրանք դարձան ազատ։
    1960-ական թթ. սկզբերին սրվեց պարենյաին վիճակը, և ԽՍՀՄ-ը ստիպված էր հացահատիկ գնել ԱՄՆ-ից։ Փոխանակ նրանք իրենց ոսկով զարգացնեին իրենց գյուղատնտեսությունը, նրանք դրանով զարգացնում էին ԱՄՆ-ի ֆերմաները։
    1954 թ.-ին ԽՍՀՄ-ում գործածվեց աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանը։ 1957-ին տիեզերք ուղարկվեց աշխարհում առաջին արհեստական արբանյակը։ 1961 թ. ապրիլի 12-ին տիեզերք դուրս եկավ առաջին մարդը` Յուրի Գագարինը։
 
Լճացման տարիներ

1964թ.-ին ԽՍՀՄ-ում տեղի ունեցավ հեղաշրջում։ Ղեկը ստանդնեց Լեոնիդ Բրեժնեվը, ավելի ուշ զբաղեցրեց նաև բարձրագույն պետական պաշտոնը։
Նոր ղեկավարությունը որոշեց վերականգնել նյութական խթանների դերը։ Դա կոչվում էր «1965թ. տնտեսական վերափոխում» անունով։ Ձեռնարկությունները փոխադրել տնհաշվարկի, պակասեցնել վերևից իջնող պլանային ցուցանիշների քանակը, առաջնային դարձնել իրացված, այլ ոչ թե արտադրված ապրանքի ծավալը և այլն։ Այս վերափոխումը շոշափելի արդյունքներ տվեց 1966-1970 թթ` 8-րդ հնգամյակի տարիներին։
 Սակայն հետագայում տնտեսությունը աճի տեմպերը խիստ նվազեցին և գյուղատնտեսությունը անցավ 2-րդ պլան։ Սովորական դարձան խանութների հերթերը և դատարկ ցուցափեղկերը։

Տնտեսությունը լճեցում էր ապրում, որը հանգեցրեց հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ճգնաժամայաին իրավիճակին։ Եվ այդ տարիները կոչվեցին «լճացման տարիներ» անվանումը։ Լճացման շրջանում երկրում հաստատվեց ամբողջատիրության նոր` Բրեժնևյան տարատեսակը։

Պատմություն (Համաշխարհային պատմության դասագիրք)։ Դաս 15

Դաս 15

1950-ական թվականներին Ֆրանսիան և Արևմտյան Գերմանիան ստեղծեցին առաջին տնտեսական միավորումը ,որտեղ բացի նրանցից ընդգրկվեցին Իտալիան, Բելգիան և Հոլանդիան։
Այդ  միավորումը ընդգրկում էր այդ երկրների ծանր արդյունաբերոյթունը։ 1957 թվականին այդ երկրները նաև հնարավորություն ստացան ազատ առևտրի։ Այնուհետև համագործակցությունը ընդլայնվեց նոր ոլորտներով` քաղաքականություն, մարդու իրավունքներ, մշակույթ և այլն։
1965 թվականին ստեղտվեց Եվրոպական համագործակցություն, որին միացան նոր անդամ երկրներ։ Դա հնարավորություն տվեց Եվրոպային հասնելու նոր նվաճումների Եվրոպական համագործակցություն գիտության վ տեխնիկայի մեջ։ Ինչի շնորհիվ 1970-ական թվականներին Եվրոպայում արդյունաբերական ապրանքների արտադրումը բարձրացավ 4,5 անգամ։ Դրա հետ մեկ տեղ այդ միության բոլոր երկրները բարգավաճում և հզորանում էին։

Օրինակ` Ֆրանսիայում նախագահ Շառլ դե Գոլի օրոք զարգացում գտան էլեկտրոնիկայի, մեքենաշինության, ատոմային էներգետիկայի ասպարեզները։ Ֆրանսիան ճանաչեց Ալժիրի անկախությունը։ Բարելավվեց հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ։ Ստեղծեց ատոմային զենք և դրա շնորհիվ դուրս եկավ ՆԱՏՕ-ից։

Այդ նույն ժամանակաշրջանում Գերմանիայում զարգացան էլեկտրոնիկան, նավաշինությունը, ավտոշինությունը, քիմիական արտադրությունը և այլն։  Նա նույնպես սկսեց բարելավել իր հարաբերությունները ԽՍՀՄ-ի և այլ սոցիալիստական պետությունների հետ։ Որպես խոշորագույն պետական գործիչ պետք է նշել վարչապետ Հելմուտ Քոլին, որի օրոք 1990 թվականին սոցիալիստական համակարգի փլուզվելուց հետո, Գերմանիան վերամիավորվեց։

Մեծ Բրիտանիայում կային առանձնահատուկ խնդիներ գաղութների հետ։ Ասիայի և Աֆրիկայի Բրիտանական գաղութներից շատերը անկախություն էին ուզում։ Նրանց մեծ մասը միավորվեց Ազգերի Բրիտանական  համագործակցության մեջ։ Անգլիաի դաշնակցային հարաբերուտյունները ԱՄՆ-ի հետ ուժեղ էին։ Երկրի զարգացումը հատկապես զգալի դարձավ վարչապետ Թեթչերի օրոք(1979-1990)։


ԱՄՆ-ում տնտեսության վերականգնումը ընթացավ հետևյալ ուղով, նվազեցվեց պետության դերը և վերականգվեց ազատ շուկայական տնտեսություն։ Դրա շնորհիվ արտադրանքը ավելացավ շուրջ 5 անգամ։ Կառավրաության քաղաքականությունը ուղված էր հասարակ ամերիկացիների կյանքի բարելավմանը։ Այդ նպատակով ստեղծվեցին համազագային հիմնադրամներ առողջապահության, կրթության ,ապահովության։ Սակայն դրա հետ մեկ տեղ կային խնդիրներ` գործազրկություն, սևամորդների իրավունքների ոտնահարում։ Բայց 25 տարի հետո ընդունվեցին օրենքներ , որոնք վերջ տվեցին այդ անարդարություններին։ Արտաքին քաղաքականությունում ԱՄՆ-ն մրցակցում էր ԽՍՀՄ-ի հետ, հատկապես ռազմական ասպարեզում։ 1980-ական թվականների  երկրի նախագահը Ռ. Ռեյգանը ԽՍՀՄ-ի առաջ դրեց պայքարի ծանր պայմաններ, որին վերջինս չդիմացավ և փլուզվեց։