суббота, 22 февраля 2014 г.

Հովհանես Թումանյան,«Արևի պես նայեք կյանքին»

1. 5-7 նախադասությամբ շարադրեք այն, ինչ իմացաք  «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած  «Հավերժի ճամփորդը» փաստավավերագրական ֆիմի առաջին մասը նայելուց հետո:

1.Թումանյանի վերջին ճամփորդությունը եղավ դեպի Մոսկվա։ Նա շատ էր սիրում ճամփորդել։ Նա եղել էր Հայաստանի , Վրաստանի, Ռուսաստանի(այն ժամանակվա ԽՍՀՄ-ի)  տարբեր քաղաքներում և գյուղերում`  Օրինակ Թիֆլիսում, Մոսկվայում, Պետերբուրգ,  Կ. Պոլիսում։  Նա շատ էր մտահոգվում հայ ազգի համար և ամեն բան կաներ որպեսզի հայ ազգին լավ լինի, բայց միևնույն ժամանակ նա մեզ տվել է հարուստ գրական աշխարհ։

2. Ինչպե՞ս ես հասկանում Թումանյանի «Աշխարհքին ու մարդկանց արեւի պես նայեք» արտահայտությունը:

2.Աշխարքին ու մարդկանց արևի պես նայեք։- Թումանյանը այս գրածով ուզում էր ասել, որ մարդիկ իրար հանդեպ լավ վերաբերվեն, իրար ջերմացնեն։

3. 3-5 նախադասությամբ շարադրեք ֆիլմի երկրորդ մասի այն հատվածը, որն առավել հավանեցիք:
Ֆիլմից ինձ դուր եկավ այն մասը երբ պատմում էին Թումանյանի ընտանիքի մասին։ Քանի որ ես եղել եմ Դսեղ գյուղում և այդ ամենը տեսել եմ։

4. Ի՞նչ ես կարծում, ֆիլմը ինչու է վերնագրված «Հավերժի ճամփորդը»:
Քանի որ Թումանյանը միշտ սիրել է ճամփորդել և նա նույնիսկ մահվանից առաջ նա ճամփորդել է։

Комментариев нет:

Отправить комментарий