понедельник, 27 октября 2014 г.

Հին թրծվածքի մարդիկ կարծում են, թե մարդու հոգին կարող է գոյատևել առանց փողի:

Նրանք մտածում են, որ որքան քիչ փող ունես, այնքան մեծ է հոգիդ: Իսկ մեր օրերի երիտասարդությունն այլ կարծիքի է: Բանից պարզվում է, հոգին շատ թանկ է նստում նրանց վրա: Հոգի պահելն անհամեմատ ավելի ծախսատար է, քան, ասենք, ավտոմեքենան: Հոգին կլանում է և երաժշտությունը, և կտավները, և գրքերը, և լեռները, և լճերը, և գեղեցիկ զգեստները, և հաճելի մարդկանց միջավայրը,- իսկյ այս երկրում դուք զրկված եք այդ բոլորից, եթե փող չունեք: Ահա այդ պատճառով է, որ մեր հոգիներն այսքան քաղցած են:

Այս դարում մարդիկ առաջինը ուշադրություն են դարձնում, թե մարդ ինչքան փող ունի։ Եթե մարդ հարուստ չէ ուրեմն նրա հետ հետաքրքիր չի լինի։ Բայց շատ դեպքերում ոչ հարուստ մարդիք ավելի հետաքրքիր են քան հարուստները։

Պաուլո Կոելիո «Մկտուբում»

Մի քանի անգամ կարդալուց հետո, սկսեցի քիչ թե շատ հասկանալ թե ինչ էր ուզում ասել Պաուլո Կոելիոն իր Վէպում`«Մակտուբ»։ Ես այդպիսի վեպեր չեմ սիրում։
Ես սիրում եմ այնպիսի պատմվածքներ, որտեղ լինի գործողությունների կտրուկ փոփոխություն կամ լինեն ուսուցողական։ Լինի ֆանտաստիկայի ժանրում, իսկ այդ տեքստում չտեսա դա։
Որոշ հատվածներ վեպում ուսուցողական էին և հետաքրքիր։
Ումբերտո Էկո, «Դժվար է աստված լինելը»
Նույնիսկ մի քանի անգամ կարդալուց հետո ես չհասկացա իմաստը։ Այս պատվածքի անունը չեմ կարծում, որ կապ ունի նրա բովանդակության հետ։