пятница, 20 мая 2016 г.

Քաղաքագիտություն: Պորտուգալիա

Պորտուգալիա

  1808-ին պորտուգալացի ժողովուրդը ապստամբեց ֆրանսիական տիրապետության դեմ։ 1811-ին ֆրանսիացիներըստիպված հեռացան երկրից։ 1820-ին Պորտուգալիայում սկսվեց բուրժուական հեղափոխություն, որի հիմնական պահանջն էր սահմանադրական միապետության հաստատումը։ 1822-ին ընդունվեց լիբերալ սահմանադրություն, նույն տարին Բրազիլիան իրեն անկախ հռչակեց և անջատվեց Պորտուգալիայից։ Սակայն կորտեսների ընդունած առաջադիմական ռեֆորմների զգայի մասը չիրագործվեց լիբերալ բուրժուազիայի երկչոտության պատճառով։ 1824-ին արքայազն Միգել Բրագանսացու շուրջը համախմբված ֆեոդալակղերական տարրերը պետական հեղաշրջում կատարեցին, երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ, որն ավարտվեց սահմանադրականների հաղթանակով։ 1834-ին Միգել Բրագանսացին ստիպված էր հրաժարվել գահից։ Շուտով սահմանադրականների ձախ թևը հանդես եկավ 1822-ի լիբերալ սահմանադրությունը վերականգնելու պահանջով։ Լիսաբոնում բռնկվեց ապստամբություն, որը 1836-ին վերածվեց բուրժուական հեղափոխության։ Իշխանության գլուխ անցան ձախ սահմանադրականները կամ սեպտեմբերականները, որոնց1842-ին դուրս մղեցին աջ սահմանադրականները։ Միավորվելով կղերաֆեոդալական տարրերի հետ, աջ սահմանադրականները կազմեցին արտիստների «Կարտիշտա» պահպանողական կուսակցությունը։ Չարտիստների պարագլուխ գեներալ Կաբրալը հաստատեց ռազմական դիկտատուրա։ 1846-1847-ի ժողովրդական ապստամբությունը ճնշվեց բանակի և օտար ինտերվենտների օգնությամբ։ 1851-ին խարտիստների ձախ թևից և սեպտեմբերականներից կազմվեց «Ռեջեներադուշ» («Վերածնունդ») կուսակցությունը, որի ղեկավար Սալդանյան 1851-1856-ին գլխավորեց կառավարությունը, իրականացվեցին մի շարք լիբերալ սահմանափակ ռեֆորմներ, որոշ տնտեսական և ֆինանսական միջոցառումներ, կառուցվեց առաջին երկաթուղին (1853)։ Կապիտալիզմի զարգացման ու պրոլետարիատի քանակի աճի հետ Պորտուգալիայում առաջ եկավ սոցիալիստական շարժում․ 1875-ին ստեղծվեց սոցիալիստական կուսակցությունը։ Միաժամանակ ուժեղացավ հանրապետական շարժումը, ստեղծվեց հանրապետական կուսակցությունը։ XX դ․ սկզբին հանրապետական տրամադրությունները թափանցեցին բանակ և նավատորմ։ 1910-ի բուրժուական հեղափոխությունը վերացրեց միապետությունը։ Պորտուգալիան հռչակվեց հանրապետություն։ Սակայն պահպանվեցին կիսաֆեոդալական ուժեղ մնացուկներ և եկեղեցու զորեղությունը։


  Պորտուգալիան խորհրդարանական հանրապետություն է։ Նախագահն ընտրվում է ընդհանուր քվեարկությամբ 5 տարի ժամկետով։ Կառավարությունը ղեկավարում է վարչապետը, որը, որպես կանոն, հանդիսանում է Ազգային Ժողովիընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցության ղեկավարը։ Վարչապետը ձևավորում է իր աշխատակազմը։ Խորհրդարանը (Հանրապետության ասամբլեան) ընտրվում է կուսակցական ցուցակներով 4 տարի ժամկետով։ Խորհրդարանի կազմի մեջ մտնում են 230 պատգամավորներ։ Պորտուգալիայի կառավարությունը նախարարների խորհուրդ է, որը կազմված է 14 նախարարներից։

  Եվրոպական երկրների համեմատությամբ անգրագիտության տոկոսը բարձր է Պորտուգալիայում։ Մինչև ֆաշիստական կարգերի տապալումը (1974) անգրագետ էր երկրի բնակչության 40%-ը, իսկ 1980-ին՝ 25-30%-ը։ 1979-ի օրենքով համընդհանուր տարրական կրթությունը հայտարարվել է պարտադիր, սակայն երկրում կան նաև մասնավոր դպրոցներ, կրթության վրա դեռես ուժեղ ազդեցություն ունի կաթոլիկ եկեղեցին։ Նախադպրոցական հիմնարկների (3-6 տարեկանների համար) մեծ մասը մասնավոր են։ 6-ամյա տարրական դպրոցը պարտադիր է 6-12 տարեկանների համար։ Պետական տարրական դպրոցում ուսուցումն անվճար է։ Լրիվ միջնակարգ դպրոցը (լիցեյ) 7-ամյա է, 3 փուլով՝ 2-3-2։ Ուսուցումը պետական և մասնավոր միջնակարգ դպրոցներում վճարովի է և ոչ պարտադիր։ Միջնակարգ դպրոցի վերջին 2-ամյա փուլում կա 2 բաժանմունք՝ հումանիտար և բնական։ 6-ամյա պարտադիր տարրական դպրոցի հիմքի վրա գործում են պրոֆտեխնիկական ուսումնական հաստատությունները (1-5-ամյա)։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 2-ամյա մանկավարժական ուսումնարանները (լիցեյների 2-րդ փուլի հիմքի վրա)։ Բարձրագույն վճարովի կրթություն են տալիս համալսարանները, ինստիտուտները և քոլեջները։ Երկրում կան 11 համալսարան, 30 ինստիտուտ և քոլեջ։ Բուհ են ընդունվում լրիվ միջնակարգ դպրոցի շրջանավարտները։ Երկրի խոշորագույն բուհերից են Լիսաբոնի (հիմննադրվել է 1290-ին), Պորտուի (1911), Կոիմբրայի (հիմանադրվել է 1290-ին Լիսաբոնում, 1537-ից Կոիմբրա), Լիսաբոնի տեխնիկական (1930), ազգային կոնսերվատորիան (Լիսաբոն, 1835), արվեստների 2 բարձրագույն դպրոցները (Լիսաբոն և Պորտու)։ 1981-ից Պորտուգալիայի գաղութ Մակաոյում գործում է Արևելյան Ասիայի մասնավոր համալսարանը։ Գործում են պատմության՜ պորտուգալական ակադեմիան (1720), Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան (1932)։ Կան նաև 46 տարբեր գիտական ընկերություններ և 26 այլ գիտական հիմնարկներ։ Պորտուում է գտնվում երկրի խոշորագույն հանրային-մունիցիպալ գրադարանը (հիմնադրվել է 1833-ին, ավելի քան 1325 հազար գիրք), խոշոր են նաև Լիսաբոնի ազգային (1796, ավելի քան 1 մլն գիրք), Կոիմբրայի համալսարանի (1716, ավելի քան 1 մլն գիրք) գրադարանները։ Թանգարաններից են՝ Ազգագրական (1875), Հնագիտության (1866), Հնագույն արվեստի (1884), ժողովրդական արվեստի (1948), Երկրաբանական-հանքաբանական (1837), Դրամագիտության (1933), Գաչուաո Կյոււպեսկյան հիմսարկություն (1956) և այլն, բոլորը Լիսաբոնում։


Կուսակցություններ
Демократическая партия
Демократический альянс
Левый блок
Народная монархическая партия
Народная партия
Народный демократический союз
Национальный союз
Партия «зелёных»
Партия Земли
Португальская коммунистическая партия
Рабочая партия социалистического единства
Революционная социалистическая партия
Социал-демократическая партия
Социалистическая партия

Комментариев нет:

Отправить комментарий