вторник, 26 ноября 2013 г.

«Սանա ծռեր» էպոսի արժեհամակարգը Մաս 3

«Սանա ծռեր» էպոսի արժեհամակարգը     Մաս 3

     Էպոսի մեջ Սանասարը և Բաղդասարը ծնվում են ջրից և դա ժողովրդական ու նաև կրոնական պատկերացումների մեջ շատ կարևոր է ,որ ծովի հատակից ինչ-որ բան հանելու երևույթը մշտապես ասոցացվում է հերոսության հետ։ Սա խորդ չէ նաև քրիստոնեական մտքին և շատ հաճախ Քրիստոսը ինքը նույնացվում է ծովի խորքից հանող և ձերքբերումներ ունեցող մեկին։ Աշխարհին շատ հայտնի է ջրածին լինելը։
   Էպոսի պատումները ունեն 2 թև` Մշո թև(ջրային) և Մոկաց թև (ցամաքային)։ Հերոսը իր ուժը ստանում է կենարար տարրերքի հետ շփվելուց, օրինակ Սանասարի զորության ուժը ջուրն է։ Տարբեր ժողովուրդների էպոսներում կոխված նրանից, թե այդ պատմա-աշխարհագրական վայրը ինչ առավելություն ունի` հող, ջուր, կրակ թե օդ, նույնպիսի դրսևորումեր կլինեն։
     Երկվորյակ եղբայների ծնունդը մեր էպոսի սկզբնական գիծն է։ Նրանք պետք է ծնվեն, իրենց հորը սպանեն կամ փախչեն Հայաստան , կառուցեն իրենց բերդը և կոչեն գլխավոր հերոսի անունով` Սասուն։ Մի գիծը պետք է շարունակվի։ Իսկ 2-րդ եղբայրը դառնում է ավելորդ, բայց նա էլ զորավոր հերոս է, չնայած երբեմն անկայուն, անկառավրելի բնություն ունի։ Նրան ժողովուրդը էպոսի մեջ բաժանում է և տանում ուրիշ աշխարհ, որտեղ էլ նա հիմնում է Բաղդատ քաղաքը։
    Հայ էպոսի մեջ կա նաև հայր- որդի հարգալից հարաբերություններ։
    Ժողովուրդը էպոսի մեջ կարևորում է նաև աղոթքը, և գլխավոր հերոսները կարևոր իրադարձություններից առաջ միշտ աղոթում են, ինչպես և ժողովուրդը։ Աղոթքը դա եկեղեցական թալիսաման է։ Քրիստոնյա ասացողի համար ինչքան ել գերհերոս լինի պիտի աղոթքով իր գործը հաջողի։
    Էպոսի մյուս կարևոր հատկուտյիւններից մեկն է ներկայացնել քրիստոնյա զինվորի կերպարը։ Բոլոր զինվորները ունեն խաչի մասունք իրենց ձերքի վրա ` վահանի վրա, ունեն սովորություն պարտադիր հաղորդվել մառտի գնալուց առաջ, իրենց բանակում ունեին սուրբ Աստվածածնի պատկերը։
    Էպոսի մեջ նկարագրված են հերոսի 4 ճյուղեր, որոնցից միայն առաջին ճյուղը` Սանասարն է մահացել իր մահով։ Որովհետև նա կարողացել է անցնել արժանի ճանապարհ և արժանացել է ժողովրդի ողորմիին։

четверг, 21 ноября 2013 г.

Առողջագիտություն։։։Կոտրվածքներ։։։

Կոտրվածքներ

08ОКТ
Կոտրվածքներ
Կոտրվածք է կոչվում ոսկրի ամբողջականության խախտումը: Այն առաջանում է,երբ  ոկրի վրա ազդող արտաքին մեխանիկական ուժը գերազանցում է նրա, այդ ուժին դիմադրելու ընդունակությանը:
Եթե կոտրվածքի գիծը  չի անցնում ոսկրի ամբողջ հաստությամբ, կոչվում է ճաք:
   Դասակարգումը
Ըստ ձևի
1.      բաց կոտրվածք- ոսկրի կոտրվածքի հետ մեկտեղ կա փաձուկ հյուսվածքների և մաշկի վնասում          /վերք/
2.      փակ- մաշկի վնասում չկա
Ըստ բեկորների թվի
1.  Միաբեկորային
2. Բազմաբեկորային – առջանում են  2 և ավելի բեկորներ
Ըստ բեկորի տեղաշարժի
1.Տեղաշարժումով
2.Առանց տեղաշարժման
Կոտրվածքների նշանները
  1. Ցավ
  2. Դեֆորմացիա
  3. Շարժման  սահմանափակում / երբեմն ` պաթոլոգիկ շարժունություն/
  4. Այտուց
  5. Մաշկի գույնի փոփոխություն
Առաջին օգնությունը
1.Ցավազրկում- դեղորայքային, և սառույցով
/ տաքացնող միջոցները` կոմպրեսները հակացուցված են/
2. Անշարժացում- շինաներով, կամ ձեռի տակ եղած հարմար ամուր նյութերով` ստվարաթուղթ, փայտի տախտակ և այլն: Շինան պարտադիր ընդգրկում է Կոտրվածքի մոտակա հարևան 2 հոդերը  3.Եթե կան վերքեր փակում ենք վիրակապով, կանգնացնում արնահոսությունը
4.  Տալիս ենք հեղուկներ, հետևում ընդհանուր վիճակին, տեղափոխում հիվանդանոց

Առողջագիտություն։։։Ինֆեկցիոն պրոցես։։։

Ինֆեկցիոն պրոցես

08ОКТ
Ինֆեկցիոն պրոցեսը զարգանում է օրգանիզմ ներթափանցաց հարուցչի արդյունքում: Որպես հարուցիչ կարող են լինել` սնկերը, պարազիտները, վիրուսները, բակտերիաները, ըստ այդմ կզարգանա պարազենտալ ինֆեկցիա: Ըստ ընթացքի տևողության ինֆեկցիան լինում է սուր և խրոնիկ: Ինֆեկցիոն պրոցեսի զարգացման համար պարտադիր է 3 պայման.

1. Հարուցիչ
2. Փոխանցման ուղի
3. Ընկալունակ օրգանիզմ
Փոխանցումը կարող է լինել օդա-կաթիլային, տրանսպլացենտար (մորից երեխային, ընկերքի միջոցով), ջրային, ֆեկալ – օռալ(ուղիղ աղիք բերան կապ), արյան, սեռական, սննդի կամ ալիմենտար ճանապարհով:
Միկրոֆլորան լինում է 3 տեսակ`  սապրոֆիդեր, պայմանական ախտածիններ(պաթոգեն) և ախտածիններ(օբլիգատ): Ինֆեկցիոն պրոցեսից հետո զարգանում է իմունիտետ: Իմունիտետը լինում է կայուն և անկայուն:

Առողջագիտություն։։։Ցրտահարություն։։։

Ցրտահարություն

08ОКТ

Ցրտահարություն
Նկարագրություն
Ցրտահարությունն իրենից ներկայացնում է օրգանիզմի հյուսվածքների վնասումը ցրտից: Տարբերում են ցրտահարության երկու տեսակ ընդհանուր և տեղային: Առավել հաճախ ցրտահարվում են ձեռքերի և ոտքերի մատները, քիթը, ականջախեցիները, այտերը։ Վերջույթների սրունքաթաթային և ճաճանասդաստակային հոդերից վեր, ինչպես նաև նստատեղի, որովայնի և մարմնի այլ հատվածների ցրտահարությունը հազվադեպ է, սովորաբար լինում է ընդհանուր սառեցման ժամանակ։ Ցրտահարությունը պետք է տարբերել ընդհանուր սառեցումից:
Հիմնական պատճառն արյունատար անոթներում երկարատև կծկանքի (ցրտի նկատմամբ օրգանիզմի պաշտպանական հակազդեցության) հետևանքով առաջացած փոփոխություններն են։ Ցրտահարություն կարող է առաջանալ ոչ միայն սառնամանիքի, այլև 0 ° C-իև մոտ ջերմաստիճանի, հատկապես խոնավության և քամու պայմաններում։
երբ օրգանիզմն այլևս ի վիճակի չէ դիմադրելու ցրտին, հյուսվածքներում տեղի են ունենում խորը փոփոխություններ` բջիջները մահանում են: Վտանգավոր, աստիճանի հասած կծկանքի ախտանշաններն են մաշկի անզգայացումը և գունատվելը։ Ցրտահարությանը նպաստում են կիպ, արյան շրջանառությունը դժվարացնող, խոնավ հագուստը և կոշիկները, ինչպես նաև ձեռնոցները, հիվանդությունների, արյան կորստի, հարբեցողության հետևանքով օրգանիզմի թուլացումը։
Պաթոգենեզ
Մարմնի ցրտահարված հատվածին բնորոշ են գունատ կամ կապտավուն մաշկը, վերջույթների փայտացման զգացումը։ Տաքացնելիս ցրտահարված հատվածն այտուցվում է, այնուհետև, կախված ցրտահարության աստիճանից, աստիճանաբար առաջանում են բորբոքային փոփոխություններ, ծանր դեպքերում՝ մեռուկացում։
Ըստ ախտահարման բնույթի՝ տարբերում են Ց-յան 4 աստիճան։
I աստրճանն առավել թեթև է, ցրտահարված հատվածը տաքացնելիս այտուցվում է, մաշկը՝ կապտում։
II աստիճանը ծանր է, մաշկի վրա առաջանում են թափանցիկ հեղուկով բշտիկներ։
III աստիճանի դեպքում մաշկի վրա գոյանում են արյունային հեղուկով բշտիկներ, որոնք, մի քանի օրից մեռուկանալով, պոկվում են, իսկ տեղերը՝ սպիանում։
IV աստիճանի ցրտահարությունը շատ ծանր է, ախտահարվում են ոչ միայն մաշկը, այլև փափուկ հյուսվածքները և նույնիսկ ոսկրերը։ Մեռուկացած հյուսվածքները կնճռոտվում են, դառնում մուգ դարչնագույն և աստիճանաբար պոկվում։
Բուժում
տուժածին պետք է որքան հնարավոր է շուտ տեղափոխել տաք տեղ, իսկ II-IV աստիճանների դեպքում՝ փոխադրել բուժհիմնարկ։ Մինչև բժշկի գալը կամ տուժածին բուժհիմնարկ տանելը ցրտահարված վերջույթը պետք է դնել տաք (37-40° C) ջրի մեջ և շատ զգույշ տրորել, մինչև մաշկը կարմրի և զգացողությունը վերականգնվի, այնուհետև տաք փաթաթել։ Երբեք չի կարելի մարմնի ցրտահարված հատվածը շփել ձյունով կամ դնել սառը ջրի մեջ, և քանի որ այդ հատվածը շատ զգայուն է ցրտի, նկատմամբ, ուստի հետագայում պետք է խուսափել ցրտի ազդեցությունից:

Առողջագիտություն։։։Ջերմահարություն։։։

Ջերմահարություն

 Նկարագրություն
Ջերմահարությունը (ջերմային տենդ) շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությամբ պայմանավորված հիվանդագին վիճակ է, որն առաջանում է ջերմակարգավորման խախտումից: Հարկ է նշել, որ հատկապես կրծքի տարիքի երեխաների, ինչպես նաև տարեց մարդկանց և անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց ջերմակարգավորումը կատարյալ չէ, և օդի բարձր խոնավությունից հաճախ է խախտվում:
                                              Պատճառներ
Ջերմահարության առաջացմանը նպաստում են շոգ եղանակին հաստահագուստ հագնելը, տաք արտադրամասերում աշխատելը, տաք եղանակին ալկոհոլի ընդունումը և այլն: Օրգանիզմի գերտաքացման և ուժեղ քրտնարտադրության ժամանակ օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, արյունը խտանում է, աղային հավասարակշռությունը խանգարվում է, և առաջանում է ջերմահարություն: Դա հանգեցնում է հյուսվածքների, մասնավորապես` գլխուղեղի թթվածնաքաղցի:
Արևահարությունն առաջանում է բաց գլխի վրա արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից:
Պաթոգենեզ
Ջերմահարության առաջին ախտանշաններն են թուլությունը, ջարդվածությունը, սրտխառնոցը, գլխացավը և գլխապտույտը: Հետագա գերտաքացման դեպքում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40ºC, նկատվում է փսխում, երբեմն` ուշագնացություն, ջղաձգություններ:
Բուժում
Մինչև բժշկի գալը հիվանդին պետք է պառկեցնել ստվերում կամ լավ օդափոխվող սենյակում: Գլխի և խոշոր անոթների շրջանում (պարանոցի կողմնային հատվածներին, անութային և աճուկային հատվածներում) դնել սառույց կամ սառը ջուր: Օգտակար է հիվանդին թաց սավանով փաթաթելը և օդափոխիչ միացնելը:
Կանխարգելում
Ջերմահարությունից և արևահարությունից խուսափելու համար հարկավոր է պահպանել տաք արտադրամասերում և այլ շոգ շինություններում աշխատելու կանոնները: Հագուստը պետք է լինի թեթև և օդաթափանց, իսկ գլուխը` ծածկած:



Առողջագիտություն։։։ՈՍԿՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ։։։

ՈՍԿՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

08ОКТ
Ոսկրերըմկաններըհենաշարժմանհամակարգը
Հենաշարժողական  համակարգը  Կատարում է  հենաշարշիչ, տեղաշարժման, պաշտպանիչ ֆունկցիաներ: Կմախքի ոսկորը կազմված է հյուսվածքից, որը օրգանական և անօրգանական նյութերի հավաքու է:
Տարբերվում են հետևյալ ձևերը.
  1. էպիթելային
  2. շարակցական
  3. մկանային
  4. նյարդային:
Էպիթելային հյուսվածքում  միջբջջային նյութը շատ քիչ է, բջիջները սերտ կապվում են միմյանց և դժվարացնում մանրէների և վնասակար նյութերի ներթափանցումը:  Տարբերում ենք հարթ, թարթիչավոր,  և գեղձային էպիթել:
Հարթ էպիթելը լինում է միաշերտ և բազմաշերտ:
Թարթիչավոր էպիթելը  ծածկում է շնչառական ուղղու պատերը և իրականացնում պաշտպանական դեր: Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի  կազմի մեջ և կատարում հյութազաիչ  դեր:
Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային, ճարպային շերտը, արյունը և ավիշը: Օժտված է արագ վերականգնելու հատկությամբ:
Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից , նեյրոններից(նյարդային համակարգի կառուցվածքային և գործարարական միավորն է:) , որոնք  ունեն  մարմին և ելուստներ: Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից:
Մարդու կմախքը
Տարբերում ենք գանգի, իրանի, և վերջույթների կմախք
  1. Գանգի կմախք-գանգատուփը կազմված է անշարժ, միացած, հետևյալ ոսկրերից ՝
    1. Ճակատոսկր
    2. գանգոսկր
    3. քունքոսկր
    4. ծոծրակոսկր
Գանգատուփի ներսում է գտնվում գլխուղեղը:
Դիմային բաժնի ոսկրերն են՝
  1. ակնակապիճ
  2. քթոսկր
  3. այտոսկր
  4. վերին ծնոտ
5. Ստորին ծնոտ
միայն ստորին ծնոտն է շարժուն
  1. Իրանի կմախք- բաժանվում է կրծքային և կոնքային բաժինների
Ողնաշար-մարմնի և իրանի հենարանն է, ապահովում է ուղղահայաց դիրքը կազմվում է փողերից, 34-36 ողերից :
Ողնաշարը բաժանվում է հետևյալ բաժինների
1.Պարանոցային -7ող
2.Գոտկային- 5 ող
3.կոնքային 3-6ող
4.սրբոսկր
5. պոչուկ
3.Վերջույթների կմախք-կազմված է ուսագոտու և վերին ազատ վերջույթներից: Ուսագոտու մեջ են զույգ թիակները և աննրակները: Վերին ազատ վերջույթների կմախքը կազմված է բազկի, նախաբազկի և ձեռքի ոսկրերից: Ձեռքի կմախքը կազմում են նախաբազուկը, դաստակը և մատնուսկրը:
Ողերով կազմվող ողնաշարային խողովակով գտնվում է ողնուղեղը, պատասխանատու է կմախքի շատ գործոնների համար:
Կրծքավանդակ- Ոսկրային վանդակ է, հետևից կազմվում է ողերով, նրանից սկսվող ողոսկրերը կազմվում են տեղային և կողային ողերով, որոնց  միանում են առաջնային կողերը:
Կմախքը կազմված է
  1. 12  ողոսկրերից
  2. Կրծոսկր
  3. Ողերով
Հիմնական ֆունկցիան պաշտպանել, կյանքի կարևոր օրգանները(սիրտ, թոք ողնուղեղ):
Կրծքավանդակում ողերը  միանում են շարժական  հոդերով, ինչը թույլ է տալիս կրծքավանդակի մասնակի շնչառությունը, շնչառության t-ն:
Կոնք- ոսկրային վանդակ է, որում տեղադրված են կոնքի խոռոչի օրգանները: Կազմված են 3 ոսկրերից
  1. Սրբոսկր
  2. Նստոսկր
  3. Ցայտոսկր
  4. Զաստոսկր:

Առողջագիտություն։։։Օտար Մարմին Շնչուղիներում։։։

Օտար Մարմին Շնչուղիներում

08ОКТ
Նորմայում՝ կլման ակտի պահին շնչափողի մուտքը փակվում է և սննդային մնացորդները մտնում են կերակրափող: Հակառակ դեպքում մենք կխեղդվենք: Եթե այնուամենայնիվ որևէ բան հայտնվում է շնչափողում առաջացնում ռեֆլեկտոր հազ, որն ունի պաշտպանական նշանակություն:
 Հազի հրոցանման շարժումները օտար մարմինները  դուրս են բերում: Եթե օտար մարմինը ամբողջությամբ փակում է շնչուղիների լուսանցքը,  առաջանում է կտրուկ շնչարգելություն: Հիվանդը վեր է թռչում 2 ձեռքով բռնում կոկորդը, վախեցած հայացքով,  վախից չռված աչքերով, հայացքը  վախեցած արտահայտությամբ, ամեն կերպով փորձում  է շունչ քաշել: Տևում է շատ կարճ մեկից երկու րոպե,  օգնության բացակայության դեպքում հիվանդը կորցնում է գիտակցությունը, կարող է մահանալ:
Առաջին Օգնություն
Մոտենում ենք տուժածին հետևից, թիակների հետևից հարվածում թևի ափի հիմքով ներքևից վերև: Եթե էֆեկտը չկա, կիրառում ենք Հեյմլիկի մեթոդը՝մի ձեռքը բռունցք ենք անում, տուժածին գրկում մեջքի կողմից, բռունցքը դնում ստոծանի մասում, մյուս ձեռքով բռնում բռունցքը կատարում 3-4 անգամ հրոցանման շարժում, այդ ընթացքում մեր ուսով հարվածում թիկունքին:
Մինչև մի տարեկան երեխաների թիկունքին չի կարելի խփել, նրանց ոտքերից   բռնում ենք և  շրջելով` թափ տալիս:
Եթե կորցնում է գիտակցությունը պառկացնում ենք մեջքի վրա, բարձրանում  վրան և ստոծանին հրում դեպի վեր բռունցքներով:

Վիդեոնյութը տես ` http://www.youtube.com/watch?v=haSochZm5ao