вторник, 26 ноября 2013 г.

«Սանա ծռեր» էպոսի արժեհամակարգը Մաս 3

«Սանա ծռեր» էպոսի արժեհամակարգը     Մաս 3

     Էպոսի մեջ Սանասարը և Բաղդասարը ծնվում են ջրից և դա ժողովրդական ու նաև կրոնական պատկերացումների մեջ շատ կարևոր է ,որ ծովի հատակից ինչ-որ բան հանելու երևույթը մշտապես ասոցացվում է հերոսության հետ։ Սա խորդ չէ նաև քրիստոնեական մտքին և շատ հաճախ Քրիստոսը ինքը նույնացվում է ծովի խորքից հանող և ձերքբերումներ ունեցող մեկին։ Աշխարհին շատ հայտնի է ջրածին լինելը։
   Էպոսի պատումները ունեն 2 թև` Մշո թև(ջրային) և Մոկաց թև (ցամաքային)։ Հերոսը իր ուժը ստանում է կենարար տարրերքի հետ շփվելուց, օրինակ Սանասարի զորության ուժը ջուրն է։ Տարբեր ժողովուրդների էպոսներում կոխված նրանից, թե այդ պատմա-աշխարհագրական վայրը ինչ առավելություն ունի` հող, ջուր, կրակ թե օդ, նույնպիսի դրսևորումեր կլինեն։
     Երկվորյակ եղբայների ծնունդը մեր էպոսի սկզբնական գիծն է։ Նրանք պետք է ծնվեն, իրենց հորը սպանեն կամ փախչեն Հայաստան , կառուցեն իրենց բերդը և կոչեն գլխավոր հերոսի անունով` Սասուն։ Մի գիծը պետք է շարունակվի։ Իսկ 2-րդ եղբայրը դառնում է ավելորդ, բայց նա էլ զորավոր հերոս է, չնայած երբեմն անկայուն, անկառավրելի բնություն ունի։ Նրան ժողովուրդը էպոսի մեջ բաժանում է և տանում ուրիշ աշխարհ, որտեղ էլ նա հիմնում է Բաղդատ քաղաքը։
    Հայ էպոսի մեջ կա նաև հայր- որդի հարգալից հարաբերություններ։
    Ժողովուրդը էպոսի մեջ կարևորում է նաև աղոթքը, և գլխավոր հերոսները կարևոր իրադարձություններից առաջ միշտ աղոթում են, ինչպես և ժողովուրդը։ Աղոթքը դա եկեղեցական թալիսաման է։ Քրիստոնյա ասացողի համար ինչքան ել գերհերոս լինի պիտի աղոթքով իր գործը հաջողի։
    Էպոսի մյուս կարևոր հատկուտյիւններից մեկն է ներկայացնել քրիստոնյա զինվորի կերպարը։ Բոլոր զինվորները ունեն խաչի մասունք իրենց ձերքի վրա ` վահանի վրա, ունեն սովորություն պարտադիր հաղորդվել մառտի գնալուց առաջ, իրենց բանակում ունեին սուրբ Աստվածածնի պատկերը։
    Էպոսի մեջ նկարագրված են հերոսի 4 ճյուղեր, որոնցից միայն առաջին ճյուղը` Սանասարն է մահացել իր մահով։ Որովհետև նա կարողացել է անցնել արժանի ճանապարհ և արժանացել է ժողովրդի ողորմիին։

Комментариев нет:

Отправить комментарий