суббота, 24 января 2015 г.

Ճանապարհորդություն ամպերի միջով


Ամենատպավորիչ ճոպանուղիները




Ճոպանուղին ոչ միայն էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտային միջոցներից է, այլև ամենատպավորիչը։ Դրանք հնարավորություն են տալիս տեսնել գլխապտույտ տեսարաններ և վայելել գեղատեսիլ բնությունը։ Դա կարճատև էքստրեմալ արկած է, որը մնում է հիշողության մեջ երկար ժամանակ։

Ձեզ եմ ներկայացնում աշխարհի ամենատպավորիչ ճոպանուղիների հնգյակը և իհարկե, վերջում կպատմեմ Ծաղկաձորի ճոպանուղու մասին:

вторник, 20 января 2015 г.

Ծաղկաձորն իմ քաղաքն է, չեմ տա ձեզ...

Հայաստանում կարելի է հետաքրքիր հանգիստ անցկացնել, եթե ունես մեծ բյուջե: Հայաստանյան աշխատավարձերը չեն համապատասխանում մեր հանգստյան տների, հատկապես՝ հյուրանոցների գներին: Օրինակ՝ Կեչառիս հյուրանոցային համալիրում մեկօրյա հանգիստը մեկ անձի համար 25000 դրամ է: Դատողությունները թողնում եմ ձեզ: Արդեն փաստ է, որ շատերը նախընտրում են հանգստանալ Հայաստանից դուրս:
Պատմեմ այսօրվա ծաղկաձորյան զբոսանքի մտորումներիս մասին. կարծում եմ, որ Ծաղկաձորն իրոք կարող է դառնալ ձմեռային հանգստի ու ժամանցի հետաքրքիր կենտրոն, եթե գներն ինչ-որ կերպ կարգավորվեն: Ուսանողների, դպրոցականների համար լինեն մատչելի տարբերակներ-փաթեթներ, ձմեռային ճամբարներ, որոնք իրոք միավորող, օգտակար կլինեն: Էս դեպքում հարց է առաջանում՝ ինչու նման հնարավորություններ չեն ստեղծվում, ինչու է Ծաղկաձորը վերածվում օլիգարխների քաղաքի:
Իրոք, շնորհակալ եմ այս նախաձեռնության համար՝ կրթահամալիրային ճամբարը չլիներ, չէի ունենա այսքան հետաքրքիր ձմեռային ձմեռ: Հետաքրքիր էին և՛ հարցազրույցները, և՛ հանգստացողների արձագանքները, ովքեր զարմանում էին, երբ լսում էին կրթահամալիրի կայքի, ձմեռային ճամբարի ու ստուգատեսների, TV «Սեբաստացիի» մասին, լսում էին մեր երեք լեզվով խոսող սովորողներին


суббота, 17 января 2015 г.

էներգախնայողություն

Հայաստանում էներգախնայողությունը պարտադիր կդառնա: «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է կառավարության հունվարի 15-ի նիստում:
Մասնավորապես, նոր բնակելի շինությունների (եւ պետական, եւ մասնավոր), ինչպես նաեւ պետական ցանկացած կառուցվող կամ վերանորոգվող օբյեկտների համար կառավարությունը Էներգախնայողության պարտադիր պահանջներ կսահմանի: Նախկինում այդ նորմերը կամավոր էին, ինչը խանգարում էր էրերգաարդյունավետութան համազգային ծրագրերի անցկացմանը, նշվում է գրավոր հիմնավորման մեջ:
Բացի այդ, կառավարությունը կդասակարգի տնտեսության ոլորտներն ըստ  էներգետիկ ուժգնության, որպեսզի ըստ դրա ներկայացնի իր պահանջները: Շինությունների կառուցման կամ վերանորոգման հավելյալ ներդրումները չեն գերազանցի 15%-ը, փոխարենը էներգախնայողությունը կհասնի 50%-ի:
Աղբյուր` http://news.am/arm/news/247871.html

пятница, 16 января 2015 г.

Air pollution

Ես կարողանում եմ.


Air pollution

http://environment.nationalgeographic.com/environment/global-warming/pollution-overview/


Translation.


Smog hanging over cities is the most familiar and obvious form of air pollution. But there are different kinds of pollution—some visible, some invisible—that contribute to global warming. Generally any substance that people introduce into the atmosphere that has damaging effects on living things and the environment is considered air pollution.

Carbon dioxide, a greenhouse gas, is the main pollutant that is warming Earth. Though living things emit carbon dioxide when they breathe, carbon dioxide is widely considered to be a pollutant when associated with cars, planes, power plants, and other human activities that involve the burning of fossil fuels such as gasoline and natural gas. In the past 150 years, such activities have pumped enough carbon dioxide into the atmosphere to raise its levels higher than they have been for hundreds of thousands of years.

Other greenhouse gases include methane—which comes from such sources as swamps and gas emitted by livestock—and chlorofluorocarbons (CFCs), which were used in refrigerants and aerosol propellants until they were banned because of their deteriorating effect on Earth's ozone layer.

Another pollutant associated with climate change is sulfur dioxide, a component of smog. Sulfur dioxide and closely related chemicals are known primarily as a cause of acid rain. But they also reflect light when released in the atmosphere, which keeps sunlight out and causes Earth to cool. Volcanic eruptions can spew massive amounts of sulfur dioxide into the atmosphere, sometimes causing cooling that lasts for years. In fact, volcanoes used to be the main source of atmospheric sulfur dioxide; today people are.





What do I think about air pollution

Air pollution is a big problem, expecially in big cities such as New York were there are cars everywhere.
Nobody likes it, as far as I know. Too much of anything is never good. Until we build more nuclear power plants to replace all the oil burning ones, electric vehicles would not be viable enough for widespread use.

Air pollution shorten lives and make it harder for people to breath and lung problems ... It is a huge problem in highly industrial countries like China and England. It is more of a problem in some places than others.. It is big problem in some big cities..

среда, 14 января 2015 г.

Հովհանես Թումանյան:Քառյակներ և իմ կարծիքը

Հովհանես Թումանյան:Քառյակներ

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

Իմ կարծիքը այս քառյակի մասին
Կապ չունի թե այս քառյակը երբ է գրվել, միշտ մարդու կոխքը կլինեն ագահ մարդիկ։
Օրինակ` մեր օրերում, ես այս քառյակը նմանացրեցի նախագահներին, թե առաջվա թե հիմիկվա։ Բոլոր պաշտոնների մարդկանց` իհարկե կան բացառություններ։ Ագահ մարդիկ միշտ կարճ կյանք են ապրում, կամ նրանց սպանում են կամ ել աստված է պատժում։

понедельник, 12 января 2015 г.

Միջազգային բառերը հայերեն

Միջազգային բառերը հայերեն

Ակումուլյատոր-ուժկուտակիչ
Անեկդոտ-խնդուկ
Բադմինտոն-փետրագնդակ
Բիգուդի-վարսափաթթուկ
Բոյկոտ-նենգադուլ
Բուլդոգ-ցլաշուն
Դալտոնիզմ-գունակուրություն
Դելիկատես-նրբախորտիկ
Դիզայն-գեղատեսք
Դեպրեսիա-ընկճախտ
Լեքսիկոն-բառամթերք
Սենսացիա-ցցնցադեպ
Չիբուրաշկա-դդխկիկ
Կայֆ-հրաբխկանք

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը


Մի խելացի պրոֆեսոր մի օր համալսարանում մի հարց տվեց իր ուսանողներին.

- Այն ամենը, ինչ գոյություն ունի, Աստծո կողմի՞ց է ստեղծված:
Մի ուսանող խիզախորեն պատասխանեց.
- Այո, ամեն ինչ Աստված է ստեղծել:
- Մի՞թե այն ամենը, ինչ կա աշխարհում, Աստված է ստեղծել:
- Այո, պարոն,-պատասխանեց ուսանողը:
Այնուհետև պրոֆեսորը հարցրեց.
- Եթե Աստված ամեն ինչն է ստեղծել, ապա նա ստեղծել է նաև Չարիքը, քանզի այն գոյություն ունի: Համաձայն այն սկզբունքի, որ մեր արարքները սահմանում են մեր ով լինելը, ապա Աստված Չարիքն է:
Լսելով այս պատասխանը` ուսանողը մի պահ լռեց: Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից, նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ Աստծո հավատքը լոկ միֆ է: Մեկ ուրիշ ուսանող բարձրացրեց ձեռքը և ասաց.
- Պրոֆեսոր, կարո՞ղ եմ ձեզ մի հարց տալ:
- Ի՞նչ հարց: Իհարկե, կարող ես, համեցիր:
Ուսանողը ոտքի կանգնեց և պատասխանեց.
-Պրոֆեսոր, ցուրտը գոյություն ունի՞:
- Այդ ի՞նչ հարց է, իհարկե, գոյություն ունի: Դու երբեք չե՞ս մրսել միթե:
Ամբողջ լսարանը ծիծաղեց ուսանողի առաջին հայացքից անմիտ թվացող հարցի վրա: Երիտասարդը պատասխանեց.
- Իրականում, պարոն, ցուրտը գոյությունը չունի: Ֆիզիկայի օրենքների համաձայն՝ այն, ինչ մենք համարում ենք ցուրտ, իրականում տաքության բացակայությունն է: Բացարձակ զրոն (−273.15 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի) տաքության իսպառ բացակայությունն է, երբ ամբողջ մարմինը դառնում է իներտ և անընդունակ փոխազդելու այլ մարմինների հետ այդ ջերմաստիճանի պայմաններում:
Ուսանողը շարունակեց.
-Պարոն, իսկ մթությունը գոյություն ունի՞:
- Իհարկե, գոյություն ունի,-առանց վարանելու պատասխանեց պրոֆեսորը:
-Դուք այս անգամ էլ ճիշտ չեք, պարոն: Մթություն նույնպես գոյություն չունի: Մթությունն, իրականում, լույսի բացակայությունն է: Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ոչ մթությունը: Մենք կարող ենք Նյուտոնի պրիզմայի օգնությամբ տարրալուծել լույսը և ուսումնասիրել ամեն գույնի ալիքի երկարությունը և այլ հատկություններ: Դուք չեք կարող չափել մթությունը: Լույսի ալիքը կարող է թափանցել մթության մեջ և ճեղքել այն: Ինչպե՞ս եք Դուք ի զորու իմանալ, թե ինչքան մութ է տարածությունը: Սակայն Դուք կարող եք չափել լույսի առկայությունը տարածության մեջ: Մթության հասկացությունը մարդ օգտագործում է բնութագրելու համար լույսի բացակայության դեպքում տեղի ունեցող երևույթների էությունը:
Վերջիվերջո, երիտասարդը հարցրեց.
-Պարոն, իսկ Չարիքը գոյություն ունի՞:
Այս անգամ անվստահորեն պրոֆեսորը պատասխանեց.
- Իհարկե, ինչպես ես արդեն ասել եմ: Մենք այն տեսնում ենք ամեն օր: Մարդկանց մեջ եղած դաժանությունը, բազմաթիվ հանցագործություններ և բռնությունը ամբողջ աշխարհով տարածված… Այս օրինակները ոչ այլ ինչ են, քան Չարիքի դրսևորումներ:
Ուսանողը պատասխանեց.
-Չարիքը գոյություն չունի կամ գոնե գոյություն չունի Նրա համար: Չարիքը Աստծո բացակայությունն է: Այն նման է ցրտին ու մթությանը, բառ` մարդու կողմից ստեղծված, բացատրելու համար Աստծո բացակայությունը: Աստված չի ստեղծել Չարիքը: Չարիքը հավատը կամ սերը չէ, որը գոյություն ունի ինչպես լույսն ու ջերմությունը: Չարիքը մարդու սրտի աստվածատուր սիրո բացակայության արդյունքն է: Դա նման է ցրտին, որ գալիս է տաքության բացակայության դեպքում, կամ մթությանը, որ վրա է հասնում, երբ չկա լույս…
Պրոֆեսորը նստեց:
Այդ ուսանողի անունն էր Ալբերտ Էյնշտեյն: