Ամենատպավորիչ ճոպանուղիները

Ճոպանուղին ոչ միայն էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտային միջոցներից է, այլև ամենատպավորիչը։ Դրանք հնարավորություն են տալիս տեսնել գլխապտույտ տեսարաններ և վայելել գեղատեսիլ բնությունը։ Դա կարճատև էքստրեմալ արկած է, որը մնում է հիշողության մեջ երկար ժամանակ։
Ձեզ եմ ներկայացնում աշխարհի ամենատպավորիչ ճոպանուղիների հնգյակը և իհարկե, վերջում կպատմեմ Ծաղկաձորի ճոպանուղու մասին:
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Ռիոյի գլխավոր տեսարժան վայրերից է ճոպանուղին։ Թափանցիկ խցիկներից տեսարան է բացվում դեպի քաղաքի կենտրոն, Տիժուկա այգի, Կոպակաբանայի լողափեր, Կորկովադո լեռ, Գուանաբարա ծովածոց, Լեբլոն և Իպանեմա, որտեղ գտնվում է Քրիստոսի հայտնի արձանը։
Նգոն Պին 360, Հոնկոնգ

Հոնկոնգյան ճոպանուղին, որն անցնում է Լանտաու կղզով, կարելի է անվանել ճանապարհ դեպի «Մեծ Բուդդա», քանի որ այն միավորում է կղզու հյուսիսային մասը Նգոն Պին շրջանի հետ, որտեղ գտնվում է Պո Լին տաճարը՝ Բուդդայի հսկայական արձանով։
Պիկոս դե Էուրոպա, Իսպանիա

Իսպանիայի ամենամեծ ազգային արգելոցի՝ «Եվրոպայի գագաթների տարածքում կան բազմաթիվ տեսարժան վայրեր։ Ճոպանուղին ուղևորներին 1.823 մետր բարձրության վրա է հասցնում 4 րոպեում։
Չժանցզյացզեի զբոսայգի, Չինաստան

Նրանք, ովքեր դեմ չեն ադրենալինի մեծ քանակություն ստանալ 1.300 մետր բարձրության վրա, կարող են օգտվել ամենաերկար ճոպանուղուց։
Գրինդելվալդ-Մենլիխեն, Շվեյցարիա

Շվեյցարիայի ամենահայտնի և ամենաերկար ճոպանուղիներից է Գրինդելվալդ-Մենլիխենը։ Գլխապտույտ առաջացնող ճանապարհորդությունը 943 մետր բարձրության վրա տևում է 30 րոպե։

Հարմարավետ ճոպանուղով հասնում ենք մինչև Թեղենիսի բարձունք 40 րոպեում: Ճոպանուղու շինարարությունն (2004-2008թթ.) իրականացրել է «Leitner» իտալական ընկերությունը:

1137մ երկարությամբ առաջին կայանի թողունակությունը ժամում 1200 մարդ է: Առաջին կայանում նստատեղերը չորս տեղանոց են: Երկրորդ կայանի երկարությունը ՝ 1458մ է` 800 մարդ/ ժամ թողունակությամբ:

Տեղում էլ կարելի է վարձակալել լեռնադահուկային հանդերձանք կամ սպորտային այլ պարագաներ: Վերջերս հատուկ զբոսաշրջիկների համար շահագործվեց ճոպանուղու հինգերորդ կայանը(1030մ, 800 մարդ/ ժ): Տաք նստատեղերը ապահովում են հարմարավետ վերելքը: Թեղենիսի բարձունքից արդեն իսկ ձգվում են մշակված տարբեր բարդությամբ սահուղիներ: Սահուղիների ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 30կմ: Անըդհատ սահել կարելի է մոտ 6,800մ: Գործում է պրոֆեսիոնալ փրկարարներով համալրված ծառայություն:
Երազում եմ, սովորել դահուկներով սահել և վայելել այդ հրաշքը:
Комментариев нет:
Отправить комментарий