понедельник, 26 января 2015 г.

Իմ անհատական սպառողական զամբյուղը

Իմ անհատական սպառողական զամբյուղը


Մարդուն աշխատելու և ակտիվ գործունեության են մղում պահանջմունքները:
Պահանջմունքներն այն է, ինչն անհրաժեշտ է մարդուն տնտեսական գործունեություն ծավալելու համար: Պահանջմունքները բավարարելու միջոցները բարիքներն են, ընդ որում մարդու պահանջմունքները անսահմանափակ են, իսկ դրանք բավարարելու միջոցները` բարիքները, սահմանափակ:

Բարիքների այն քանակությունը, որ սպառողները ցանկանում են և կարող են գնել, առկա շուկայական գնի պայմաններում կոչվում է պահանջարկ:
Բարիքները լինում են նաև տնտեսական և ոչ տնտեսական: Տնտեսական բարիքները տնտեսական պահանջմուքները բավարարելու համար են: Տնտեսականը այն բարիքներն են, որոնք մենք գնում ենք (հագուստ, սնունդ), իսկ ոչ տնտեսականը՝ հոգևոր բարիքներն են(ուրախություն, սեր, շրջապատ):


                                          Անհատական սպառողական զամբյուղ

Անհատական սպառողական զամբյուղը անհատի կամ անհատի վրա ծախսված գումարն է ամսվա կամ տարվա կտրվածքով:
Ստորև կներկայացնեմ իմ անհատական սպառողական զամբյուղը տարվա կտրվածքով, այսինքն, թե մոտավոր ինչքան գումար է ծախսվում իմ անհատական պահանջմունքները բավարարելու համար:


Դպրոց և պարապունք= 18.000 + 40.000= 58.000 դրամ,ամսեկան(տարեկան 58.000•12=700.000)
Սնվելու գումարը=25.000 դրամ,ամսեկան (տարեկան`300.000)
Հագուստ, կոշիկ և այլն= 110.000 տարեկան
Կոմունալ ծախսեր =100.000 դրամ տարեկան
 Այլ ծախսեր=100.000 դրամ տարեկան

Ընդհանուր` 700.000+300.000+110.000+100.000+100.000=1.310.000 դրամ տարեկան

Комментариев нет:

Отправить комментарий