среда, 16 декабря 2015 г.

Գրականություն: Ձմռան խնդիրները

Ձմրան խնդիրները

Ձմեռը իր գեղեցկությամբ, իր հետ բերում է նաև շատ հոգսեր, որոնք մեզ համար դարձել են անբաժանելի ուղեկիցներ` գազի վարձ, վառելիքի հայթայթման խնդիր, էլեկտրաէներգիայի ծախսերի կրկնապատկում և այդպես շարունակ...
Օրինակ` Մեղրու տարածաշրջանի Տաշտուն գյուղը 2000 մ բարձրության վրա է գտնվում: Բնակիչներն ասում են, որ տարվա 6-7 ամիսն այստեղ ձմեռ է, փայտի հոգսը շատ դժվար է լուծվում գյուղում, անցած տարի թափուկների տրամադրումը շատ ուշացավ, ձյունն արդեն նստել էր, իսկ գյուղացիները ստիպված էին ձյան տակից մեծ դժվարությամբ դուրս բերել իրենց հասանելիք փայտը, իսկ որոշ ընտանիքներ էլ նույնիսկ անկողիններից դուրս չէին գալիս: Բնակիչների պատմելով` այլ տեղերից փայտ ձեռք բերելիս բավականին թանկ է արժենում իրենց գրպաններին:
Էլ չասեմ, որ որքան էլ փոխվել են մեր ավանդույթներն ու մոտեցումները կապված ամանորյա տոների հետ, միևնույն է, չգրված օրենքով յուրաքանչյուրիս պարտքն է տոները դիմավորել, հաճախ <<մեջտեղից կիսվելով>>, բայց առատ սեղաններով և հիմնականում հանուն այն բանի, որ երեխաները իրենց նեղված չզգան։

Комментариев нет:

Отправить комментарий