среда, 11 февраля 2015 г.

Վահան Տերյանի բանաստեղծությունների մասին

Վահան Տերյանի բանաստեղծությունների մասին
Նրա բանաստեղծություններում կա սեր դեպի ամեն ինչը. դեպի`  հայրենիքը, բնությունը, մարդիկ։ Նրա բանաստեղծություններում արտահայտվում են մարդու բոլոր զգացմունքները` սերը, ատելությունը, հարգանքը և այլն…

Իսկ ինձ դուր են գալիս հանգավորված, ինչ-որ միտք արտահայտող և կարճ բանաստելծություններ։ Տերյանը ունի այդպիսի բանաստեղծություններ և դրանցից որոշները ինձ դուր են գալիս։ Տերյան կարող ես կարդալ, երբ որ սիրահարված ես կամ ինչ-որ հոգևոր խնդիր ունես։ Տերյանի բանաստեղծությունները շատ խորիմաստ են և ամեն բանաստեղծությունում կա մի քանի տեսարան, որոնք ամեն  մարդ կարող է հասկանալ  տարբեր ձևով։

вторник, 3 февраля 2015 г.

Մասնագիտական տեղեկատվություն ընթացիկ տարվա հիդրոօդերեւութաբանական պայմանների վերաբերյալ

Մասնագիտական տեղեկատվություն ընթացիկ տարվա հիդրոօդերեւութաբանական պայմանների վերաբերյալ

ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյան

Զարմանքով եմ մոտենում լրատվական կայքերի այնպիսի տեղեկատվություններին, երբ մասնագիտական հիմնավորումները և կարծիքները սխալ հասկանալով և որոշ անհատների կողմից ոչ փաստացի կերպով հիմնավորված նյութերի միախառնման միջոցով ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետծառայության կողմից տրված տեղեկատվությունը աղավաղում են և ստեղծում լրացուցիչ մտահոգություններ և անհանգստություններ հանրության մեջ:

Հրապարակված այն տեքստը, որ «Ջրամբարները կարող են կիսատլցվել, սակայն ոչ թե եղանակի, այլ՝ ՀԷԿ-երի պատճառով, և որ թեևտեղումների պակասը մտահոգիչ է, սակայն ջրամբարները լցվելուհարցը միայն դրանով չի պայմանավորում, այլ նախևառաջ ՀԷԿ-երով, որոնց պատճառով էլ, ոռոգման ջուր կուտակել չի հաջողվում»չի ներկայացվել և ոչ մի կերպ չի կարող հիմնավորվել ՀՀ ՏԿԱԻՆՀիդրոմետծառայության կողմից: Բացի այդ, որոշ անհատներ նշելովայսպիսի մտքեր, թե «Նույն Հիդրոմետն անցյալ տարի էլ էր սակավաջրություն կանխատեսել, սակայն արդյունքում մարտի 30-ին 40 սմ ձյուն էգալիս, և ծիրաներինը ցրտահարվում են» և փորձելով հեգնել մասնագիտական կանխատեսումները, մոռանում են կամ պարզապես չեն տրամաբանումոր մարտ ամսին տեղացած ձյան հետևանքով առաջացած ցրտահարությունը, ոչ մի կերպ չի կարող տարվա սակավաջրության հետ կապ ունենալքանզի դրանք բոլորովին տարբեր պատճառներով առաջացող երևույթներ են:

Ելնելով այս ամենից ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետծառայությունը ևս մեկ անգամ հակիրճ կերպով ներկայացնում է ընթացիկ տարվահիդրոօդերևութաբանական պայմանների վերաբերյալ հետևյալ ռեալ պատկերը, որն հիմնավորված է փաստերի, այլ ոչ ենթադրությունների և գեղարվեստական մտքերի վրա.


Հանրապետության հոսքագոյացման հիմնական շրջաններում (1800մ և ավելի) ձյան շերտի բարձրության բաշխվածությունը հունվարի 3-րդ տասնօրյակի դրությամբ գետավազանների մեծ մասում կազմում է նորմայի 70-80%-ը, միայն Արփայի ավազանում 40-50%:

Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հիդրօդերևութաբանական պայմանների հետ համեմատած այս տարվա պայմանները փոքր ինչ բարենպաստ են՝ նախաձմեռային ժամանակաշրջանում դիտված տեղումները ավելին են, քան 2014թ. գարնանային վարարումների պարագայում և հողի խոնավության արժեքները նորմայից բարձր են, ուստի այս տարի ձնհալքի կորուստները(ներծծանցման միջոցով) ավելին փոքր կլինեն քան անցյալ տարի:

Ջրամբարների լցվածությունը 02.02.15թ. դրությամբ կազմում է. Ապարանի ջրամբարի համար 12.9 մլն.խոր.մ (02.02.2014թ. դրությամբ կազմել է 11.83 մլն.խոր.մ), Ազատի ջրամբարի համար՝ 21.2 մլն.խոր.մ (02.02.2014թ. դրությամբ կազմել է 21.0 մլն.խոր.մ), Ախուրյանի ջրամբարի համար՝ 126 մլն.խոր.մ (02.02.2014թ. դրությամբ կազմել է 144.4 մլն.խոր.մ):

Գարնանային վարարումների հոսքի ծավալի, առավելագույն ելքերի մեծության, և ՀՀ խոշոր ջրամբարների ջրալցվածության վերաբերյալ առավել հստակ կանխատեսումներ հնարավոր կլինի կազմել մարտ ամսվա երրորդ տասնօրյակում՝ հաշվի առնելով ապրիլ-հունիս ամիսների եղանակի կանխատեսման, փետրվար-մարտ ամիսների ընթացքում ձնածածկույթի փոփոխության, օդի ջերմաստիճանի և այլ տվյալներ, որոնք կարող են ազդել գարնանային վարարումների հոսքի մեծության վրա, ուստի մեկ անգամ ևս հիշեցնում և խորհուրդ եմ տալիս բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին, որ որոշ անհատների սեփական կարծիքները չվերագրել ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության մասնագետների վերլուծություններին և ներկայացված փաստերը յուրովի չվերափոխել և չապատեղեկացնել հանրությանը:

Աղբյուրը` ecolur.org

четверг, 29 января 2015 г.

Նավթ, բնական գազ, ածուխ. ::: Էոլոգիա

Համեմատել հիմանական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:

Բնական գազ

Բնական գազը օգնակար անհամ, անհոտ և անգույն գազային միացություն է։ Առաջացել է երկրի ընդերքում անօդ պայմաններում։ Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար։
Բնական գազ կա թե զարգացող և զարգացած երկրներում և ավելի շատ պաշարներ կան բնական գազի զարգացող երկրներում, քանի որ զարգացածները անխնա օգտագործում և արտահանում են բնական գազը։ Բնական գազով հարուստ են մի շարք երկրներ դրանցից են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆև այլն։


Ածուխ.

 Ածուխը ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում բուսական զանգվածի քայքայման հետևանքով: Թերևս վեր նշված բոլոր էներգյակիրներից ածուխը ամենավտանգավորն է և ամենավնասակարը բնության մեջ, տեսական առումով ամենաէժանը, սակայն տնտեսական առումով շատ երկրներ չունենալով միջոցներ օգտագործում են ածուխը նույնիսկ իրենց բնակարաները տաքացնելու համար: Սակայն ինչպես շատ նյութեր բնության մեջ ածուխը նույնպես մեծ վնաս է հասցնում բնությանը: Չնայած բոլոր բացասական հետևանքների ածուխը մարդկանց կբավականացնի դեռ 400 տարի ևս:


Նավթ.

 Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է,կարևորագույն բնական հանածո: Տնտեսական տեսանկյունից, նավթը ամենակարևոր հանածոն է, քանի որ նավթից են ստանում տրանսպորտային անհրաժեշտ վառելիքի մեծ մասը, բացի այդ նավթից ստացվում են գյուղատնտեսական, արդյունաբերական, կենցաղի համար կարոր քիմիկատներ: Էկոլոգյական առումով նավթը նույնպես վնասակար է և վտանգավոր: Նավթի պաշարները կարող են լինել թե ցամաքի և թե ծովի  շերտի տակ: Ուստի դրանց պաշարները յուրացնելը բարդ և վտանգավոր գործընթաց է: Նավթը հիմնականում տեղափոխվում է երեք եղանակով՝ նավթամուղերով, երկաթուղով, նավերով: Ներկաըումս նավթի պաշարները շատ քիչ են և խնայելով օգտագործվելու դեպքում նավթը մարդկությաանը կբավարի մոտ 40 տարի:


Համեմատություն



Ածուխ.
 Ածուխը երեք հիմնական վառելիքներից ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և միևնույն ժամանակ ամենավտանգավորն է շրջակա միջավայրի համար:  Ածխի այրումից  մթնոլորտում առաջանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժեղացմանը, գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը:
Ածխի հանումը հանքերից կատարվում է երկու եղանակով՝ բաց և ստորգետնյա:  Ստորգետնյա եղանակով մարդիկ փորում են գետինը, իսկ գետնի տակ առաջանում են դատարկություններ, որը ժամանակի ընթացքում փլուզման պատճառ է դառնում: Բաց եղանակով մարդիկ ածուխ են հանում այն ժամանակ, երբ ածուխը գտնվում է շատ խորը: Ածխի պաշարները կբավականեցնեն մարդկությանը 400 տարի:

Նավթ.

Նավթը համարվում է ամենակարևոր վառելիքային ռեսուրս, քանի որ նավթի վերամշակումից ստանում են ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտների համար վառելանյութ: Նավթը արդյունահանում են և ծովի հատակից և երկրի կեղևում գտնվող նավթածին շերտերից: Նավթ արդյունահանելու համար մարդիկ փորում են հորատանցքեր, որպեսզի հասնեն նավթին: Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում և դրա համար անհրաժեշտ է լինում փորել մի քանի կիլոմետրանոց հորատանցքեր։ Նավթը տեղափոխվում է նավթամուղներով և նավերով: Դա վտանգավոր է, քանի որ լինում են դեպքեր, երբ նավեր են շրջվում, կամ նավթամուղն է վնասվում և օվկիանոսի ջուրը աղտոտվում է: Նավթ արտահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, իսկ ներկայիս նավթի պաշարները կբավականեցնեն  40 տարի:

Բնական գազ.

Բնական գազը ամենամաքուր, ամենահարմար, օգտագործելու համար հարմար վառելանյութ է: Բնական գազով հարուստ է Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ և այլ երկրներ: Բնական գազը տեղափոխում են խողովակաշարով, քանի որ այլ ելք չկա, իսկ հեռվում գտնվող երկրներին անհնար է գազ մատակարարել, որովհետև այդքան մեծ հողովակաշար հազիվ թե կառուցվի: Բնական գազը  շատ մեծ դեր ունի կենցաղում և արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք սկսել է մեծ դեր ունենալ, քանի որ այն ավելի էժան է քան բենզինը, և էկոլոգիապես մաքուր:  Ապացուցված է, որ երբ մեքենաները աշխատում են գազով, ավելի քիչ է աղտոտում օդը քան բենզինը:  Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք  օգտագործելու դեպքում  կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, մինչև  20%:

Իսպաներեն::: Առաջադրանք 3

¡Hola!
Me llamo Arman, soy Armenio, de Erevan. Tengo 15 años.
Mi padre es alto y tiene el pelo negro.
Mi madre es alta tambien y tiene el pelo castano y los ojos marrones.
Yo tengo un perro. El se llama Roni. El tiene 2 años. Tiene el pelo castaño y liso.
Soy alto delegado tengo el pelo corto,  negro y liso los ojos marrones.
Yo no llevo barba y bigote. Yo no llevo gafas.

Իսպաներեն:::Առաջադրանք 2

Datos Personales

Nombre: Arman Petrosyan

Direccion: Calle Saryan 20/1, Yerevan, Armenia

Telefono: 099596540

Dirección electrónica: arman99910@mail.ru

Fecha de nacimiento: 14.12.1999

Nacionalidad: Armenia

                                                           Experiencia profesional
                                                     ----------------------------------------

                                                                      Estudios
2006 - hasta ahora
Complejo educativo de 'Mkhitar Sebastatsi'

                                                             Otros Conocimientos 
Idiomas: armenio, ruso, ingles.

Իսպաներեն::: Առաջադրանք 1

Պաշտոնական անվանում – Իսպանիայի թագավորություն
Ընդհանուր անվանում – Իսպանիա
Մայրաքաղաք – Մադրիդ
Մայրցամաք – Եվրոպա
Գտնվելու վայրը – Հարավ-արևմտյան Եվրոպա, գտնվում է Իբերյան թերակղզու վրա, և բացի այդ ներառում է Բալեարյան կղզիներն ու Կանեարյան կղզեխումբը
Ընդհանուր մակերեսը – 504.750 կմ2
Բնակչություն – 39.887.150 բնակիչ
Կրոն – Կաթոլիկ՝ 99%, այլ կրոններ՝ 1%.
Լեզուներ – պաշտոնական լեզուն իսպաներենն է կամ կաստելաներեն, այլ լեզուներ՝ կատալոներեն՝ 17%, գալերեն՝ 7%, էուսկերեն՝ 2%
Ազգային տոներ – ազգային օր՝ հոկտեմբերի 12, սահմանադրության օր՝ դեկտեմբերի 6
Կառավարության ձևը – Իսպանիայի Սահմանադրական միապետություն
Քաղաքական իրավիճակ – Եվրամիության անդամ, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ
Դրամ – Եվրո
Եկամուտը մեկ շնչի հաշվով - $14.300

понедельник, 26 января 2015 г.

School Uniform

School Uniform

In my country most schools have uniforms. All children wear the same uniform every day. Our school differs from other schools.
We wear free clothes, and I agree to that decision.