понедельник, 12 января 2015 г.

7 ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ

7 ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ

Ալեքսանդրիայի փարոս,Փարոս կղզի, Եգիպտոս
aleqsandrapoli paros_320x202
Որոշ պատմաբաններ կարծում են, որ փարոսը երևում էր 35 մղոն հեռավորությունից:  
Գիտնականները կարծում են, որ նրա երկարությունը կարող էր կազմել 116-137 մետր: Այն գտնվում էր փոքրիկ կղզու՝ Փարոսի վրա: Փարոսի աշտարակը պատրաստված էր բաց գույնի քարից, իսկ նրա ամենաբարձր կետում հայելի էր տեղադրված, որն արտացոլում էր արևի լույսը: Գիշերը աշտարակի վրա վառում էին կրակը: Դժբախտաբար, երկրաշարժերը ավիրեցին կառույցը: Այն վերջնականապես քանդվեց 1375թ.-ին, իսկ 1480թ.-ին ոչնչացվեցին նաև նրա ավերակները, երբ փարոսի տեղն ամրոց էին կառուցում:

Շամիրամի կախովի այգիներ, Իրաք
SONY DSCՀամարվում է, որ Կախովի այգիները կառուցվել են մ.թ.ա. 600թ.-ին Նաբուգոդոնոսոր II-ի կողմից: Պատմաբանները հաճախակի վիճում են այն հարցի շուրջ, թե արդյոք այդ այգիները գոյություն են ունեցել, քանի որ նրանց մասին ոչ մի հիշատակում չի պահպանվել նույնիսկ Բաբելոնի փաստաթղթերում: Առաջին անգամ այգիները նկարագրել են հունական գիտնականները: Այնուամենայնիվ, շատերը հավատում են, որ դրանք եղել են:
Մեկը մյուսի վրա խոյանում էին այգիներով հարթակները, որոնք ամրացված էին սյուներով: Այդ հարթակները լցված էին հողով, և նրանց վրա աճում էին ծառեր և ծաղիկներ, որոնք կախվում էին կողքերից: Այգիները ավիրվել էին մ.թ.ա. առաջին դարում երկրաշարժի պատճառով:

Արտեմիսի տաճարը Եփեսոսում, Թուրքիա
artemisi tacar_320x179Կառուցվել է մոտավորապես մ.թ.ա. 550թ.-ին` ի պատիվ որսորդության և բնության հունական աստվածուհու: Այս տաճարն այրվել էր մ.թ.ա. 356թ.-ին: Հին գրող Պլիտիոսը նկարագրում էր այն որպես 115 մետր երկարությամբ և 55 մետր լայնությամբ մի շինություն՝ 18 մետրանոց 127 սյուներով: Տաճարը պատրաստված էր մարմարից:
Այն օգտագործվում էր առևտուր անելու, կրոնական ծիսակարգեր անցկացնելու համար, իսկ նրա պատերը զարդարում էին նկարներն ու քանդակները:

Զևսի արձանն Օլիմպիայում, Օլիմպիա, Հունաստան
zevsi tacar_320x182
Զևսի հսկայական արձանը կերտվել է մ.թ.ա. 450 թ.-ին քանդակագործ Ֆիդիասի կողմից: 12 մետրանոց արձանը քանդակվել էր փղոսկրից և զարդարված էր ոսկով: Աստվածը նստած էր գահի վրա՝ զարդարված թանկարժեք քարերով, աջ ձեռքում Նիկի աստվածուհու արձանն էր, իսկ ձախ ձեռքում՝ արծիվով գավազանը: Գոյություն ունեն մի քանի տեսություններ, որոնք բացատրում են արձանի ոչնչացումը: Որոշ գիտնականներ կարծում են, որ այն կործանվել է տաճարի հետ միասին 5-րդ դարում: Մյուսները համոզված են, որ այն տեղափոխել են Կոստանդնուպոլիս, որտեղ և արձանն այրվել է մ.թ.ա. 462թ.-ին:

Հալիկառնասոսի դամբարան, Հարավ-արևմտյան Թուրքիա
halikarnasosi dambaran_320x240
Դամբարանը կառուցվել էր հունական ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմից մ.թ.ա. 353թ.-ին պարսկական Մավսոլոս թագավորի և նրա կնոջ՝ Արթեմիսիայի համար: Դամբարանը գտնվում է բլրի վրա` Հալիկառնասոս քաղաքի վերին մասում: Նրա լայնությունը 41 մետր է, իսկ ներքին պատերը պատված էին կտորեղենով: Հսկայական և շքեղ դամբարանը զարդարում էին բազմաթիվ արձաններ: Բայց, ցավոք սրտի, 14-րդ դարի բազմաթիվ երկրաշարժերը ավիրեցին դամբարանը:

Հռոդոսի կոթող, Հռոդոս, Հունաստան
hrodosi kotox_320x213
Սա հունական Հելիոս աստծո հսկայական 30 մետրանոց արձանն է, որը կառուցվել էր մ.թ.ա. 280թ.-ին: Արձանը կանգնեցրել են մ.թ.ա. 304թ.-ին՝ զավթիչների կողմից կղզու բարեհաջող պաշտպանումից հետո:
Գիտնականները կարծում են, որ արձանը գտնվում էր նեղուցի մուտքի մոտ դրված պատվանդանի վրա կամ հենց նավահանգստում: Արձանը կանգում է մնացել միայն 54 տարի: Այն ավերվել է մ.թ.ա. 226թ.-ի երկրաշարժի պատճառով:
Ինչպես տեսնում ենք, աշխարհի 6 հրաշալիքներից ոչ մեկը հնարավոր չէ տեսնել, բայց նրանցից մեկը՝ Քեոփսի բուրգը, դեռ կանգուն է:

Քեոփսի բուրգը Գիզայում, Կահիրե, Եգիպտոս
qeopsi burg_320x179
Քեոփսի բուրգը երեք բուրգերից ամենամեծն է, որը գտնվում էր Գիզա քաղաքում` ներկայիս Կահիրեի տեղում: Ենթադրվում է, որ բուրգը կառուցվել է մ.թ.ա. 2560թ.-ին որպես դամբարան եգիպտական փարավոն Հուֆուի համար, և նրա կառուցումը տևել է 20 տարի: Սկզբնական բարձրությունը եղել է 147 մ, իսկ երկարությունը` 230 մետր: Բուրգի յուրաքանչյուր կողմը հստակ ուղղված է դեպի աշխարհի չորս կողմերից մեկը: Բուրգի կառուցման համար հարկավոր է եղել 2.3 միլիոն քարե սալիկ՝ յուրաքանչյուրը 2 տոննա քաշով: Ավելին քան փաստեր

понедельник, 22 декабря 2014 г.

How peaple celebrate New Year and Christmas in Greece, Ireland, Italy.

Greece 

New Year's Eve in Greece has many traditions. During the day, children sing the New Year's carols to be given money. Then, it is time to have family lunch or dinner. In the evening, people cook a pie named "King's pie , which is a cake flavored with almonds. Following tradition, they put a coin wrapped in aluminium foil inside the pie.
When midnight arrives, the families count down and then they turn off all the lights and reopen their eyes to "enter the year with a new light". After the fireworks show, they cut the "Vassilopita" and serve it. The person that gets the wrapped coin is the lucky person of the day. Gifts exchanges may follow.

Ireland

New Year's Eve (Oíche Chinn BlianaOíche na Coda Móire, or Oíche Chaille) celebrations in major cities are modest, with most people favouring small parties in the home for family and friends. Pubs and clubs across the country hold events on New Year's Eve, particularly in larger cities.[citation needed]

Italy

In Italy, New Year's Eve is celebrated by the observation of traditional rituals, such as wearing red underwear. An ancient tradition was disposing of old or unused items by dropping them from the window.
Dinner is traditionally eaten with relatives and friends. It often includes zampone or cotechino (a meal made with pig's trotters or entrails), and lentils. At 8:30 pm, the President reads a television message of greetings to Italians.
At midnight, fireworks are displayed all across the country. A lentil stew is eaten when bell tolls midnight, one spoonful per bell. This is supposed to bring good fortune; the round lentils represent coins.

четверг, 18 декабря 2014 г.

Էկոլոգիա։ Մթնոլորտ

Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:

Հիմա երկրի ամենամեծ խնդիրը դա օդի աղտոտումն է, որովհետև շատացել են գործարանները, մեքենաները և ընդհանրապես տեխնիկան։ Մենք Երևանում, շնչում ենք ավելի մաքուր օդ քան ուրիշ երկրներում, քանի որ մեր մոտ ավելի  քիչ տեխնիկա կա քան ուրիշ երկրներում։ Իսկ մարզերում համեմատած Երևանի ավելի մաքուր է։


2.Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը: 

Երկիրը աղտոտում են բոլոր տեսակի տեխնիկաները, նրանք օգտագործելով վառելիք արտանետվում են թունավոր նյութեր և դրանով աղտոտում օդը։ Արդյունբերությունը նույնպես վնասում է մեր մթնոլորտը։ Օրինակ` Ջերմաէլեկտրակայանները,  նրանք շատ վնասակար նյութեր են արտանետում մթնոլոտ։ Մթնոլորտում ամենաշատը տարածված նյութը դա ածխածնի օքսիդն է այսինքն CO։ Կենցաղում այն հայտնի է Շմոլ անվամբ։ Այն բնական վիճակում վնաս չի տալիս, բայց երբ արտանետվում է գործարաններից արդեն դառնում է վնասակար։


3.  Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ: 

Մթնոլորի աղտոտումը շատ վտանգավոր է մարդու առողջությանը։ Աղտոտված օդը կարող է առաջացնել մաշկային,  ստամոքսային հիվանդություններ և նաև նպաստել քաղցքեղի առաջացմնաը: Մթնոլորտի աղտոտումը կարող է առաջացնել  նաև քաղցկեղի առաջացմանը։


4. Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:

Օդի աղտոտումը վնասում է շատ բույսերի և կենդանիների  և այդ խնդրի լուծման համար պետք են շատ միջոցներ։ Նախ առաջինը մարդկանց ցանկությունը և վերաբերմունքը բնության նկատմամբ,  երկրորդը պետք է փող, որպիսի  լուծվի օդի աղտոտման հարցը, օրինակ պետք է վառելիքով տեխնիկան փոխարինել էլեկտրականությամբ աշխատող տեխնիկաների, և արդյունաբերությունում ջերմաէլեկտրակայանները փոխարինել ուրիշ բանով։ 


Օգտվել եմ այստեղից`


https://hovikdallaqyan.wordpress.com/2014/01/24/էկոլոգիա-նախագիծմթնոլորտ/

понедельник, 17 ноября 2014 г.

Հայոց Լեզու Քերականություն

1) Կետադրել տրված նախադասությունները:

• -Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող,- պատասխանեց նա:
• -Սիրելիդ իմ Պապ, մեզ մնում է նոր աղետների առաջն առնել,- հուսադրված պատասխանեց Երեմիան:
• Մի կողմում ընկած էր ավտոմատը, մյուսում` խառնիխուռն թափված զանազան իրեր, որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ:
• -Ուրեմն դու ինձ այդ կասես, այնպես չէ՞, քույր Սեդա,- հարցրեց կրկին իշխանը:
• Երանի քո աչքերին թագուհի որ տեսել ես այդ հանդեսը մրմնջաց Սեդան:
• Այնքան մեղմանուշ, այնքան դյութիչ էր մեղեդին, որ Ջուլիետան կարծում էր` իր սրտի լարերի վրա էր նվագում:


2) Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի:

1.Եվ աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»:
Եվ աղվեսն ասաց, որ այդ ամենը իրեն և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին:
2.Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամին չեկար, գարշելի, ասա ինձ, ի՞նչու ուշացար»:
Առյուծն ասաց աղվեսին, որ նա բարի ժամին չեկավ, որ ասի, թե ինչու գարշելին ուշացավ:
3.Աղվեսն ասաց. «Մի բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»:
Աղվեսն ասաց, որ բարի թագավորը չբարկանա, երդվում է նրա գլխով, որ նրա առողջության համար այցելեց շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեց, բայց իմացավ դեղը նրա բժշկության:
4. Եվ առյուծն ասաց. «Բարի եկար, իմաստուն կենդանի, ինչն է այդ դեղը»:
Եվ առյուծն ասաց, որ բարով է եկել իմաստուն կենդանին, հարցրեց, թե ինչն է այդ դեղը:
5.Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից»:
Աղվեսն ասաց, որ խիստ պիտանի է ու դյուրին. բժշկապետներն ասել են, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից:


3) Կետադրել առակը:

ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ՕՁ

Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան: Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը: Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը, թույնով զարկեց մանուկին, և մանուկը իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր: Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում:

Եվ անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց. «Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր: Արի և մենք կլինենք առաջվա մնան իրար սիրելի և միասին կապրենք»: Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. «Այդպես չէ: Քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի այլ ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ»:


4) Շարունակել պնդումները:

Համադասական է կոչվում այն նախադասությունը, որը կազմված է մի քանի նախադասություններից, որոնք կախված չեն մեկը մյուսից:
Ստորադասական է կոչվում այն նախադասությունը, որի մեջ մտնում են նախադասությունները, որոնք կախման մեջ են գլխավոր նախադասությունից:


Գնդապետն ութսուն մարդ ունի իսկ ախոյանը հինգ հազար:


Գնդապետն ութսուն մարդ ունի, իսկ ախոյանը` հինգ հազար: Վրանում գնդապետը հայհոյում է ու լալիս: Հետո, ներշնչված, թռուցիկի տեքստ է գրում: Իսկ փոստատար աղավնիները թռուցիկները շաղ են տալիս ախոյանի ճամբարի վրա: Երկու հարյուր հոգի անցնում են գնդապետի կողմը: Այնուհետև բախում է լինում, և գնդապետը թեթև հաղթանակ է տանում: Եվս երկու գունդ անցնում են նրա կողմը: Երեք օր անց ախոյանն ութսուն մարդ ունի, իսկ գնդապետը` հինգ հազար: Եվ դարձյալ գնդապետը թռուցիկ է գրում: Նրա կողմն են անցնում 79 հոգի ևս: Թշնամու բանակում լոկ մեկն է մնում: Լռություն: Գնդապետը սպասում է: Գիշերն անցնում է, թշնամին չի հանձնվում: Գնդապետն իր վրանում հայհոյում է ու լալիս: Այգաբացին, սուրը դանդաղ մերկացնելով, թշնամին մոտենում է գնդապետական վրանին: Մտնում է ներս ու տեսնում, որ գնդապետի բանակը փախել է:



Խուլիո Կորտասար-մտքեր

1.Բոլորին հայտնի է, որ տղամարդու մեջ երեխայությունը ավելի երկար է պահպանվում, քան կնոջ:
2.Միայն նա, ով սպասում է, կարող է հանդիպել չսպասվածին:
3.Դու շատ լավ գիտես, որ դրախտի մասին բոլոր պատկերացումները կազմվում են երկրի վրա:
4.Ժամանակը դա մահ է, մահի դիմակներից մեկն է:
5.Գժվել կարելի է, եթե գժվելը այդպես հեշտ լիներ:
6.Ոչինչ այդպես չի շլացնում, ինչպես պարզությունը:

вторник, 4 ноября 2014 г.

Կողբ գյուղ

Կողբ գյուղ ,Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում, մարզկենտրոնից 52 կմ հյուսիս-արևմուտք, Կողբ գետի ափին, Նոյեմբերյանից 4 կմ հեռավորության վրա։ Երևանից 195 կմ։ Համարվում է Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքը։ Ներկայումս բնակչությունը 5,300 մարդ է։ Հարևան համայնքներն ենՆոյեմբերյանը և Բերդավանը։
  

Ըստ Մովսես ԽորենացուԿողբափոր գավառը գտնվել է Գուգարաց բդեշխության կազմում և հիմնվել է Մեծ Հայքի հյուսիսային սահմանները պաշտպանելու համար։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից։ Կողբափորի պատմությունը այնքան հին է, որ դեռևս կան հետքերը հեթանոսական ժամանակների ավերված կառույցների։
 Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղը ունի հարմար աշխարհագրական դիրք և մեղմ կլիմա։ Գյուղի հարավ-արևմուտքում է ձգվում Գուգարաց լեռնաշղթան՝ բաժանված Կոզմանի լեռնաբազուկով։ Ծովի մակերևույթից բարձրությունը 800 մետր է։


Պատմամշակութային կառույցներ

Մշկավանք
Ագեղցի
Սուրբ Աստվածածին
Տվարաեղցի (Տվարագեղցի)
Ամուրիների Սար

Պաշտոնական էջ` http://www.koghb.am

понедельник, 27 октября 2014 г.

Հին թրծվածքի մարդիկ կարծում են, թե մարդու հոգին կարող է գոյատևել առանց փողի:

Նրանք մտածում են, որ որքան քիչ փող ունես, այնքան մեծ է հոգիդ: Իսկ մեր օրերի երիտասարդությունն այլ կարծիքի է: Բանից պարզվում է, հոգին շատ թանկ է նստում նրանց վրա: Հոգի պահելն անհամեմատ ավելի ծախսատար է, քան, ասենք, ավտոմեքենան: Հոգին կլանում է և երաժշտությունը, և կտավները, և գրքերը, և լեռները, և լճերը, և գեղեցիկ զգեստները, և հաճելի մարդկանց միջավայրը,- իսկյ այս երկրում դուք զրկված եք այդ բոլորից, եթե փող չունեք: Ահա այդ պատճառով է, որ մեր հոգիներն այսքան քաղցած են:

Այս դարում մարդիկ առաջինը ուշադրություն են դարձնում, թե մարդ ինչքան փող ունի։ Եթե մարդ հարուստ չէ ուրեմն նրա հետ հետաքրքիր չի լինի։ Բայց շատ դեպքերում ոչ հարուստ մարդիք ավելի հետաքրքիր են քան հարուստները։

Պաուլո Կոելիո «Մկտուբում»

Մի քանի անգամ կարդալուց հետո, սկսեցի քիչ թե շատ հասկանալ թե ինչ էր ուզում ասել Պաուլո Կոելիոն իր Վէպում`«Մակտուբ»։ Ես այդպիսի վեպեր չեմ սիրում։
Ես սիրում եմ այնպիսի պատմվածքներ, որտեղ լինի գործողությունների կտրուկ փոփոխություն կամ լինեն ուսուցողական։ Լինի ֆանտաստիկայի ժանրում, իսկ այդ տեքստում չտեսա դա։
Որոշ հատվածներ վեպում ուսուցողական էին և հետաքրքիր։
Ումբերտո Էկո, «Դժվար է աստված լինելը»
Նույնիսկ մի քանի անգամ կարդալուց հետո ես չհասկացա իմաստը։ Այս պատվածքի անունը չեմ կարծում, որ կապ ունի նրա բովանդակության հետ։