Հրանտ Մաթեվոսյան
Ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ 1955-1958 թվականներին աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։ Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967 թ.։ ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։ Ունի դուստր և որդի։ Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։ Նրա գյուղացի հերոսները հաճախ դժվար բնավորություն ունեցող մարդիկ են, որոնք իրենք դժվար են ապրում և դժվարացնում են իրենց կողքի մարդկանց, իրենց հարազատների կյանքը։ Բայց նրանք ծանր աշխատանքի մարդիկ են, նրանց աշխատանքով է երկիրը շենանում։ Այդպիսին է նրա «Աշնան արև» հերոսուհի Սղունը, որի կյանքում դառն օրերը շատ շատ են եղել, ուրախ օրերը շատ քիչ. բայց նա համառ է, չի կոտրվում և առաջ է տանում իր դժվար գործը՝ մեծացնում է իր երեխաներին, ստեղծում է իր տնտեսությունը և արհամարանքով նայում այն մարդկանց, որոնք թույլ են ու նվնվան։ Նրա գործերում չեն սիրում այն մարդկանց, որոնք լքում են քայքայվող գյուղը և փախչում քաղաք՝ թեթև կյանք փնտրելու, անտեր թողնելով իրենց հայրական տունը, դարերի իրենց ժառանգությունը։ Մաթևոսյանի ամենահայտնի գործերից մեկը «Տերը» վիպակն է։ Նրա հերոսը ևս գյուղացի է, գյուղի անտառապահը, որը կապված է իր գյուղին ու բնությանը և շատ է ուզում, որ գյուղը չլքվի, չվերանա, իսկ անտառը չթալանվի։ Նա պայքարում է բոլոր նրանց դեմ, ովքեր գյուղին ու բնությանը մոտենում են գիշատիչների պես, թալանելու և հարստանալու համար։ Բայց դրանք շատ են, իսկ Ռոստոմը՝ տերը, մենակ։ Եվ նրա համար շատ դժվար է ապրել, նրան ամեն կերպ ուզում են խեղճացնել, ծեծում են։ Անձնական կյանքում էլ դժբախտ է: Բայց նա իսկապես տեր է, իսկապես այն մարդն է, որի նմանները պետք է շատ լինեն և փրկեն իրենց գյուղն ու անտառը: