вторник, 19 мая 2015 г.

Ավարայրի Ճակատմարտ։։։Պատմություն

Ավարայրի Ճակատմարտ

  Ավարայրի ճակատամարտը կանխորոշել է Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թթ-ին հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի ելքը: Այն հայ ժողովրդի հանուն հավատքի մղած առաջին ճակատամարտն է:
Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտը կոչվեց Ավարայրի ճակատամարտ։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգայինազատագրական պայքարի բարձրակետն էր։

  Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն Մուշկան Նյուսալավուրտի (Պարսկական զորք. 80–90 հզ. զինվոր, 13 մարտական փիղ) հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր նաև ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով»։ Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը Փայտակարանից շարժվելով, սահմանամերձ Հեր և Զարևանդ գավառներով մտնում է Մարզպանական Հայաստան։ Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը։
 Մայիսի 25-ին հայկական բանակը մոտենում է հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առնում գետի ձախ ափին։ Մայիսի 26-ին շաբաթ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունում են մարտական դրություն։ Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանեց 3 մասի և սպարապետ Վարդան Մամիկոնյանը բանակի աջ թևը հանձնել է Խորեն Խորխոռունուն, ձախը՝ Թաթուլ Վանանդեցուն, կենտրոնը՝ Ներշապուհ Արծրունուն, պահեստազորը՝ Արշավիր Կամսարականին ու Համազասպ ՄամիկոնյանինՍպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպ Մամիկոնյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը։ Թվապես պարսիկները հայերին գերազանցում էին 3 անգամ։ Թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը։ 

   Ճակատամարտը սկսում է նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով։ Հասնելով գետին՝ պարսիկները կանգ են առնում, իսկ հայերը անցնում այն և ամբողջ ճակատով մարտի բռնվում։ Հայերի ճնշմամբ թշնամու բանակի ձախ թևն ու կենտրոնը նահանջում են։ Վարդան Մամիկոնյանը պահեստազորի մի մասը նետում է կենտրոն՝ այնտեղ ճնշումը ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության է շտապում ձախ թևին և ետ շպրտում թշնամուն։ Անհավասար մարտում հերոսաբար զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանը։ Ճակատամարտը շարունակվում է մինչև օրվա վերջը։ Հայկական զորքերը երեկոյան քաշվում են Տղմուտի ձախ ափը։ Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը։ Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին տվել։ Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036 հոգու, մարտի դաշտում ընկել էին ինը նախարարներ։ Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ։ Բացի այդ՝ թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին։ Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ։

  Ճակատամարտում հայերից սպանվում է 1036, իսկ պարսիկներից՝ ավելի քան 3500 մարդ։ Ավարայրի ճակատամարտը կանխորոշեց հայ ժողովրդի պայքարի ելքը։ Պարսկական արքունիքը ստիպված եղավ Մարզպանական Հայաստանից շուտով ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանց ներքին ինքնավարությունը։

  Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց Արցախում, Տայքում և Տմորիքում։  Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից։ Սակայն գերված հոգևոր առաջնորդները և նախարարները Տիզբոնում դատվեցին։ Ենթարկվեցին մահապատժի կամ ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը։ Ավելի ուշ նրանց թույլատրվեց վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալվածքներին։ Հայրենիք վերադարձավ հայոց այրուձին։ Պարսից արքունիքը որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն։

  Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է։ Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սուրբ Վարդանանք: Նրանց հիշատակը նշվում է ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին՝ Բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը:
Ավարայրի ճակատամարտն արտացոլվել է հայ գրականության մեջ՝ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում, և կերպարվեստում՝ Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գոբելենում:


Օգտվել եմ այս աղբյուրներից`
http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=974
http://www.dasaran.am/apps/wiki/view/id/6156
http://www.historyofarmenia.am/amEncyclopedia_of_armenian_history_Vardananc_paterazm@

Комментариев нет:

Отправить комментарий