пятница, 29 мая 2015 г.

Արթուր Շոպենհաուեր

Արթուր Շոպենհաուեր

Ներածություն

Նյութում խոսում եմ գերմանացի փիլիսոփա, գրող Արթուր Շոպենհաուերի մասին։
Քանի որ Շոպենհաուերը և՛ փիլիսոփա է,և՛ գրող, ես իմ նյութում ներկայացնում եմ նրան նախ, որպես գրող, խոսում եմ նրա ստեղծագործություննեիից, ապա ներկակացնում այդ ստեղծագործություններում նրա փիլիսոփայական հայացքները։
Առանձնացրել եմ «Կամքի ազատություն» և «Բարոյականության հիմքերը»։
Այս երկու աշխատություններում էլ երևում են Շոպենհաուերի փիլիսոփայական հայացքները,գաղափարները։
Նա իր աշխատություններում երևույթների աշխարհը տեսնում է տարածության ու ժամանակի մեջ։
Ըստ Շոպենհաուերի՝ ճանաչողությունն առաջանում է որպես անհատի և սեռի պահպանման միջոց, որպես կենսաբանական հարմարվողականության գործիք: Եթե մինչ այդ աշխարհը սոսկ կամք էր, ապա ճանաչող սուբյեկտի հայտնվելուց հետո դառնում է նաև պատկերացում։

Օգտվել եմ`
http://hy.wikipedia.org/wiki/Արթուր_Շոպենհաուեր
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության պատմություն և տեսություն>> գրքից
«Զաքարյան-Փիլիսոփայություն» գրքից


Արթուր Շոպենհաուերը սկզբնավորեց մի փիլիսոփայություն, որը տարբերող բովանդակություն ուներ: Իր բնույթով այն իռացիոնալիստական-հոռետեսական, հայացք էր մարդու էության եւ աշխարհում նրա տեղի ու դերի, նրա անհատական կեցության մասին: Արթուր Շոպենհաուերի փիլիսոփայությունը հասկանալու համար անհրաժեշտ է ճանա­չել նրան: Շոպենհսւուերի կենսագիրները եւ ժամանակակից ականավոր մտածողները հավաստել են, որ 17 տարեկան հասակում նա խորասուզվել է բուդդայականության մեջ: Կյանքից երես թեքելով, նա փակվում է իր աշխատասենյակում, որտեղ գրքերից բացի կային Կանտի դիմաքան­դակը, Գյոթեի դիմանկարը եւ Բուդդայիարձանիկը:
Մենակությունը նրա մարդկային Էությունն Էր, որից,ինչպես նաեւ իր աշխատությունների նկատմամբ քար լռությունից, նա սաստիկ չարանում էր: Ա.Շոպեեհաուերը ամբողջ կյանքում պայքարել է ինքն իր հետ: Արտաքինից լինելով փոքրամարմին եւ բավականին տգեղ, նա օտարանում էր մարդկանցից: Իսկ վաղ հասա­կից նկատվող հոգեկան հիվանդագին գծերը, թախիծը եւ հոռետեսությունը գնալով խորա­նում Էին: Նրա հայրը տառապել էր ընկնավորությամբ, տատը եւ հորեղբայրը խելագարվել էին: Կենսագիրները ընդգծել են, որ պատանեկան տարիներից նրա գիտակցության մեջ ցնորական տեսիլներ ու գաղափարներ էին հայտնվում:Շոպենհաուերը ամեն տեղ եւ ամեն ինչում վտանգ էր տեսնում: Կասկածամտությունը այնքան ընդգծված է եղել,որ նա վախե­ցել է մարդկանցից եւ նրանց մեջ մշտապես թշնամանք է որոնել: Նա չի վստահել ոչ ոքի, քանզի հավատացած էր, որ մարդիկ իր մահն են ուզում: Շոպենհաուերը հավատացած էր, որ «կյանքը անընդհատ որսորդություն է»: Նա առաջնորդվել է այնպիսի արտահայտություններով, որ այսպիսի կյանքում մահը փրկություն էր:
 Հոր մահը, իսկ մոր անձնական կյանքի ինտիմ հարաբերությունները տակնուվրա են անում Շոպենհաուերի հոգեւոր ներաշխարհը: Ըստ կենսագիրների, մայրը ատել Է որդուն: Նրան չեն բավարարել որդու արտաքինը, հավերժական դժգոհությունները կյանքից եւ իրականությունից, նրա տարօրինակ մտքերն ու դատողությունները: 24 տարի մայր ու որդի ատել են միմյանց եւ չեն հանդիպել ընդհանրապես: Շոպենհաուերը անմարդաբնակ կղզու մենության միակ բնակիչն Էր: Նա չի ունեցել ոչ մի բարեկամ եւ հարազատ, ընկեր եւ սիրող կին: «Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում սարսափելի մենակ եմ զգացել».-գրել Է նա:
 Այնուամենայնիվ, Ա. Շոպենհստւերը օժտված Էր բնատուր տաղանդով: Բավականին վաղ ձեւավորվում Է հայացքների մի որոշակի համակարգ աշխարհի մասին, որի վրա մեծ ազդեցություն են գործել բրսւհմանիզմնու բուդդայականությունը: Կարեւոր գործոն Էր նաեւ այն, որ Շոպենհաուերը խորապես հիասթափված էր եվրոպական մշակույթից եւ դասա­կան ռացիոնալիստական փիլիսոփայությունից: Իր իսկ խոստովանությամբ, Շոպենհաուերը ստեղծել Է մի փիլիսոփայություն, որն իր Էությամբ նոր է, մտքի խոր շարադրանք է եւ որը ոչմեկի մտքով անգամ չի ան­ցել: Ըստ այդ ուսմունքի, իմացության պրոցեսում, մարդկային բարոյական արարքներում եւ աշխարհայացքային տեսանկյունից գլխավոր եւ առաջնային գործոնները ոչ թե բանակա­նության ուժերն են եւ ոչ Էլ բանական սուբստանցիաները, այլ իռացիոնալը ոչ բանակա­նը, անգիտակցականը: Խոսքը վերաբերվում Է նրան, որ վերոհիշյալ գործընթացներում ո­րոշիչ ու առաջնային են հոգեւոր գործոնների այնպիսի բաղադրատարրեր, ինչպիսիք են կամքը, բնազդները, ինտուիցիան, կույր հավատը, զգացմունքներնու կրքերը: Բանականությունը դատարկ ֆրազ Է եւ նրա տեղը պետք Է զբաղեցնի կամքը:
 Ա. Շոպենհաուերը գտնում Է, որ մարդն իր բնույթով ոչ թե բանական, այլ իռացիոնալ էակ է: Իսկ աշխարհը, որի մեջ ապրում Է այդ իռացիոնալ մարդը, բաժանված Է երկու մա­սի: Մեկը երեւույթ եւ պատկերացում Է, մյուսը՝ «ինքնին իր» Է, կամք Է: Առաջին աշխարհը ժամանակի եվ տարածության մեջ գտնվող երեւույթների աշխարհն Է: Այն գործառնում Է պատճառականության, անհրաժեշտության եւ բավարար հիմունքի օրենքներով:
 Եթե ռացիոնալիստական փիլիսոփայության համար, ըստ նրա, «առաջ­նորդը եւ ուղեկցողը» եղել են մտածողությունն ու ինտելեկտը, ապա իր փիլիսոփայության համար այդպիսին «Ներսի, ստորերկրյա» անգիտակցական ուժերն ու ցանկություններն են, աոաջին հերթին` ինտուիցիան է, այլ ոչ թե «Ես մտածում եմ,հետեւաբար, ես գոյություն ունեմ» մտքի իդեան: Ինտուիցիան ոչ թե ռացիոնալիստական մտքի փայլատակում է, այլ «Ես»-ի, «Համաշխարհային կամքի» բացարձակ դրսեւորում:
Աշխարհում, ըստ Շոպենհաուերի, ամեն ինչ ծնվել եւ մեծացել է կամքից:  Կամքն էտիեզերական շենքը կառուցում, ստեղծում եւ վերահսկում է այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում: Այդ տիեզերաշենքի մեջ Շոպենհաուերին հետաքրքրում է կյանքը, որպես կամք: Կյանքը անվերջ է ու անդադարձգտում է, որը երբեք չի բավա­րարվում: Կյանքի այդ անբավարարվածությունը մշտապես ծնում է վիշտ ու տառապանք: Ցավոք, ըստ նրա, այդ տառապանքները անանց են, քանի որ ամեն մի բավարարված պահանջմունք անցողիկ է: Չբավարարված պահանջմունքները վիշտ ու տառապանք են ծնում: Կամքը ոչ միայն կյանքի, այլեւ բոլոր չարիքների աղբյուրն է:
 Մահը կյանքի գլխավոր նպատակն  է: Այն ամենուր հետապնդում է կյանքին եւ նրա խնդիրների միակ լուծողն է: Մարդը իր կյանքի ընթացքում ամեն պահ սպասում է մահվան եւ գնում է նրան ընդառաջ: Մարդն իր բանականությամբ եւ ինտելեկտով կա­րող է ճանաչել իր անձը եւ իմաստավորել իր կյանքը, բայց ավելորդ է,ըստ Շոպենհաուերի, խոսել այս մասին: Բանն այն է, որ ինտելեկտը գործում է ոչ թե իր ռացիոնալ պլանով, այլ կամքի թելադրանքով: Նա ուղղակիորեն գրել է, որ ինտելեկտը նույնպիսի գործիք է կամքի համար, ինչպիսին ժանիքներն ու մագիլները գազանների համար: Ինտե­լեկտի գործունեությունը բացառապես անգիտակցականէ, որին չի մասնակցում անգամ բանախոհությունը: Այն անգիտակցական համընդհանուր իռացիոնալ կարիք է,որը ենթա­կա է կամքին:
Շոպենհաուերի մարդաբանությունը եւ բարոյագիտությունը խարսխված է լավատե­սության նկատմամբ անզուսպ արհամարհանքի վրա: Լավատեսությունը որակելով որ­պես «դառը ծաղր մարդկության տառապանքների հանդեպ», Շոպենհաուերը գտնում է, որ դրա համար ոչ մի նախադրյալ եւ հիմք չկա, քանի որ մարդկային կյանքը  տառապանքնե­րի հոսք է:  Շոպենհաուերի կարծիքով աշխարհը որպես կամք, անվերջական լինելիություն է նրա օբյեկտիվացման բոլոր վաղերում: Եթե օրգանա­կան աշխարհում կամքը վերածվում է անգիտակցական ձգտման, ապա մարդու հանդես գալով կամքը դառնում է ճանաչողություն:
 Կամքը ամեն տեղ եւ ամեն ինչում էգոիզմ է ծնում: Նա գտնում է, որ հենց այդ էգոիզմն էլմարդկային բոլոր արարքների եւ գործերի անսպառ աղբյուրն է: էգոիստ մարդու էությունն է. «Ամեն ինչ ինձ հա­մար, ոչինչ` ուրիշների»: ըստ Շոպենհաուերի, անվերջ ծանրացող լուծ է, իսկ երջանկության ձգտումը` դժբախտությունների աղբ­յուր: Շոպենհաուերը հիանալի տեսնում եւ զգում է, որ կյանքը, իբրեւ «անվերջ ծանրացող լուծ», օբյեկտիվորեն ծնում է մարդու այդ եսասիրությունը, որն իր հերթին ծնում է անմարդ­կային ձգտում` լինելու ամեն ինչի եւ բովանդակ աշխարհի տերը: Շոպենհաուերը ժխտում է նման եսասիրոթյունը, որը չարիքի նման չի կարող բարոյականության հիմք լի­նել: Բայց քանի որ աշխարհը անվերջ տառապանքների թատերաբեմ Է, ապա կարեկցան­քը մարդու միակ զգացմունքն Է, որը նրան մղում Է գործելուրիշների բարօրության համար:
 Շոպենհաուերի կարեկցանքը սոսկ «լաց ու կոծ» չէ, այլեւ սեր, որը «ամբողջությամբ կարեկցանքի արդյունք է»: Այնուամենայնիվ, ըստ Շոպենհաուերի, գոյություն ունենալու գլխավոր զգա­ցումը ոչ թե կյանքի նկատմամբ ունեցած սերն է, այլմահվան երկյուղը», մահը: Մահը իս­կական ազատություն է, նույնպես տառապանք է, իսկ երջանկությունը այդտառապանքնե­րից ազատագրվելն է:
 19-րդ դարի 50-ական թվականների հենց սկզբից սկսվում է Շոպենհաուերի փիլիսոփայական համբավի տարածումը: Նրա «Մարդկային կամքի ազատության մասին» աշխա­տությունը արժանանում է Թագավորական ակադեմիայի աոաջին մրցանա­կին: Սկսվում է նրա փիլիսոփայության դասավանդումը համալսարաններում: Նրա իռա­ցիոնալիստական փիլիսոփայության նկատմամբ բացարձակ անտարբերությունը փոխարինվում է բացառիկ հետաքրքրությամբ: Իր կյանքի վերջում նա պետք է հեգներ. «Իմ կյան­քի մայրամուտը դարձավ իմ փառքի արշալույսը»...
19-րդ դարի 40-50-ակսւն թվականների բուրժուական հեղափոխությունների պարտությունները եվրոպական երկրներում ժողովրդական զանգվածների մոտ ծնում է խոր հիասթափություն առօրյա կյանքի եւ ապագայի նկատմամբ, խորացնում հոռետեսական տրա­մադրությունները երիտասարդության շրջանում` կործանելով չիրականացված հույսերն ու երազանքները: Շոպենհաուերի իռացիոնալիստական աշխարհում բռնումն ու փիլիսոփայությունը հա­մակել է 19-20-րդ դարի համաշխարհային հոգեւոր մշակույթի բազմաթիվ ներկայացուցիչնե­րի, այդ թվում Լ.Ն.Տոլստոյին, իսկ Ռ. Վագները իր ստեղծագործություններից մեկը նվիրել է Արթուր Շոպենհաուերին:

Комментариев нет:

Отправить комментарий