Հին Հռոմ
Հին աշխարհի առաջավոր պետություններից մեկը, իր անվանումը ստացել է Հռոմ քաղաքից, իսկ քաղաքը իր հերթին անունը ստացել է Հռոմուլից, որը իր եղբայր Հռեմի հետ հիմնադրել է Հռոմը: Հին հռոմեական քաղաքակրթության կանգնեցմանը որոշակի ազդել է հին հույների և էթրուսկների մշակույթները: Կայսրությյան հզորության գագաթնակետը եղել է 2-րդ դարում մ.թ.ա., երբ որ Հռոմը գրավել էր ժամանակակից Շոտլանդիայի հյուսիսից մինչև Եթովպիայի հարավ և Հայաստանի արևելքից մինչև Պորտուգալիայի արևմուտք։
Հին Հռմ, համանուն կենտրոնով հնագույն պետություն: Կազմավորվելով Ապենինյան թերակղզում, աստիճանաբար դարձել է խոշոր աշխարհակալություն՝ ընդգրկելով Եվրոպայի արմ. և հվ-արլ. տարածքները, Փոքր Ասիան, Հս. Աֆրիկայի մերձափնյա շրջանները, Ասորիքը և Պաղեստինը:
Հռոմը մինչև III դ. կեսը նվաճել է ամբողջ Իտալիան, հետագայում՝ Սիցիլիան, Հյուսիսային Աֆրիկայի ընդարձակ շրջանները, Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիայի արևմտյան շրջանները և դարձել միջերկրածովյան խոշոր տերություն։ Մ.թ.ա. III-II դդ. վերջնականապես ձևավորվել է երկու դասակարգ՝ ստրուկներ և ստրկատերեր։
Կայսերական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 30 կամ 27-ից) Հռոմը հասել է իր տարածքի առավելագույն ընդարձակմանը։ Սակայն արտաքին պատերազմները, ստրկատիրական կարգի քայքայումը հանգեցրել են կայսրության թուլացմանը։
395-ին կայսրությունը բաժանվել է երկու մասի՝ Արևմտյան Հռոմեական կայսրության (Հռոմ կենտրոնով) և Արևելյան Հռոմեական կայսրության (Բյուզանդիոն կենտրոնով), իսկ 476-ին Արևմտյան Հռոմեական կայսրությունը կործանել են գերմանական ցեղերը։
Հռոմի պայքարը Սելևկյանների պետության դեմ նպաստել է այն բանին, որ մ.թ.ա. II դ. սկզբին հայկական պետությունները՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն վերականգնել են իրենց անկախությունը։ Հետագայում Հռոմը հայկական պետությունների նկատմամբ վարել է նվաճողական քաղաքականություն։ Միհրդատյան պատերազմների (մ.թ.ա. 89-մ.թ.ա. 63) ժամանակ, մ.թ.ա. 69-ին, զորավար Լուկիոս Լուկուլլոսը ներխուժել է Մեծ Հայք, սակայն շուրջ երկամյա պատերազմում պարտություն կրել Տիգրան Բ-ից։
Մ.թ.ա. 66-ին հռոմ. զորավար Գնեոս Պոմպեոսը Տիգրան Բ-ի հետ կնքել է Արտաշատի պայմանագիրը։ Միհրդատյան պատերազմները հաջողությամբ ավարտած Պոմպեոսը կատարել է վարչական փոփոխություններ. Փոքր Հայքը տվել է իր դաշնակից գաղատների առաջնորդին, իսկ Ծոփքը՝ Կապադովկայի թագավոր Արիոբարզանին։
Դրանից դժգոհ Անտոնիոսը մ.թ.ա. 34 թ. ներխուժել է Մեծ Հայք, գերել Արտավազդ Բ-ին, տարել Եգիպտոս և մ.թ.ա. 31-ին գլխատել։ Հռոմի առաջին կայսր Օգոստոսը և նրա հաջորդները ձգտել են Մեծ Հայքն իրենց ազդեցությանը ենթարկել` թագավորների միջոցով։ Կայսր Ներոնի գահակալության տարիներին (54-68), մի կողմից՝ Հռոմի, մյուս կողմից՝ Հայաստանի ու Պարթևաստանի միջև տեղի ունեցած պատերազմի (54-64) հետևանքով՝ Հռոմը ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը, որտեղ թագավոր է հռչակվել Տրդատ Ա։ 114-ին կայսր Տրայանոսը ներխուժել է Մեծ Հայք և այն հռչակել հռոմեական նահանգ։ Կայսր Ադրիանոսը (117-138), սակայն չկարողանալով Մեծ Հայքում պահպանել Հռոմի գերիշխանությունը, 117-ին ճանաչել է նրա անկախությունը։ Կայսր Մարկոս Ավրելիոսի ժամանակ (161- 180), հռոմա-պարթևական պատերազմի հետևանքով, Մեծ Հայքը դարձել է Հռոմից կախյալ թագավորություն։ Սակայն նրա հաջորդների ժամանակ հայկական զորքերը հետ են մղել կայսր Կարակալլայի (211- 217) հարձակումը և վերականգնել երկրի ինքնուրույնությունը։
Գայոս Հուլիոս Կեսար
Շատերը նրան հերոս էին համարում և աստվածացնում, շատերը` Հռոմի ոխերիմ թշնամի ու քննադատում՝ միաժամանակ վախենալով նրանից, իսկ ոմանք ձեռնարկեցին նրա սպանությունը…
Հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր Գայոս Հուլիոս Կեսարը ծնվել է մ.թ.ա.100 թվականին:Լինելով ազնվական գերդաստանի զարմ` Կեսարը պատանեկան հասակից իրեն նվիրեց ուսմանն ու քաղաքականությանը: Տակավին պատանի էր, երբ իր ազգականուհու թաղման ժամանակ ճառ արտասանեց ու հիացրեց ներկաներին: Եվ ահա անխոնջ պատանու առաջ մեկեն բացվեցին փառքի դարպասները:16 տարեկանում՝ մ.թ.ա. 84 թվականին, Կեսարն ընտրվեց Յուպիտերի տաճարի քուրմ: Այդ պատվավոր պաշտոնին կարող էր հավակնել նա, ով պատրիկների ընտանիքից էր և ծնողները ամուսնալուծված չէին: Յուպիտերի տաճարի քուրմն իրավունք չուներ ձի հեծնելու, զորք տեսնելու, չէր կարող երդվել, մատանի կրել, երկու գիշերից ավելի բացակայել Հռոմից:
Հռոմում ընդունված էին վաղաժամ ամուսնությունները: Կեսարն ամուսնացել էր 15 տարեկան հասակում, հարուստ պլեյբեսների տոհմից Կուսսուտիայի հետ: Սակայն շուտով ամուսնալուծվեց և մ.թ.ա. 84 թվականին հաշվենկատորեն ամուսնացավ կոնսուլ Կոռնելիոս Ցիննայի դուստր Կոռնելիայի հետ՝ փորձելով իր համար կարիերա ապահովել:
Դիկտատոր Սուլլայի ու նրա հարաբերությունները վատացան: Նա հեռացվեց քրմի պաշտոնից, նրանից պահանջեցին բաժանվել Կոռնելիայից: Կեսարը հրաժարվեց: Կնոջ օժիտը բռնագրավվեց, իսկ Կեսարը խույս տվեց ու թափառական դարձավ: Սակայն շուտով բռնվեց և ստիպված եղավ իր կյանքի համար հսկայական` 12 հազար դինար փրկագին վճարել:
Մի քանի տարի թափառական կյանք վարելուց հետո, Կեսարն անցավ զինվորական ծառայության և մ.թ.ա. 81 թ. հայտնվեց Ասիայում` Քվինտոս Տերմայի շտաբում, որը նրան հանձնարարությամբ ուղարկեց Վիֆինա` Նիկոմեդիայի թագավորի մոտ: Այստեղ սկսվեց Կեսարի սիրավեպը թագավորի հետ, որը, ինչպես Սվետոնիոսն է նշում, ամբողջ կյանքում սև բիծ թողեց նրա կենսագրության վրա, չնայած Հռոմում ու Հին Հունաստանում հազվագույտ երևույթ չէր արվամոլությունը:Կեսարը Փոքր Ասիայում ավարտեց ծառայությունն ու վերադարձավ Հռոմ մ.թ.ա. 78 թ.:Շուրջ 15 տարի Հուլիոս Կեսարի կյանքում որևէ էական փոփոխություն չկատարվեց: Սակայն այդ տարիները նա օգտագործեց Հռոմում իր դիրքերի ամրապնդման համար: Իսկ դրա համար նա օգտագործում էր բոլոր միջոցները՝ կաշառք, նենգադավություն, սպառնալիքներ…
Մ.թ.ա. 63 թ. Հուլիոս Կեսարն ընտրվեց Հռոմի մեծ պոնտիֆիկ՝ քրմապետ: Սակայն սա չէր Կեսարի նպատակը: Նրան զորք էր պետք, իշխանություն: Մ.թ.ա. 61 թ. նա նշանակվեց Իսպանիա պրովինցիայի կառավարիչ: Մեկ տարի անց Հռոմում ընտրություններ էին: Եվ ահա ի հայտ եկան Կեսարի դիվանագիտական հմտություններն ու կազմակերպչական տաղանդը:Սենատում իր ազդեցությունը մեծացնելու համար Կեսարը խնդրեց մեծանուն հռետոր, իմաստասեր, քաղաքական գործիչ Կատոնի դստեր ձեռքը`Վերջինս մերժեց։ Կեսարը, ամուսնացավ Պիզոնի դուստր Կալպուռնայի հետ: Նման կոմբինացիաներով Կեսարը թիմ ձևավորեց: Չուշացավ Կատոնի հակահարվածը, որ հայտարարեց, թե մի խումբ մարդիկ Հռոմում կավատությամբ ուզում են իշխանություն զավթել:Արդյունքում Կեսարը մ.թ.ա. 60-ին Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծեց առաջին եռապետությունը:
Մ.թ.ա. 58 թ. Կեսարը շարժվեց Գալլիա՝ նվաճելու իր փառքը: Պատերազմը երկարուձիգ 7 տարի տևեց: Կեսարը փայլեց գալլիական պատերազմում` իրեն դրսևորելով նաև որպես փայլուն ու արտակարգ ունակություններով զորավար: Նա կարողացավ նվաճել ու հպատակեցնել ողջ Գալլիան: Թալանելով հակառակորդի քաղաքներն ու տաճարները` Կեսարը մեծ հարստություն դիզեց:
Գալլիայում լուծելով իր խնդիրները, Կեսարը շտապեց Հռոմ, քանզի այնտեղ իր վաղեմի զինակիցը և փեսան՝ Գնեոս Պոմպեոսը, վտանգում էր իր ծրագրերը: Պոմպեոսը հասցրել էր փառավորել իրեն նախ նրանով, որ ողջ Միջերկրական ծովը մաքրել էր ծովահեններից, ապա մ.թ.ա. 66 թ. ընկճել էր հայոց արքա Տիգրան Մեծին ու նրա բոլոր նվաճումները խլելով՝ Արևելքում ամրապնդել Հռոմի տիրապետությունը:
Պոմպեոսը նվիրյալ հանրապետական էր և Սենատի հանձնարարությամբ կանգնեց Կեսարի միապետական, դիկտատորական ձգտումների դեմ ու պահանջեց Կեսարից հանձնել լեգեոնների հրամանատարությունն ու ներկայանալ Հռոմ: Կեսարը երկար երկմտեց՝ սկսելով քաղաքացիական պատերազմը: Հռոմեացի զորավարներին արգելված էր զորքով մտնել Հռոմի հանրապետության տարածք: Եվ սահմանագծին Կեսարը հրամայեց զորքին սկսել սահմանաբաժան Ռուբիկոն գետի անցումը և ասաց հանրահայտ խոսքը. «Վիճակը նետված է՝ Ռուբիկոնն անցանք»: Այնուհետ Կեսարին սպասվում էր կա՛մ մահ, կամ՝ փառք ու հաղթանակ:Կեսարը պատերազմ չէր ուզում Պոմպեոսի դեմ, դա վերջինիս նախաձեռնությունն էր, բայց երբ պատերազմը սկսվեց, Կեսարն ավելի վճռական էր գործողություններով, քան իր ախոյանը: Նա նաև գթասիրտ էր և քաղաքացիական պատերազմում հաղթանակից հետո ներում շնորհեց գրեթե բոլոր հակառակորդներին:Մ.թ.ա. 48 թ. օգոստոսի 9-ին տեղի ունեցավ Ֆերսալի ճակատամարտը: Կեսարը Պոմպեոսի 50-հազարանոց զորքերի դեմ հանել էր 30-հազարանոց բանակ, բայց ջախջախեց նրան ճակատամարտում: Ֆերասլի ճակատամարտում Կեսարը 1000 զոհ տվեց Պոմպեոսի 30000-ի դիմաց: Դա կատարյալ ջախջախում էր:Ի տարբերություն Կեսարի` Պոմպեոսը ցոփ կյանքով էր ապրում, և ճակատամարտից հետո Կեսարի զինվորները հարուստ ռազմավար տարան: Կեսարը վառել տվեց Պոմպեոսի նամակագրությունը, որպեսզի նրա գաղտնի կողմնակիցները չվախենան և չբացահայտվեն. տեղում ներեց բոլոր հակառակորդներին ու թշնամիներին: Դա, ըստ էության, ճակատագրական սխալ էր:Հետագայում, երբ Կեսարն իմացավ Եգիպտոսում Պոմպեոսի դավադրաբար սպանության մասին, ոչ միայն երկար արտասվեց նախկին դաշնակցի ու Հռոմի նվիրյալ զորավարի համար, այլև դաժանորեն պատժեց նրան սպանողներին:Մ.թ.ա. 47 թ. մարտի 27-ին Հուլիոս Կեսարը գրավեց Եգիպտոսը: Աֆրիկյան արշավանքում նավից իջնելիս նա սայթաքեց և ընկավ: Շատերը դա պարտության վատ նախանշան համարեցին, բայց նույնիսկ դրանից օգտվեց Կեսարն ու ընկած վիճակում գրկելով հողը` ասաց. «Դու իմ ձեռքերում ես, Աֆրիկա»:
Նա Եգիպտոսի գահին վերահաստատեց Կլեոպատրային: Կեսարի և Կլեոպատրայի միջև սեր բորբոքվեց: Եգիպտական այս թագուհին կառավարում էր իր եղբոր և միաժամանակ ամուսնու՝ Պտղոմեոս XII-ի հետ, որից մեկ զավակ ուներ: Ապա Կեսարի միջոցով նա եղբորը հեռացրեց գահից ու սպանեց: Նա անգամ զավակ պարգևեց Հուլիոս Կեսարին:
Կեսարը, սակայն, չշտապեց վերադառնալ Հռոմ: Նա դարձյալ անցավ Փոքր Ասիա, ուր 47 թ. օգոստոսի 2-ին Պոնտոսի Միհրդատ Եվպատորի որդի Փառնակին հաղթելով` ուղարկեց իր հայտնի զեկույցը սենատին` «Եկա, տեսա, հաղթեցի»: Ապա վերադարձավ Հռոմ ու անցավ երկրի ներքին խնդիրների կարգավորմանը: Նա անսահմանափակ իշխանություն ստացավ, սակայն նրա դեմ դժգոհությունները Հռոմում շարունակ աճում էին, ու դավադրությունները հաջորդում մեկը մյուսին:
Իր մահվան նախօրյակին նա ճաշում էր Լեպիդոսի տանը: Պատահաբար հարց է բարձրանում, թե մահվան ո՞ր տեսակն է նախընտրելի: «Անսպասելին»,- պատասխանում է Կեսարը: Նույն գիշերը նրա կինը երազում տեսավ, թե ինչպես են իր գրկում բազում մարդիկ սրախողխող անում ամուսնուն: Մ.թ.ա. 44 թ. մարտի 3-ին` սպանության օրը, նա առավոտյան աղերսում էր ամուսնուն, որ սենատ չգնա: Նա համաձայնում է և կանչում Մարկոս Անտոնիոսին, որպեսզի սենատ ուղարկի նրան` նիստը չեղյալ հայտարարելու: Այդ ժամանակ Դեմիցիոս Բրուտոս Ալբինը, որ դավադիրներից էր, տարհամոզում է նրան, որ հակառակորդներին հանդիմանության առիթ չտալու համար անձամբ գնա սենատ և նիստը չեղյալ հայտարարի: Սենատում` ամբիոնի մոտ, Կեսարին շրջապատեցին դավադիրները: Առաջին հարվածները թիկունքից պարանոցին հասցրեց Կասկան: Կեսարը պաշտպանվում էր, դես ու դեն ընկնում: Բայց երբ տեսավ դավադիրների մեջ նաև Բրուտոսին, ասաց. «Եվ դո՞ւ, զավակս»: Ապա թիկնոցը քաշեց գլուխն ու հանձնվեց դավադիրների հարվածներին: Զավեշտալի է, բայց սպանությունից հետո պարզվեց, որ Կեսարի ստացած տասնյակ վերքերից միայն մեկն է եղել մահացու: Կեսարի կողմնակիցները` Անտոնիոսը, Օգտավիանոսն ու մյուսները թաքնվում են, իսկ դավադիրները նրա դին տանում դնում են Պոմպեոսի արձանի ոտքերի տակ: Նրանք քաղաքով մեկ վազում են` գոչելով, որ բռնակալը սպանված է: Ի վերջո, սոսկ երեք ստրուկներ են համարձակություն ունենում վերցնել Կեսարի հոշոտված դին ու պատգարակով տուն տանել:
Օգտվել եմ այս կայքերից`
http://hy.wikipedia.org/wiki/Հուլիոս_Կեսար
http://to-name.ru/biography/julij-cezar.htm
http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1405

Комментариев нет:
Отправить комментарий