Թեմա 3.6 Քաղաքական վերնախավը և քաղաքական առաջնորդները
Քաղաքական վերնախավ հասկացությունը: Նրա գործառույթները: Գ.Մոսկի, Վ.Պարետոյի, Ռ. Միխելսի տեսությունները քաղաքական վերնախավիմասին: Քաղաքական առաջնորդները: Նրանց դերը քաղաքականկյանքում: Քաղաքական առաջնորդի գործառույթները: Խորեզմատիկանձնավորություն: Առաջնորդ և անձի պաշտամունք: Առաջնորդինկարագիրը: Ժամանակակից Հայաստանի քաղաքական առաջնորդները:
Նախաբան
Նյութը պարունակում է տեղեկություններ քաղաքական վերնախավ հասկացության, նրա գործառույթների, Գ.Մոսկի, Վ. Պարետոյի, Ռ. Միխելսի տեսությունների մասին քաղաքական վերնախավում, քաղաքական առաջնորդների, նրանց դերի մասին քաղաքական կյանքում, քաղաքական առաջնորդի գործառույթների և խարիզմատիկ առաջնորդների մասին։
Քաղաքական վերնախավ (էլիտա) հասկացությունը և Վիլֆրեդո Պարետոյի տեսությունը
XIX դ . երկրորդ կեսին , կապված քաղաքական կյանքի կենտրոնացման և բյուրոկրատացման հետ , եկավ ներկայացուցչական կառավարման փորձի շրջանը : Դա իր արտացոլումը գտավ քաղաքագետներ Վիլֆրեդո Պարետոյի ` էլիտաների տեսությունում և Գաետանո Մոսկայի ` քաղաքական դասի հայեցակարգում։
Բոլոր հասարակություններում գոյություն ունի երկու օղակ ` բարձր , որի մեջ սովորաբար մտնում են կառավարողները , և ցածր , որտեղ գտնվում են կառավարվողները:
Ինքը ` Վ . Պարետոն ` էլիտաների տեսության հիմնադիրը , խոստովանում է , որ սկսած Պլատոնից , որը զգացել է նշված խնդիրը, ինչպես նաև որ բարձր և ցածր օղակների միջև տեղի է ունենում անհատների շրջապտույտ, շատերն են քննարկել այս երևույթը և կան շատ գրություններ նվիրված նրան։ Չնայած այդքան խոր արմատներին, թերևս միակ փաստարկը , որի ն բոլոր էլիտաները համաձայն են, այն է, որ հասարակության համար էլիտաներն անհրաժեշտ են, ուստի և «էլիտարիստ(վերնախավ)» եզրը, երբեմն արհեստականորեն միավորում է բավական բազմազան հեղինակների:
Դա հիմք է տվել նեոէլիտիզմի ակնառու ներկայացուցիչներից մեկին՝ Ջովաննի Սարտորիին , մտահոգություն հայտնել, թե «այսպես կոչված, էլիտարիստները չեն ներկայացնում մի խումբ, որը միասնական և ընդհանրական է» և հայտնի չէ անգամ, թե ինչպիսի չափանիշ է էլիտարիստներին սահմանում որպես այդպիսին: Իսկ ի՞նչ են էլիտարիստները հասկանում «էլիտա» ասելուց: Ընդհանրապես այն ծագում է լատիներեն eligere և ֆրանսերեն elite ՝ լավագույն , ընտրյալ բառից։
Գաետանո Մոսկայի տեսությունը
Քաղաքական իշխանությունը ցանկացած հասարակությունում իրականացնում է կառավարող էլիտան, որն էլ պատմական գործընթացի «շարժիչ ուժն» է, լուծում է կարևոր սոցիալական խնդիրները ,մինչդեռ զանգվածները քաղաքականապես «անտարբեր» են, «պասիվ», այստեղից էլ՝ էլիտայի անխուսափելիությունը ցանկացած հասարակությունում: «Եթե տեսությունում մենք այլ կերպ ենք քննարկում,- գրում է Մոսկան,- դա մասամբ կապված է հնացած սովորության հետ, որին մենք հետևում ենք մտածողության ընթացքում և մասամբ նշանակության չափազանցման հետ, որը տալիս ենք երկու քաղաքական փաստերի, որոնք թվում են շատ ավելի նշանակալից, քան իրականում կան»: Մոսկայի նշած այդ երկու քաղաքական փաստերը հետևյալներն են.
Առաջին՝ ցանկացած քաղաքական օրգանիզմում կա մեկ անհատ, որը գլխավորն է կառավարող դասի՝ որպես ամբողջի մեջ և գտնվում է իշխանության ղեկի մոտ: Դա միշտ այն մարդը չէ, որն օժտված է օրինական գերագույն իշխանությամբ: Մի դեպքում ժառանգական թագավորի կամ կայսեր հետ վարչապետը կամ ծառայապետն օժտված են իրական իշխանությամբ ` շատ ավելի մեծ, քան սուվերենի իշխանությունը, այլ դեպքերում ընտրված նախագահի փոխարեն կառավարում է ազդեցիկ քաղաքական գործիչը, որն ապահովում է նախագահի ընտրությունները: Հատուկ պայմաններում մեկի փոխարեն կարող են լինել երկու կամ երեք մարդ, որոնք իրականացնում են գերագույն կառավարչի գործառույթները:
Երկրորդ` ինչպիսին էլ որ լինի քաղաքական կազմակերպության տիպը, կառավարվող զանգվածների անբավարարվածությամբ, դժգոհությամբ, նրանց զգացմունքներով առաջացած ճնշումը որոշակի ազդեցություն է գործում կառավարող կամ քաղաքական դասի քաղաքականության վրա : Մոսկան վստահեցնում է, որ պետության գլուխ կանգնած մարդը որոշակիորեն ի վիճակի չէր լինի կառավարել առանց փոքրաքանակ դասի աջակցության, չէր կարող հարկադրել հարգել իր հրամանները և իրականացնել դրանք և ենթադրելով, որ նա կարող է հարկադրել կառավարող դասի ներկայացուցիչ մեկ կամ իրոք շատ անձանց գիտակցել իր իշխանության հեղինակությունը, այդ մարդը որոշակիորեն չի կարող գժտվել տվյալ դասի հետ, կամ ընդհանրապես վերջ տալ նրան:
Ռոբերտ Միխելսի տեսությունը
Գերմանացի տեսաբան Ռ . Միխելսը գրում էր , որ «Վիլֆրեդո Պարետոն առաջարկեց սոցիալիզմը դիտարկել որպես հատկապես հարմար միջոց աշխատավոր դասի շրջանից նոր էլիտա արտադրելու համար ` նկատելով ներքին ուժի հայտանիշ երիտասարդ «քաղաքական դասի» առաջնորդների ունակությունում ` հակադրվելու հետապնդումներին և անարգանքներին և դրանցից դուրս գալու հաղթանակով» ,ապա եզրակացնում. «Կարող են հաղթել սոցիալիստները, բայց ոչ սոցիալիզմը, որը զոհվում է իր կողմնակիցների հաղթանակի պահին ....
Քննադատելով ժողովըրդավարությունը ` էլիտարիստներն ապացուցում էին, որ,մի կողմից, այն ընդամենը առասպել է, մյուս կողմից` այդ տեսական պատրանքը ծնում է, Մոսկայի արտահայտությամբ,«քաղաքական կազմակերպության վատագույն տիպը՝ նրանց անանուն բռնակալությունը,ովքեր հաղթել են ընտրություններում և խոսում են ժողովրդի անունից »: «Հանրապետությունը որում մենք տեսնում ենք, այդուհանդերձ, բուրժուական ժողովրդավարության բարձրագույն ձևը, առանձնանում է, ըստ Պրոդոնի, կառավարման ամենամանրախնդիր ,մոլեռանդ ոգով :Այդ կառավարությունը ելնում է նրանից, որ կարող է ամեն ինչ իրականացնել անպատիժ՝ միակ պատճառով... բռնակալությունը միշտ կարելի է արդարացնել հանուն հանրապետության և ընդհանուր շահի գործելու անհրաժեշտությամբ»։
Քաղաքական առաջնորդի բնութագիրը
15-16 դարերի իտալացի հայտնի քաղաքական մտքի ներկայացուցիչ, փիլիսոփա Նիկոլո Մաքիավելին քաղաքական առաջնորդին` պատկերավոր հետևյալ կերպ է բնորոշել. "Առաջնորդը պետք է առյուծի նման ուժեղ լինի, որ վախեցնի գայլերին և աղվեսի նման` խորամանկ, որ շրջանցի ծուղակները": Այսօր շատ պրիմիտիվ է հնչում այն, որ առաջնորդը պետք է ուժեղ լինի, ինչպես առյուծը: Տվյալ դեպքում ի՞նչ պետք է հասկանալ ուժեղ կամ հզոր ասելով` առաջնորդի ֆիզիկական տվյալները, թե՞ արդյունավետ քաղաքականություն վարելու ձիրքը, իսկ գուցե` հարիզմա՞ն:
Քաղաքականության մեջ կան իրարից տրամագծորեն տարբերվող իրավիճակներ, որոնց շրջանակներում արդյունավետ կարող է լինել քաղաքական առաջնորդի մի որակը, իսկ մեկ այլ դեպքում` մյուսը: Թերևս, այս ամենից միակ պարզ, բայց միաժամանակ նշանակալի հետևությունն այն է, որ առաջնորդը փայլուն պետք է տիրապետի կամ ունենա լիդերի հավաքական կերպարը ամբողջացնող բոլոր որակները:
Խարիզման կատարյալ առաջնորդի երեք տեսակներից մեկն է: Մյուս երկուսը ավանդական կամ բանական կառավարում իրականացնող առաջնորդներն են:
Վերջին երկուսը` բանականն ու ավանդականը, չեն առնչվում առաջնորդի` իբրև անհատականության հետ: Դրանք մատնանշում են քաղաքացիների ու հասարակության միջև կապը` հենվելով բացառապես սոցիալական կառուցվածքի առանձնահատկությունների վրա։
Այդ կապը կառավարման համար անհրաժեշտ հասարակական աջակցություն է ստեղծում և ամրապնդում է իր հետևորդներից հնազանդություն պահանջելու առաջնորդի ընդունակությունը: Ավանդական կառավարման դեպքում քաղաքացիների և հասարակության միջև կապը հենվում է համակարգի հետ ու համաձայնության վրա, քանի որ քաղաքացիներն իրենց համակարգի մաս են համարում: Բանական կառավարման դեպքում այդ կապը բխում է նրանից, որ քաղաքացիները տեսնում են գործող մեխանիզմների արդարացիությունն ու արդյունավետությունը և ենթարկվում են դրանց, քանի որ հավատում են համակարգի իրավացիությանը: Խարիզմատիկ կառավարման դեպքում քաղաքացիների ու հասարակության կապի միակ հիմքը առաջնորդն է: Խարիզմատիկ իշխանությունը հիմնված չէ ոչ պաշտոնի և ոչ էլ կարգավիճակի վրա. այն բխում է անձի` իր հանդեպ հավատ առաջացնելու և այդ հավատը պահպանելու ընդունակությունից:
Տեսության հիմնադիր Մ. Վեբերի համոզմամբ, խարիզմատիկ իշխանությունը հայտնվում է այն ժամանակ, երբ հասարակությունը լուրջ ճգնաժամ է ապրում: Ճգնաժամ, որը խարխլում է հասարակության կառուցվածքը: Ճգնաժամ, երբ քաղաքացիները հրաժարվում են հասարակական համաձայնություն ցուցաբերել և հարգել ինստիտուտները:
Քաղաքական առաջնորդները: Նրանց դերը քաղաքական կյանքում: Քաղաքական առաջնորդի գործառույթները:
Քաղաքական առաջնորդն այն անձն է, որը ոչ միայն գլխավորում է քաղաքական գործընթացները, կատարում գործառույթներ հասարակության, քաղաքական կազմակերպության կամ շարժման ղեկավարման ոլորտում, այլև նա` ով կարող է էապես փոխել իրադարձությունների ընթացքն ու քաղաքական գործընթացների ուղղությունը: Այս համատեքստւմ հնարավոր է, որ որպես լիդեր` այսինքն առաջնորդ հանդես գա, ևՙ որպես առանձին վերցրած անհատ, և որոշ դեպքերում` կազմակերպություն` մասնավորապես, կուսակցական, պետական և այլն: Ակնհայտ է, որ ոչ ամեն վարչապետ, միապետ, քաղաքական կուսակցության ղեկավար և առավել ևս պատգամավոր է դառնում քաղաքական առաջնորդ:
Քաղաքական առաջնորդների առկայությունը, իր հերթին ենթադրում է քաղաքական առաջնորդության երևույթի գոյություն:
Քաղաքական լիդերությունը առաջնորդության ամենաբարձր ձևն է, և ճիշտ չէ, որ քաղաքական լիդերության բնույթը նույն է բոլոր քաղաքական առաջնորդների դեպքում: Քաղաքական լիդերության առանձնահատուկ բնույթը կախված է բազմաթիվ գործոններից:
Քաղաքական առաջնորդությունը բարդ հասկացություն է: Սակայն դրա երեք կողմերը հանդիսանում են որոշիչ: Դրանք են`
1.առաջնորդների անձնական հատկանիշները։
2.իր կողմից իշխանության իրականացման գործիքները։
3.իրավիճակները, որոնց հետ առնչվում է լիդերը:
Ժամանակակից Հայաստանի քաղաքական առաջնորդները
Ժամանակակից Հայաստանի քաղաքական առաջնորդները հիմնականում վերը նշված բնութագիրն ու խարիզման չունեցող անձիք են, ովքեր ինչ-ինչ ճանապարհներով հասել են իրենց առաջնորդի պաշտոնին։
Վերջաբան
Նախագիծը կատարելիս ծանոթացա քաղաքական վերնախավին և քաղաքական առաջնորդների գործունեությանը
Աղբյուրներից՝
1.ԷԼԻՏԱՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2.http://www.barometer.am/news/real-politics/20150925/7361/
3.http://www.researchers.am/am/tag/%D5%AD%D5%A1%D6%80%D5%AB%D5%A6%D5%B4%D5%A1/
4.http://shirakcentre.org/-/82-2010-06-29-08-36-07
5.http://arinahakobyan.blogspot.am/2015/10/blog-post.html
5.https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%BD%D5%B
6%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81:Gasparyan/%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B2

Комментариев нет:
Отправить комментарий