вторник, 11 февраля 2014 г.

Պատմություն (Համաշխարհային պատմության դասագիրք)։ ՆԷՊ

(ՆԷՊ)


 1920-ական թվականների սկզբին, քաղաքացիական կռիվների ավարտից հետո երկիրը տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու նպատակով ծավալվել էր նոր տնտեսական քաղաքականություն(ՆԷՊ)։ Դա մի տնտեսական համակարգ էր, որտեղ կարևորվում էր պարենային հարկը։ ՆԷՊ-ի շնորհիվ ստեղծվեցին շուկայական հարաբերություններ արձյունաբերության եվ գյուղատնտեսության միջև` քաղաքի և գյուղի միջև։ ՆԷՊ-ի վերջնական նպատակն էր հասնել սոցիալիզմի կառուցմանը, ըստ Լենինի։
   Այդ թվերին նաև դուրս եկան մի շարք դեկրետներ, որոնցից ամենակարևորը հողի մասին դեկրետներ 1920 թվականի դեկտեմբերի 28-ին։ Այդ դեկրետի համաձայն բռնագրավվեցին և ազգայնացվեցին, կալվածատիրական հողերը։ Այնուհետև դրանք բաժանվեցին գյուղացիական տնտեսուտյունների միջև։
   Հայաստանում նէպին անցումը տեղի ունեցավ աստիճանաբար։ 1921թ. գարնանը և ամռանն ընդունվեցին մի շարք դեկրետներ, իսկ հունիսին ընդունվեց որոշում պարենհարկի մասին։ Նէպը նյութական շահագրգռություն էր տալիս գյուղացուն և բոլոր մյուս արտադրողներին՝ ազատորեն տնօրինելու արտադրանքը և վաճառքը։
Տնտեսական շահագրգռությունն արտահայտություն էր գտնում հարկային քաղաքականության մեջ։ Սահմանված հարկը վճարելուց հետո մնացած բերքը գյուղացին տնօրինում էր ազատորեն։ Հարկման հիմքում դրված էր եկամտային սկզբունքը։ Հարկը բարձրանում էր ըստ եկամտի ծավալի մեծության, իսկ չքավորներն ազատվում էին հարկից։
  ՆԷՊ-ի և մյուս միջոցառումների շնորհիվ համեմատաբար կարճ ժամանակում վերականգնվեցին գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։

Комментариев нет:

Отправить комментарий