вторник, 11 февраля 2014 г.

Պատմություն (Համաշխարհային պատմության դասագիրք)։ Դաս 16

Դաս 16
Խորհրդային միությունը 1945-1985 թվականներին

Երկիրը հետպատերազմյան առաջին տարիներին

     Պատերազմից հետո կյանքը խաղաղվեց։ 1945 թվականից սկսեցին արագ վերականգնել տնտեսությունը։
     Պատերազմից բնակչությունը պակասել էր 35 միլիոն մարդով։ Ավերվել էր 1710 քաղաք, 70 հազարից ավելի գյուղ և ավան, 31850 գարծարան և ֆաբրիկա։
     Վերակազմակերպվեց պետական կառավարման համակարգը։   Նպատակ կար ավարտել սոցիալիզի կառուցումը և անցնել կոմունիզմի կառուցման ծրագրին։
4-րդ հնգամյա պլանում պետք է վերգանգնել տնտեսությունը և հետագա զարգացման քաղաքականությունը։ Խորհրդային միությունը մեծ ուշադրություներ էր դարձնում ռազամական արդյունաբերությանը։ ԽՍՀՄ-ը ստեղծեց ատոմային զենք 1949թ. ամռանը, իսկ 1953թ. աշխարհում առաջին անգամ փորձարկեց ջրածնային փոխադրելի ռումբը։
     3 տարում վերականգվեց տնտեսությունը։ Գյուղատնտեսությունը մնաց նույնը, նյութական խթանների բացակայության պատճառով գյուղացիների աշխատանքի արտադրողականությունը խիստ ցածր էր։ Պետությունը ուժեղացրեց հարկադրանքը, այսինքն նրանք չէին ստանում կենսաթոշակ, արձակուրդ, անձնագիր չունեին` դրա պատճառով չէին կարող հեռանալ գյուղից։
Ժողովուրդը մտածում էր, որ հաղթանակից հետո կբարելավվեն կյանքի պայմանները և որ նրանք կապրեն ազատ։
      Ստալինի մահից հետո բռնությունները շատացան։ Մարդիկ աքսորվում էին Սիբիր, հեռավոր Արևելք կամ միջին Ասիա։ Աքսորվում էին նաև գիտնականներ և այն մարդիկ , որոնք դեմ էին սոցիալիզմին։ Երկաթե վարագույրի պատճառով արտադրությունը և տեխնիկան սկսեցին չզարգանալ։


Ձնհալի շրջանը

1953 թ. մարտի 5-ին մահացավ Ստալինը։

1953 թվականի սեպտեմբերին ԽՄԿԿ-ի ղեկը ստանձնեց Նիկիտա Խռուշովը, որի շրջանը անվանեցին «ձնհալի շրջան»։
   ԽՍՀՄ-ի  կյանքի թարմացումը ծավալվեց 1956թ. ։
1956թ. կոմկուսը կատարեց ևս մի քայլ այդ ուղղությամբ, ընդունվեց «Անձի պաշտամունքի և դրա հետևանքների հաղթահարման մասին», բայց անձի պաշտպանները մինչև վերջ չգնացին, որովհետև նրանք ել էին մեղսակից Ստալինյան բռնություններին։ Վերականգվեց ժողովրդի իրավունքները։
    Փոխվեց նաև տնտեսական քաղաքականությունը. գլխավոր նպատակ դառավ բարձրացնել մարդկանց կենսամակարդակը։ Գյուղացիները ստացան իրենց ուզած կենսաթոշակը, անձնագիրը և նրանք դարձան ազատ։
    1960-ական թթ. սկզբերին սրվեց պարենյաին վիճակը, և ԽՍՀՄ-ը ստիպված էր հացահատիկ գնել ԱՄՆ-ից։ Փոխանակ նրանք իրենց ոսկով զարգացնեին իրենց գյուղատնտեսությունը, նրանք դրանով զարգացնում էին ԱՄՆ-ի ֆերմաները։
    1954 թ.-ին ԽՍՀՄ-ում գործածվեց աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանը։ 1957-ին տիեզերք ուղարկվեց աշխարհում առաջին արհեստական արբանյակը։ 1961 թ. ապրիլի 12-ին տիեզերք դուրս եկավ առաջին մարդը` Յուրի Գագարինը։
 
Լճացման տարիներ

1964թ.-ին ԽՍՀՄ-ում տեղի ունեցավ հեղաշրջում։ Ղեկը ստանդնեց Լեոնիդ Բրեժնեվը, ավելի ուշ զբաղեցրեց նաև բարձրագույն պետական պաշտոնը։
Նոր ղեկավարությունը որոշեց վերականգնել նյութական խթանների դերը։ Դա կոչվում էր «1965թ. տնտեսական վերափոխում» անունով։ Ձեռնարկությունները փոխադրել տնհաշվարկի, պակասեցնել վերևից իջնող պլանային ցուցանիշների քանակը, առաջնային դարձնել իրացված, այլ ոչ թե արտադրված ապրանքի ծավալը և այլն։ Այս վերափոխումը շոշափելի արդյունքներ տվեց 1966-1970 թթ` 8-րդ հնգամյակի տարիներին։
 Սակայն հետագայում տնտեսությունը աճի տեմպերը խիստ նվազեցին և գյուղատնտեսությունը անցավ 2-րդ պլան։ Սովորական դարձան խանութների հերթերը և դատարկ ցուցափեղկերը։

Տնտեսությունը լճեցում էր ապրում, որը հանգեցրեց հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ճգնաժամայաին իրավիճակին։ Եվ այդ տարիները կոչվեցին «լճացման տարիներ» անվանումը։ Լճացման շրջանում երկրում հաստատվեց ամբողջատիրության նոր` Բրեժնևյան տարատեսակը։

Комментариев нет:

Отправить комментарий