1.1964 թ-ին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվել է լավագույնը: Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ:
Իմ կարծիքով ,որովհետև մեր էպոսը պարունակում է խաղաղություն, մեծերի նկատմամբ հարգանք։ Մեր էպոսում չկա որեւէ նվաճողական, անհարգալից վերաբերմունք դեպի մեծը։
Դրանով է տարբերվում մեր էպոսը մյուս երկրների էպոսներից։
2.Փորձիր պարզել` Կոմիտասի ո՞ր հայտնի ստեղծագործության մշակման հետ է կապվում էպոսը:
Դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերան: Որը կոմպզիտորը չի կարողացել ավատին հասցնել։ Միայն պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները։
3.Հին Կտակարանում կա հիշատակություն մեր էպոսի հերոսների մասին, գտիր հատվածը և ներկայացրու:
<<Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ>>:
Աղբյուր` http://haykkaren.wordpress.com/category/սասնա-ծռեր/
4.Փորձիր պարզել` էլ ի՞նչ երաժշտական ստեղծագործություններ են գրվել էպոսյան թեմաներով:
Գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան, Գևորգ Բուդաղյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան, Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը։
5. Բացի «Սասնա ծռերից» էլ ի՞նչ անուններով է կոչվել մեր էպոսը-«Սասունական»,«Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ»
6.Ո՞ր պատմիչներն են հիշատակել էպոսի մասին:
Մովսես Խորենացին և Թովմա Արծրունին։
7.Օտարերկրացիների ինչպիսի՞ հիշատակություններ կան էպոսի մասին:
Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդներ` Անտոնիո Տենրեյրոյի և Մեստրե Աֆոնսոյի ուղեգրական նոթերում։ Եվրոպային էպոսը հայտնի է դառձել հենց նրանց շնորհիվ։
9. Ովքե՞ր են էպոսի գրական լավագույն մշակումների հեղինակները: Ներկայացրու հատվածներ:
Էպոսի գրական մշակումներից ամենահաջողը Հովհաննես Թումանյանի մշակումն է:
Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ»
Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։
10.Ովքե՞ր են գրի առել պատումը, ովքե՞ր են եղել ասացողները: Տեղեկություններ ներկայացրու նրանց մասին:
Առաջինը գրի է առել Գարեգին Սրվանձտյանը, երկրորդը՝ Մանուկ Աբեղյանը։

Комментариев нет:
Отправить комментарий