четверг, 21 ноября 2013 г.

Առողջագիտություն։։։Ջերմահարություն։։։

Ջերմահարություն

 Նկարագրություն
Ջերմահարությունը (ջերմային տենդ) շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությամբ պայմանավորված հիվանդագին վիճակ է, որն առաջանում է ջերմակարգավորման խախտումից: Հարկ է նշել, որ հատկապես կրծքի տարիքի երեխաների, ինչպես նաև տարեց մարդկանց և անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց ջերմակարգավորումը կատարյալ չէ, և օդի բարձր խոնավությունից հաճախ է խախտվում:
                                              Պատճառներ
Ջերմահարության առաջացմանը նպաստում են շոգ եղանակին հաստահագուստ հագնելը, տաք արտադրամասերում աշխատելը, տաք եղանակին ալկոհոլի ընդունումը և այլն: Օրգանիզմի գերտաքացման և ուժեղ քրտնարտադրության ժամանակ օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, արյունը խտանում է, աղային հավասարակշռությունը խանգարվում է, և առաջանում է ջերմահարություն: Դա հանգեցնում է հյուսվածքների, մասնավորապես` գլխուղեղի թթվածնաքաղցի:
Արևահարությունն առաջանում է բաց գլխի վրա արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից:
Պաթոգենեզ
Ջերմահարության առաջին ախտանշաններն են թուլությունը, ջարդվածությունը, սրտխառնոցը, գլխացավը և գլխապտույտը: Հետագա գերտաքացման դեպքում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40ºC, նկատվում է փսխում, երբեմն` ուշագնացություն, ջղաձգություններ:
Բուժում
Մինչև բժշկի գալը հիվանդին պետք է պառկեցնել ստվերում կամ լավ օդափոխվող սենյակում: Գլխի և խոշոր անոթների շրջանում (պարանոցի կողմնային հատվածներին, անութային և աճուկային հատվածներում) դնել սառույց կամ սառը ջուր: Օգտակար է հիվանդին թաց սավանով փաթաթելը և օդափոխիչ միացնելը:
Կանխարգելում
Ջերմահարությունից և արևահարությունից խուսափելու համար հարկավոր է պահպանել տաք արտադրամասերում և այլ շոգ շինություններում աշխատելու կանոնները: Հագուստը պետք է լինի թեթև և օդաթափանց, իսկ գլուխը` ծածկած:



Комментариев нет:

Отправить комментарий