четверг, 21 ноября 2013 г.

Առողջագիտություն։։։Ցրտահարություն։։։

Ցրտահարություն

08ОКТ

Ցրտահարություն
Նկարագրություն
Ցրտահարությունն իրենից ներկայացնում է օրգանիզմի հյուսվածքների վնասումը ցրտից: Տարբերում են ցրտահարության երկու տեսակ ընդհանուր և տեղային: Առավել հաճախ ցրտահարվում են ձեռքերի և ոտքերի մատները, քիթը, ականջախեցիները, այտերը։ Վերջույթների սրունքաթաթային և ճաճանասդաստակային հոդերից վեր, ինչպես նաև նստատեղի, որովայնի և մարմնի այլ հատվածների ցրտահարությունը հազվադեպ է, սովորաբար լինում է ընդհանուր սառեցման ժամանակ։ Ցրտահարությունը պետք է տարբերել ընդհանուր սառեցումից:
Հիմնական պատճառն արյունատար անոթներում երկարատև կծկանքի (ցրտի նկատմամբ օրգանիզմի պաշտպանական հակազդեցության) հետևանքով առաջացած փոփոխություններն են։ Ցրտահարություն կարող է առաջանալ ոչ միայն սառնամանիքի, այլև 0 ° C-իև մոտ ջերմաստիճանի, հատկապես խոնավության և քամու պայմաններում։
երբ օրգանիզմն այլևս ի վիճակի չէ դիմադրելու ցրտին, հյուսվածքներում տեղի են ունենում խորը փոփոխություններ` բջիջները մահանում են: Վտանգավոր, աստիճանի հասած կծկանքի ախտանշաններն են մաշկի անզգայացումը և գունատվելը։ Ցրտահարությանը նպաստում են կիպ, արյան շրջանառությունը դժվարացնող, խոնավ հագուստը և կոշիկները, ինչպես նաև ձեռնոցները, հիվանդությունների, արյան կորստի, հարբեցողության հետևանքով օրգանիզմի թուլացումը։
Պաթոգենեզ
Մարմնի ցրտահարված հատվածին բնորոշ են գունատ կամ կապտավուն մաշկը, վերջույթների փայտացման զգացումը։ Տաքացնելիս ցրտահարված հատվածն այտուցվում է, այնուհետև, կախված ցրտահարության աստիճանից, աստիճանաբար առաջանում են բորբոքային փոփոխություններ, ծանր դեպքերում՝ մեռուկացում։
Ըստ ախտահարման բնույթի՝ տարբերում են Ց-յան 4 աստիճան։
I աստրճանն առավել թեթև է, ցրտահարված հատվածը տաքացնելիս այտուցվում է, մաշկը՝ կապտում։
II աստիճանը ծանր է, մաշկի վրա առաջանում են թափանցիկ հեղուկով բշտիկներ։
III աստիճանի դեպքում մաշկի վրա գոյանում են արյունային հեղուկով բշտիկներ, որոնք, մի քանի օրից մեռուկանալով, պոկվում են, իսկ տեղերը՝ սպիանում։
IV աստիճանի ցրտահարությունը շատ ծանր է, ախտահարվում են ոչ միայն մաշկը, այլև փափուկ հյուսվածքները և նույնիսկ ոսկրերը։ Մեռուկացած հյուսվածքները կնճռոտվում են, դառնում մուգ դարչնագույն և աստիճանաբար պոկվում։
Բուժում
տուժածին պետք է որքան հնարավոր է շուտ տեղափոխել տաք տեղ, իսկ II-IV աստիճանների դեպքում՝ փոխադրել բուժհիմնարկ։ Մինչև բժշկի գալը կամ տուժածին բուժհիմնարկ տանելը ցրտահարված վերջույթը պետք է դնել տաք (37-40° C) ջրի մեջ և շատ զգույշ տրորել, մինչև մաշկը կարմրի և զգացողությունը վերականգնվի, այնուհետև տաք փաթաթել։ Երբեք չի կարելի մարմնի ցրտահարված հատվածը շփել ձյունով կամ դնել սառը ջրի մեջ, և քանի որ այդ հատվածը շատ զգայուն է ցրտի, նկատմամբ, ուստի հետագայում պետք է խուսափել ցրտի ազդեցությունից:

Комментариев нет:

Отправить комментарий