четверг, 12 сентября 2013 г.

http://aphorisms.wikispaces.com/ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ,+ԽՐԱՏՆԵՐ


ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԽՐԱՏՆԵՐԵրբեք չպետք է չափից ավելի թերագնահատել այն կարծիքը, որը տարբեր է ձերից: Արթուրո Գրաֆ
Չես ուզում մերժում լսել` մի´ խնդրիր: Ջոն Դրայդեն
Հրավառության ժամանակ աստղերին չեն նայում: Մարիա ֆոն Էբներ Էշենբախ
Մեկ փորձը հազար խրատից ուժով է: Բայց նորեն. խրատ տվողին հաց տվողի չափ պատվե: Ավետիք Իսահակյան
Ոչինչ այնպես չի շռայլվում, որքան խորհուրդները: Ֆրանսուա դը Լառոշֆուկո
Երբեք խորհուրդներ մի´ տվեք նրան, ով ձեզանից միայն փող է խնդրում: Պեդրո Կալդերոն
Որքան էլ դու ծաղրելու լինես քո հենակները, դրանից դու ավելի լավ չես քայլելու: Հայնրիխ Հայնե
Մի ծաղկով պսակ չես պատրաստի: Ջորջ Հերբերտ
Շանը մի´ ուղարկիր մսի հետևից ու գառը գայլին պահ մի´ տուր: Թեոդոր ՀիպելԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԽՐԱՏՆԵՐ
Այն, ինչ մահացել է` իբրև իրականություն, կենդանի է` իբրև խրատ: Վիկտոր Հյուգո
Խավարն անվերջ անիծելու փոխարեն մեկ մո´մ վառիր շուրջդ լուսավորելու համար: Ուիլիամ Շեքսպիր

Չափից ավելի ճկված աղեղալարը կոտրում է աղեղը: Յոհան Շիլլեր

Նախատի´ր քեզ, այլ ոչ թե արեգակին, եթե քո այգին չի ծաղկել: Չինական ասացվածք

Ուշ է ջրհոր փորելը, երբ կոկորդը բոլորովին չորացել է ծարավից: Տիտոս Մակկիոս Պլավտոս

Կարկատանը պիտի ծակին համապատասխան լինի: Թոմաս Ջեֆերսոն

Բարի խորհուրդը երբեք շատ ուշ չի գալիս: Բեն Ջոնսոն

Նախքան խոստանալը մտածի´ր, բայց եթե խոստացել ես, կատարի´ր: Սենեկա Կրտսեր

Խնձորի համար դիմի´ր խնձորենուն, ոչ թե` տանձենուն: Պուբլիլիոս Սիրոս

Երբ բանալին գտնված է, դռները չեն ջարդում: Պուբլիլիոս Սիրոս

Դու էլ հիշի´ր,
Որ երբ զուր հարց չեն տալիս,
Սուտ պատասխան չեն ստանում:
...Թե ջրհորի մութ խորության չափման համար
Իր սեփական մականն ո՟վ է ջրհոր նետում: Պարույր Սևակ

Երբեք մի´ ասա աղբյուրին. «Ես չպիտի խմեմ քո ջրից»: Լոպե դե Վեգա

Ծերերի խրատները նման են ձմեռային արևին. նրանք լուսավորում են, սակայն չեն տաքացնում: Լյուկ դը Վովենարգ

Խրատը բարեշնորհ մարդկանց համար զարդ է, դժբախտների համար` ապավեն: Տիմոթեոս

Չորացրու´ խոտը, քանի արևը թեժ է: Ուիլիամ Քեմդեն

Մինչև նոր հունձքն ապրի´ր նրանով, ինչ որ ունես: Ավլիուս Պերսիուս Ֆրակուս

Փոքր նավակները ափերին ավելի մոտ պիտի նավարկեն: Բենջամին Ֆրանկլին

Եթե խորհուրդը բարի է, կարևոր չէ, թե ով է տվել: Թոմաս Ֆուլեր

Ցանկապատի վրայով ցատկում են այն մասում, որտեղ այն ավելի ցածր է: Թոմաս Ֆուլեր

Կլոր սեղանի շուրջը տեղի համար չեն վիճում: Թոմաս Ֆուլեր

Թեև իժը փոքր է, սակայն թունավոր է: Թոմաս Ֆուլեր

Թթու խաղողից քաղցր գինի երբեք չի ստացվի: Թոմաս Ֆուլեր

Комментариев нет:

Отправить комментарий