четверг, 12 сентября 2013 г.

Հայոց Լեզու

Առաջադրանք 1
Ո՞վ է Վիկտոր Համբարձումյանը, ի՞նչ գիտեք  նրա մասին:
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՑՈւՄՅԱՆ
Աստղագետ,բյուրականի աստղադիտարանը նրա անունով է։
Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 18-ին, Թիֆլիսում, նա հայ աստղաֆիզիկոս է, տեսական աստղաֆիզիկայի սովետական դպրոցի հիմնադիրը։
1948–55-ին եղել Է Միջազգային աստղագիտական միության փոխնախագահ, 1961–64-ին՝ նույն միության նախագահ, իսկ 1968–1972-ին՝ գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ։
Ստեղծել Է գազային միգամածությունների լուսարձակման քանակական տեսությունը, որը հիմք Է ծառայել այդ բնագավառում կատարված հետագա հետազոտությունների համար։
Համբարձումյանը գիտության մեջ հիմք Է դրել նոր ուղղությունների, Լենինգրադում և Բյուրականում ստեղծել գիտական դպրոցներ, որոնք մեծ ազդեցություն են թողել աստղագիտության շատ բաժինների զարգացման վրա։
Ընտրվել Է ԱՄՆ-ի ազգային (1950), Անգլիայի (Լոնդոնի թագավորական ընկերության, 1969), Արգենտինայի (1975), Ավստրիայի (1956), Բելգիայի (Լիեժի թագավորական գիտական ընկերության, 1953),Բուլղարիայի (1974), ԳԴՀ-ի (Բեռլին, 1957), Իտալիայի (1967), Հոլանդիայի   (1970),   Հնդկաստանի   (1976), Նյու Յորքի (1974), Ֆրանսիայի (1958, 1974), Շվեդիայի (1973), Չեխոսլովակիայի (1971) գիտությունների ակադեմիաների և Բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի (Հալլե, ԳԴՀ, 1959) օտարերկրյա անդամ, Աստղագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1978), Միջազգային աստղագիտական միության անդամ (1948), Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (Բոստոն, 1957), Քեմբրիջի (Անգլիա, 1969) փիլիսոփայական, ԱՄՆ-ի (1947), Կանադայի (1959), Մեծ Բրիտանիայի թագավորական և Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերությունների (1953) և Ադրբեջանական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի (1972) պատվավոր  անդամ։

Առաջադրանք 2
Ներկայացրեք հայազգի նշանավոր մարդկանց կտակներ:

Ավետիկ Իսահակյան

 Սիրուն մանկի՛կ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խոսքերս մի՛ մոռնար:

Կյանքն է ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական.
Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական:

Զգացմունքն է գերիշխանը, խելքը՝ նրա լոկ ծառան.
Բայց դու՛ խելքդ վրադ պահի՛ր, ինչպես պողպատ կուռ վահան:

Մի՛ հավատար ստվերներին, հենվի՛ր միայն քեզ վրա,
Ատելու չափ սի՛րիր մարդկանց, բայց լավություն միշտ արա:

Եվ լայն օրում թե՝ ընկերներ, թե բարեկամ ճանաչի՛ր.
Իսկ նեղ օրում ընկերների ո՛չ որոնիր, ո՛չ կանչիր:

Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,
Զվարթ եղի՛ր, ու այդպիսով բախտի վրա կըխնդաս:

Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ-դեմի.
Անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի:

Լսի՛ր, տղա՛ս, ինձ կթաղես անհայտ մի տեղ, աննշան,
Որ չիմանան, մարդիկ չգան՝ շիրմիս քարը գողանան:

Առաջադրանք 3
Օտարալեզու կայքերից կամ գրքերից գտեք նշանավոր մարդկանց կտակներ, թարգմանեք և բանավոր ներկայացրեք դասարանում:

Ռեպեռ Թուփակ Շակուրը,որը սպանվել է 1996թ, երբեք չեր թաքցնում իր սերը մարեխուաննաի նկատմամբ։ Երգչի մահից հետո, նրա խմբի անդամները տեղադրել են մի տեսահոլովակ, որում ասվում եր, որ նրա աճյունի հետ դրել են մարեխուաննա եվ ծխացրել են։ Թուփակի հարազատները հերքել են այդ նորությունը եվ ասել, որ միայն նրանք գիտեն թե վորտղե թաղված նրա դին։

Առաջադրանք 4
Փորձեք պարզել՝ ի՞նչ է կտակը և նամակը: Ի՞նչ տարբերություն կա նամակի և պաշտոնական նամակի միջև: Բանավոր ներկայացրեք նշանավոր մարդկանց նամակներից:

   Կտակ
    Կտակը դա մահացած մարդու վերջին նամակն է, որով հեղինակը դիմում է իր հարազատներին, բարեկամներին կամ ընկերներին, իր բարի անկուցյուններով։ Կտակում հեղինակը կարող է եվ համապատասխան ձեվով բաժանել իր ունեցվածքը։

   Նամակ
  Նամակը անձնական դիմում է հարազատներին կամ ընկերների միջեվ եվ ունի ազատ շարադրման ձեվ։
 
 Ի՞նչ տարբերություն կա նամակի և պաշտոնական նամակի միջև: 
   
Պաշտոնական նամակը գրվում է կազմակերպության պաշտոնական բլանկի վրա եվ ունի գրելու որոշակի ձեվ։
Անպայման հաստատվում է կազմակերպության պետի ստորագրությամբ եվ կնիքով։
Նամակը անձնական դիմում է հարազատներին կամ ընկերների միջեվ եվ ունի ազատ շարադրման ձեվ։

  Առաջադրանք 5
Բառարանային աշխատանք
Բացատրեք՝ ինչ է նշանակում  կտակ, բառարանից հանեք կտակ բառով կազմված բառեր, դրանց բացատրությունները, կազմեք նախադասություններ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են աստվածաշնշչյան գրքերը կոչվում կտակարաններ (Հին Կտակարան, Նոր Կտակարան):

 ԿՏԱԿ ՆՍԱՆԱԿՈՒՄ Է -- պատգամ,ավանդ,կարգադրուտյուն։
Կտակարան , կտակել , կտակատեր , կտակագրել։

 Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են աստվածաշնշչյան գրքերը կոչվում կտակարաններ (Հին Կտակարան, Նոր Կտակարան):
որովհետեվ դա Աստծո պատկամներն են։ Աստված մեզ դա է ։

Комментариев нет:

Отправить комментарий