среда, 9 декабря 2015 г.

Էկոլոգիա։ Նախագիծ

Էկոհամակարգերի հիմնախնդիրը


1.Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞


  Կենդանի օրգանիզմների ամեն մի համակեցություն ունի իր հատուկ բնակեցման միջավայրը, որի հետ կազմում է մի ամբողջություն: Այդ ամբողջությունը կոչվում է Էկոհամակարգ։
Էկոհամակարգի գլխավոր հատկանիշներն են ինքնակարգավորումը, ինքնավերականգնումը, ամբողջականությունը, կայունությունը,որը շատ կարևոր է բնօգտագործման տեսակետից ու բնապահպանության հարցերի լուծման ժամանակ
Էկոհամակարգում ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ ունի իր որոշակի դերը և մյուս բուսատեսակների ու կենդանատեսակների, ինչպես և բնակատեղի հետ գտնվում է կայուն և օրինաչափ կապերի մեջ: Այս կապերի շնորհիվ է, որ պահպանվում է կենսոլորտի և ավելի փոքր էկոհամակարգերի գոյությունը, դրանց էկոլոգիական հավասարակշռությունը, և պահպանվում է կյանքը մեր մոլորակի վրա:
Գիտնականները կենդանի օրգանիզմները բաժանվում են 3 խոշոր խմբի` պրո­դուցենտ­ների, կոնսումենտների և ռեդուցենտների: Պրոդուցենտ­կոնսումենտ­ռեդուցենտ շղթայի միջոցով տեղի է ունենում նյութի ու էներգիայի կենսաբանական շրջապտույտը կենսոլորտում և մյուս բոլոր ավելի փոքր չափերի ու մակարդակների էկոհամակարգերում:
  Միանշանակ ամենակարևոր հատկնիշներն են նաև հավասարակշռությունը բուսական և կենդանական աշխարի միջև , մարդու ազդեցությունը դրա վրա՝ դրանից բխում է նաև  նյութերի բաղադրությունը տվյալ էկոհամակարգում, քանի որ ի սկզբանե այն իդեալական է։ 

2.Ինչպիսի էկոհամակրգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:

 Էկոհամակարգերը լինում են երկու տեսակ՝ բնական և արհեստական: Մեզ շրջապատող արհեստական էկոհամակարգի օրինակ է՝ ագրոէկոհամակարգը: Ագրոէկոհամակարգերը ստեղծվել են մարդու միջամտությամբ, որպեսզի ստացվի գյուղատնտեսական արտադրանք: Ագրոէկոհամակարգ է օրինակ՝ բանջարանոցները, արոտավայրերը, այգիները և այլն: Սակայն նրա կարևոր հատկանիշներից մեկն այն է, որ այն չի ինքնավերականգնվում
Մեզ շրջապատող բնական էկոհամակարգի օրինակ է անտառը: Սակայն ի տարբերություն ագրոէկոհամակարգի, եթե չլինի մարդու միջամտությունը՝ այն կվերականգնվի: Բնական էկոհամակարգ է գետը: Նրա կենդանի բաղադրիչներն են ջրային կենդանիները, բույսերը: Նյութերի շրջապտույտի հետևանքով գետը ինքնավերականգնվում է, եթե իհարկե չլինի մարդու միջամտությունը:Քանի որ մարդու միջամտութնամբ խախտվում է ողջ էկոհամակարգը ու ինքնակարգավորման ու ինքնամաքրման հատկանիշներն էլ չեն հասցնում մարդու տեմպին։
 Երևանի միջով անցնում է Հրազդանը իր Գետառ վտակով՝ ստեղծելով ուրույն էկոհամակագ իր ջրաջերմային ռեժիմով և կենսացենոզով: Հրազդանը մեղմում է Երևանյան տապը: Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը մտահոգող է: Գետառը հոսում է Երևանի կենտրոնական թաղամասերով,բայց հարց է առաջանում՝ դա գե՞տ է։ Դիտեք մեր տեսանյութը։ http://youtu.be/fiq1MUZFYUs 
Այս ամենը պայմանավորված է ոչ միայն բնակչության հիմնական մասի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, այլև` էկոլոգիական հիմնահարցերի, օրենքների անտեսմամբ ու շրջանցմամբ, ինչպես նաև պետության և համայնքային իշխանությունների կողմից հսկողության բացակայությամբ: Երևանյան հատվածում Հրազդան գետի աղտոտումը դրա կենդանական ու բուսական աշխարհի գոյությանը սպառնալուց բացի, սննդի համար ոչ պիտանի կամ մարդկանց առողջության համար վտանգավոր է դարձնում այդ գետում դեռ մնացած ձկները, որոնք որսում և օգտագործում են սիրողական ձկնորսությամբ զբաղվողները:

3.Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

  Մարդիկ օր օրի ավելի ու ավելի են փչացնում այն ինչ իրենց տրված է: Նրանք աղտոտում են իրենց շրջակա միջավայրը, որս են կատարում (ըստ այդմ էլ ոչնչացնում շատ կենդանատեսակներ), իրականացնում են անտառահատումներ, իսկ հետո էլ բողոքում են մի շարք հիվանդությունների առաջացումից՝ չհասկանալով, որ բնության մաքրությունն ուղիղ համեմատական է իրենց առողջությանը: Ինչպես նշեցի բնական էկոհամակարգի օրինակ է լիճը: Լճում բնակվող բույսերն ու կենդանիները ինքնավերականգնվում են բնականոն ձևով, բայց երբ կատարվում է մարդու միջամտությունը՝ տեղի չի ունենում նյութերի և էներգիայի լրիվ շրջապտույտ, խախտվում է սննդային շղթան, որն էլ իր հերթին բերում է լճում ձկնատեսակների ոչնչացմանը: Նման վառ օրինակ ՝ Սևանա լիճը: Մարդիկ մի քանի տարի առաջ կատարելով ահռելի քանակություններով որս ոչնչացրին լճի ձկնատեսակների համարյա ամբողջ պաշարը, իսկ լճիհիվանդվիճակը բերեց նրան, որ այսօր լճում որս կատարելն արգելվում է:
  Մարդիկ շատ հաճախ խախտում են էկոհամակարգերի բնականոն գործունեությունը նաև առանց գիտակցելու: Այդմարդկանցմեջ մտնում ենք նաև մենք, և եթե մեզնից յուրաքանչյուրը գտնվի մի փոքր բարեխիղճ, ապա աշխարհը կանգնած չի լինի այսպիսի լուրջ էկոլոգիական խնդիրների առջև: Այս ամենը հասարակության ոչ էկոկիրթ լինելու հետևանքն է: Եվ այս բազում գործողությունների արդյունքում էլ մարդիկ էականորեն փոխում են էկոհամակարգերի կառուցվածքը:


4. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին): 

 Եթե էկոհամակարգից պակասի էներգիայի հոսքը կվնասվի սննդային շղթան, բույսերը, կենդանիները և այլ օրգանիզմներ ստիպված կլինեն օգտագործել ամբողջ էնեգրան սեփական գոյատեվման համար և սննդային շղթայի միջոցով էներգիան չի փոխանցվի մի տրոֆիկ մակարդակից մյուսին:

Վերջում ուզում եմ ավելացնել,որ էկոհամակարգի մի բաղադրիչը կախված է մյուսից և բավական է բաղադրիչնեից մեկը խախտվի,խախտվում է ողջ համակարգը դոմինոյի սկզբունքով։

Աղբյուրներ`

Комментариев нет:

Отправить комментарий