Երևան քաղաքում կանաչ տարածքների կրճատումը, մեքենաների թվի ավելացումը և անվերջ ընթացող շինարարությունները օդի աղտոտվածության պատճառ են հանդիսանում: Տարբեր գնահատակններով ավտոտրանսպորտի արտանետումների 80%-ը բաժին է ընկնում Երևանին, իսկ ընդհանրապես մթնոլորտային արտանետումների 65%-ը ամբողջ ՀՀ-ում բաժին է ընկնում ավտոտրանսպորտին: Բնապահպանության նախարարության տվյալների համաձայն` 2000-2010թթ. վնասակար արտանետումները մթնոլորտ կազմել են տարեկան 150-210 հազար տոննա, 2015 թվականին այդ թիվը փոխվել է 263.9 հազարի: Փոշու քանակը մի քանի անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի արժեքները, և գերազանցում օզոնը, որի պատճառը Երևանի բնակլիմայական պայմաններն են, այդ թվում նաև կանաչ տնկիների սակավությունը, իսկ դա ցուցանիշ է, որ ֆոտոքիմիական թունամշուշը Երևանում միշտ առկա է: Այս տարվա հոկտեմբերին Երևան քաղաքի 7 դիտակայաններում ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները:
Ըստ մասնագետների հետազոտությունների` հիվանդությունների 70%-ը ուղղակիորեն կապված է օդից և դրանում պարունակվող վնասակար նյութերից: Աղտոտված օդը կարող է պատճառ դառնալ մարդու օրգանիզմի նյութափոխանակության խախտմանը և շնչուղային համակարգի լուրջ հիվանդությունների, արյան մակարդելիության բարձրացմանը և մարդու արյան համակարգի աշխատանքի խախտմանը:
Օդի աղտոտվածության նվազեցման և մաքրման հիմնական միջոցներն են արդյունաբերական արտադրություններում մաքրման ֆիլտրերի տեղադրումը, էներգիայի էկոլոգիապես անվնաս աղբյուրների օգտագործումը, խնայողական տեխնոլոգիաների գործածումը, քաղաքների և գյուղերի կանաչապատումը: Մթնոլորտի վիճակի բարելավման այլ մոտեցում է հանդիսանում առաջավոր տեխնոլոգիական գործընթացների կիրառումը, վնասակար նյութերի փոխարինումը անվնասներով, հումքի մշակման չոր եղանակների փոխարեն խոնավների կիրառումը: Որոշ դեպքերում օգտագործում են մթնոլորտում նոսրացման մեթոդը: Ծխնելույզները պետք է բավականաչափ բարձր լինեն (300-350 մետր)։

Комментариев нет:
Отправить комментарий