вторник, 4 ноября 2014 г.

Կողբ գյուղ

Կողբ գյուղ ,Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում, մարզկենտրոնից 52 կմ հյուսիս-արևմուտք, Կողբ գետի ափին, Նոյեմբերյանից 4 կմ հեռավորության վրա։ Երևանից 195 կմ։ Համարվում է Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքը։ Ներկայումս բնակչությունը 5,300 մարդ է։ Հարևան համայնքներն ենՆոյեմբերյանը և Բերդավանը։
  

Ըստ Մովսես ԽորենացուԿողբափոր գավառը գտնվել է Գուգարաց բդեշխության կազմում և հիմնվել է Մեծ Հայքի հյուսիսային սահմանները պաշտպանելու համար։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից։ Կողբափորի պատմությունը այնքան հին է, որ դեռևս կան հետքերը հեթանոսական ժամանակների ավերված կառույցների։
 Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղը ունի հարմար աշխարհագրական դիրք և մեղմ կլիմա։ Գյուղի հարավ-արևմուտքում է ձգվում Գուգարաց լեռնաշղթան՝ բաժանված Կոզմանի լեռնաբազուկով։ Ծովի մակերևույթից բարձրությունը 800 մետր է։


Պատմամշակութային կառույցներ

Մշկավանք
Ագեղցի
Սուրբ Աստվածածին
Տվարաեղցի (Տվարագեղցի)
Ամուրիների Սար

Պաշտոնական էջ` http://www.koghb.am

Комментариев нет:

Отправить комментарий