Ամենատպավորիչ ճոպանուղիները
Ճոպանուղին ոչ միայն էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտային միջոցներից է, այլև ամենատպավորիչը։ Դրանք հնարավորություն են տալիս տեսնել գլխապտույտ տեսարաններ և վայելել գեղատեսիլ բնությունը։ Դա կարճատև էքստրեմալ արկած է, որը մնում է հիշողության մեջ երկար ժամանակ։
Ձեզ եմ ներկայացնում աշխարհի ամենատպավորիչ ճոպանուղիների հնգյակը և իհարկե, վերջում կպատմեմ Ծաղկաձորի ճոպանուղու մասին:
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Ռիոյի գլխավոր տեսարժան վայրերից է ճոպանուղին։ Թափանցիկ խցիկներից տեսարան է բացվում դեպի քաղաքի կենտրոն, Տիժուկա այգի, Կոպակաբանայի լողափեր, Կորկովադո լեռ, Գուանաբարա ծովածոց, Լեբլոն և Իպանեմա, որտեղ գտնվում է Քրիստոսի հայտնի արձանը։
Նգոն Պին 360, Հոնկոնգ
Հոնկոնգյան ճոպանուղին, որն անցնում է Լանտաու կղզով, կարելի է անվանել ճանապարհ դեպի «Մեծ Բուդդա», քանի որ այն միավորում է կղզու հյուսիսային մասը Նգոն Պին շրջանի հետ, որտեղ գտնվում է Պո Լին տաճարը՝ Բուդդայի հսկայական արձանով։
Պիկոս դե Էուրոպա, Իսպանիա
Իսպանիայի ամենամեծ ազգային արգելոցի՝ «Եվրոպայի գագաթների տարածքում կան բազմաթիվ տեսարժան վայրեր։ Ճոպանուղին ուղևորներին 1.823 մետր բարձրության վրա է հասցնում 4 րոպեում։
Չժանցզյացզեի զբոսայգի, Չինաստան
Նրանք, ովքեր դեմ չեն ադրենալինի մեծ քանակություն ստանալ 1.300 մետր բարձրության վրա, կարող են օգտվել ամենաերկար ճոպանուղուց։
Գրինդելվալդ-Մենլիխեն, Շվեյցարիա
Շվեյցարիայի ամենահայտնի և ամենաերկար ճոպանուղիներից է Գրինդելվալդ-Մենլիխենը։ Գլխապտույտ առաջացնող ճանապարհորդությունը 943 մետր բարձրության վրա տևում է 30 րոպե։
Ինձ համար այս շարքի մեջ իր յուրահատուկ տեղն ունի Հայաստանում՝ Ծաղկաձորում գտնվող ճոպանուղին:
Հարմարավետ ճոպանուղով հասնում ենք մինչև Թեղենիսի բարձունք 40 րոպեում: Ճոպանուղու շինարարությունն (2004-2008թթ.) իրականացրել է «Leitner» իտալական ընկերությունը:
1137մ երկարությամբ առաջին կայանի թողունակությունը ժամում 1200 մարդ է: Առաջին կայանում նստատեղերը չորս տեղանոց են: Երկրորդ կայանի երկարությունը ՝ 1458մ է` 800 մարդ/ ժամ թողունակությամբ:
Երրորդի երկարությունն է 1624մ, իսկ թողունակությունը` ժամում 800 մարդ: Իսկ 926 մ երկարությամբ չորրորդ կայանի թողունակությունը ժամում 800 մարդ է: Երկրորդից չորրորդ կայաններում նստատեղերը երկտեղանոց են:Մի կայանից մյուսը կարելի է տեղափոխվել առանց դահուկները հանելու: Սկսնակ լեռնադահուկորդներին և սնոուբորդիստներին տրամադրվում են հարմարավետ բուգելային վերելակներ:Մի կայանից մյուսն անցնելիս կարելի է փոքր-ինչ «շունչ քաշել»` մի բաժակ թեյ կամ սուրճ վայելելով ճոպանուղու տարածքում գործող սրճարաններում:
Տեղում էլ կարելի է վարձակալել լեռնադահուկային հանդերձանք կամ սպորտային այլ պարագաներ: Վերջերս հատուկ զբոսաշրջիկների համար շահագործվեց ճոպանուղու հինգերորդ կայանը(1030մ, 800 մարդ/ ժ): Տաք նստատեղերը ապահովում են հարմարավետ վերելքը: Թեղենիսի բարձունքից արդեն իսկ ձգվում են մշակված տարբեր բարդությամբ սահուղիներ: Սահուղիների ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 30կմ: Անըդհատ սահել կարելի է մոտ 6,800մ: Գործում է պրոֆեսիոնալ փրկարարներով համալրված ծառայություն:
Երազում եմ, սովորել դահուկներով սահել և վայելել այդ հրաշքը:
Комментариев нет:
Отправить комментарий