четверг, 29 января 2015 г.

Նավթ, բնական գազ, ածուխ. ::: Էոլոգիա

Համեմատել հիմանական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:

Բնական գազ

Բնական գազը օգնակար անհամ, անհոտ և անգույն գազային միացություն է։ Առաջացել է երկրի ընդերքում անօդ պայմաններում։ Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար։
Բնական գազ կա թե զարգացող և զարգացած երկրներում և ավելի շատ պաշարներ կան բնական գազի զարգացող երկրներում, քանի որ զարգացածները անխնա օգտագործում և արտահանում են բնական գազը։ Բնական գազով հարուստ են մի շարք երկրներ դրանցից են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆև այլն։


Ածուխ.

 Ածուխը ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում բուսական զանգվածի քայքայման հետևանքով: Թերևս վեր նշված բոլոր էներգյակիրներից ածուխը ամենավտանգավորն է և ամենավնասակարը բնության մեջ, տեսական առումով ամենաէժանը, սակայն տնտեսական առումով շատ երկրներ չունենալով միջոցներ օգտագործում են ածուխը նույնիսկ իրենց բնակարաները տաքացնելու համար: Սակայն ինչպես շատ նյութեր բնության մեջ ածուխը նույնպես մեծ վնաս է հասցնում բնությանը: Չնայած բոլոր բացասական հետևանքների ածուխը մարդկանց կբավականացնի դեռ 400 տարի ևս:


Նավթ.

 Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է,կարևորագույն բնական հանածո: Տնտեսական տեսանկյունից, նավթը ամենակարևոր հանածոն է, քանի որ նավթից են ստանում տրանսպորտային անհրաժեշտ վառելիքի մեծ մասը, բացի այդ նավթից ստացվում են գյուղատնտեսական, արդյունաբերական, կենցաղի համար կարոր քիմիկատներ: Էկոլոգյական առումով նավթը նույնպես վնասակար է և վտանգավոր: Նավթի պաշարները կարող են լինել թե ցամաքի և թե ծովի  շերտի տակ: Ուստի դրանց պաշարները յուրացնելը բարդ և վտանգավոր գործընթաց է: Նավթը հիմնականում տեղափոխվում է երեք եղանակով՝ նավթամուղերով, երկաթուղով, նավերով: Ներկաըումս նավթի պաշարները շատ քիչ են և խնայելով օգտագործվելու դեպքում նավթը մարդկությաանը կբավարի մոտ 40 տարի:


Համեմատություն



Ածուխ.
 Ածուխը երեք հիմնական վառելիքներից ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և միևնույն ժամանակ ամենավտանգավորն է շրջակա միջավայրի համար:  Ածխի այրումից  մթնոլորտում առաջանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժեղացմանը, գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը:
Ածխի հանումը հանքերից կատարվում է երկու եղանակով՝ բաց և ստորգետնյա:  Ստորգետնյա եղանակով մարդիկ փորում են գետինը, իսկ գետնի տակ առաջանում են դատարկություններ, որը ժամանակի ընթացքում փլուզման պատճառ է դառնում: Բաց եղանակով մարդիկ ածուխ են հանում այն ժամանակ, երբ ածուխը գտնվում է շատ խորը: Ածխի պաշարները կբավականեցնեն մարդկությանը 400 տարի:

Նավթ.

Նավթը համարվում է ամենակարևոր վառելիքային ռեսուրս, քանի որ նավթի վերամշակումից ստանում են ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտների համար վառելանյութ: Նավթը արդյունահանում են և ծովի հատակից և երկրի կեղևում գտնվող նավթածին շերտերից: Նավթ արդյունահանելու համար մարդիկ փորում են հորատանցքեր, որպեսզի հասնեն նավթին: Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում և դրա համար անհրաժեշտ է լինում փորել մի քանի կիլոմետրանոց հորատանցքեր։ Նավթը տեղափոխվում է նավթամուղներով և նավերով: Դա վտանգավոր է, քանի որ լինում են դեպքեր, երբ նավեր են շրջվում, կամ նավթամուղն է վնասվում և օվկիանոսի ջուրը աղտոտվում է: Նավթ արտահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, իսկ ներկայիս նավթի պաշարները կբավականեցնեն  40 տարի:

Բնական գազ.

Բնական գազը ամենամաքուր, ամենահարմար, օգտագործելու համար հարմար վառելանյութ է: Բնական գազով հարուստ է Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ և այլ երկրներ: Բնական գազը տեղափոխում են խողովակաշարով, քանի որ այլ ելք չկա, իսկ հեռվում գտնվող երկրներին անհնար է գազ մատակարարել, որովհետև այդքան մեծ հողովակաշար հազիվ թե կառուցվի: Բնական գազը  շատ մեծ դեր ունի կենցաղում և արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք սկսել է մեծ դեր ունենալ, քանի որ այն ավելի էժան է քան բենզինը, և էկոլոգիապես մաքուր:  Ապացուցված է, որ երբ մեքենաները աշխատում են գազով, ավելի քիչ է աղտոտում օդը քան բենզինը:  Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք  օգտագործելու դեպքում  կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, մինչև  20%:

Комментариев нет:

Отправить комментарий