суббота, 17 января 2015 г.

էներգախնայողություն

Հայաստանում էներգախնայողությունը պարտադիր կդառնա: «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է կառավարության հունվարի 15-ի նիստում:
Մասնավորապես, նոր բնակելի շինությունների (եւ պետական, եւ մասնավոր), ինչպես նաեւ պետական ցանկացած կառուցվող կամ վերանորոգվող օբյեկտների համար կառավարությունը Էներգախնայողության պարտադիր պահանջներ կսահմանի: Նախկինում այդ նորմերը կամավոր էին, ինչը խանգարում էր էրերգաարդյունավետութան համազգային ծրագրերի անցկացմանը, նշվում է գրավոր հիմնավորման մեջ:
Բացի այդ, կառավարությունը կդասակարգի տնտեսության ոլորտներն ըստ  էներգետիկ ուժգնության, որպեսզի ըստ դրա ներկայացնի իր պահանջները: Շինությունների կառուցման կամ վերանորոգման հավելյալ ներդրումները չեն գերազանցի 15%-ը, փոխարենը էներգախնայողությունը կհասնի 50%-ի:
Աղբյուր` http://news.am/arm/news/247871.html

Комментариев нет:

Отправить комментарий