воскресенье, 28 сентября 2014 г.

Հայերի ծագումնաբանությունը

Հայերի ծագման վերաբերյալ ավանդազրույցները


Հայ ժողովուրդը պատկանում է աշխարհի հնագույն ժողովուրդների թվին,բայց նրանց կազմավորման մասին քիչ տեղեկություններ են պահպանվել։  Կան Ժողովրդական ավանդազրույցներ, որոնք պատմում են կազմավորման մասին։ Դրանք թվով երեքն են. Հայկի և Բելի պատմությունը, հունական և վրացական ավանդապատումները։

1. Հունականը ավանդազրույցը գրի է առել Ստրբոնը, որի մեջ պատմում է այն մասին, թե ինչպես արգոնավորդ Յասոնի հետ Կոլխիդա եկած Արմենոսը, որ Հունաստանի Թեսալիա երկրամասից էր` Արմենիոն քաղաքից, չի  վերադառնում Հունաստան: Նա իջնելով հարավ, իր ուղեկիցների հետ հաստատվում է Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում` տարածվելով անգամ մինչև Հյուսիսային Միջագետք։ Ավանդազրույցի համաձայն երկիրը Արմենոսի անունից ստանում է Արմենիա անվանումը։

2. Հայկի և Բելի պատմությունը, մեզ է հասել Մովսես Խորենացու և Սեբեոսի աշխատությունների միջոցով։ Հայկական ավանդապատումը ծագում է հեթանոսական անհիշելի ժամանակներից։ Հետագայում քրիստոնյա հայ պատմիչների կողմից այն հարմարեցվել է քրիստոնեական աշխարհընկալմանը:
Այդ ավանդազրույցում ասվում է, որ հայերի նախնի Հայկը չի կամենում ճանաչել բռնակալ Բելի իշխանությունը։ Բաբելոնում անհաջող աշտարակաշինությունից հետո, թվով 300 հոգի, չվում է դեպի Արարադի երկիր և հաստատվում մի լեռան ստորոտում գտնվող դաշտավայրում։ Հնազանդեցնելով տեղի սակավաթիվ բնակիչներին և երկիրը հանձնելով իր թոռ Կադմոսին՝ նա շարժվում է հյուսիս-արևմուտք և բնակություն հաստատում Հարքի դաշտավայրում։ Բելը փորձում է խաղաղ միջոցներով իրեն ենթարկել Հայկին, սակայն, հաջողության չհասնելով, որոշում է ուժով հպատակեցնել Հայկին և Հայկյաններին։ Հայկը իմանալով Բելի հարձակման մասին շարժվում է նրան ընդառաջ և ճակատամարտ տալիս նրա զորքերին Վանա լճից արևելք՝ Հայոց ձորում։ Հայկի և Հայկյանների կատաղի դիմադրությունից զարհուրած Բելը փորձում է նահանջել դեպի թիկունքում գտնվող բլուրը և սպասել իր հիմնական զորքերի գալստյանը։ Սակայն աղեղնավոր Հայկը, կռահելով այդ, առաջ է շարժվում և նետով խոցում Բելի զրահապատ կուրծքը։ Բելը տապալվում է, իսկ նրա զորքը ցրվում է։ Հայկը հաղթանակի վայրում դաստակերտ է շինում՝ անվանելով Հայք, իսկ երկիրն էլ Հայկի անունով կոչվում է Հայք։ Հայկի մահից հետո Արամանյակը, շարժվելով հյուսիս, Հաստատվում է Այրարատյան դաշտում, իսկ նրա որդի Արամայիսը հիմնադրումէ Արմավիրը։
 Նրա հաջորդներից էր Արա Գեղեցիկը, որի անունով էլ Արագած և Մասիս լեռների միջև ընկած դաշտը ստանում է Արարատ անունը։ Ավանդության շարունակությունից պարզվում է, որ Հայկի սերնդից էր Արամը, որն ընդարձակում է Հայաստանը բոլոր ուղղություններով, և նրա սխրագործությունների պատճառով օտարները Հայաստանը կոչում են Արամի անունով Արմենիա, իսկ հայերին՝ արմնիկ։

3. Վրացական ավանդապատումի համաձայն՝ Հայկը և նրա եղբայրներ Քարթլոսը, Եգերոսը, Հերոսը և մյուսները եղել են Թորգոմի որդիները։ Կովկասի ժողովուրդների նախահայր Թորգոմն իր որդիներով և ամբողջ ժողովրդով Բաբելոնից գալիս է և հաստատվում Մասիս և Արագած լեռների միջև փռված դաշտում։ Շուտով Թորգոմի ժողովուրդը բազմանում է, և նրա որդիները տարածվում են ու ընդարձակում իրենց բնակության սահմանները մինչև Կովկասյան լեռները և դրանից հյուսիս։ Հոր մահից հետո անդրանիկ որդի Հայկն իր եղբայրների հետ ապստամբում է աշխարհի առաջին բռնակալ Բելի դեմ և մարտում սպանում նրան։ Դրանից հետո Հայկի եղբայրները շարժվում են իրենց երկրները և ապրում փոխադարձ սիրո մեջ:

Комментариев нет:

Отправить комментарий