понедельник, 17 февраля 2014 г.

Գրականություն։ Սուրբ Սարգսի տոնը

http://movsisyannune.com/2012/02/10/սուրբ-սարգիսի-տոնը/

Այս նյութը ինձ դուր եկավ, քանի որ ես իմացա շատ նոր բաներ։
 Ես չգիտեի, որ Սուրբ Սարգիսը հովանավորել է Սասունցի Դավթին և այլ Սասնա հերոսների, բայց գիտեի,   որ Սուրբ Սարգսի տոնը այդքան հին է։ Այս նյութում  ներկայացված են շատ ժողովրդական պատումներ Սուրբ Սարգսի վերաբերյալ։ Պատումներում Սարգսին գինովցած վիճակում պետք է սպաներ մի աղջիկ,  որը սպանելու փոխարեն սիրահարվեց և համբույրելով արթնացրեց Սարգսին և նրանք միասին փախչեցին քաղաքից: Այս պատումը կարդալուց հետո մարդիկ` երիտասարդները համարեցին Սուրբ Սրագսին իրենց սիրո հովանավորողը: Սարգսին անվանել են Արագահաս, քանի որ տոնը ձմռանն է, և մարդիկ հավատում էին, որ Սարգիսը փրկում է դժբախտության մեջ ընկած մարդկանց:
Երիտասարդները տոնին պատրաստվում են ուրբաթ երեկոյան աղով լի աման դնելով իրենց տան դռան առաջ, այն նպատակով որ  Սուրբ Սարգիսը  գա և իր սպիտակ ձիու պայտը դրոշմանի այդ աղի վրա, և նրանք այդ աղից պատրաստեն աղի բլիթներ, որպեսզի գիշերը երազում տեսնեն իրենց փեսացուին։

Комментариев нет:

Отправить комментарий