Կոտրվածքներ
08ОКТ
Կոտրվածքներ
Կոտրվածք է կոչվում ոսկրի ամբողջականության խախտումը: Այն առաջանում է,երբ ոկրի վրա ազդող արտաքին մեխանիկական ուժը գերազանցում է նրա, այդ ուժին դիմադրելու ընդունակությանը:
Եթե կոտրվածքի գիծը չի անցնում ոսկրի ամբողջ հաստությամբ, կոչվում է ճաք:
Դասակարգումը
Ըստ ձևի
1. բաց կոտրվածք- ոսկրի կոտրվածքի հետ մեկտեղ կա փաձուկ հյուսվածքների և մաշկի վնասում /վերք/
2. փակ- մաշկի վնասում չկա
Ըստ բեկորների թվի
1. Միաբեկորային
2. Բազմաբեկորային – առջանում են 2 և ավելի բեկորներ
Ըստ բեկորի տեղաշարժի
1.Տեղաշարժումով
2.Առանց տեղաշարժման
Կոտրվածքների նշանները
- Ցավ
- Դեֆորմացիա
- Շարժման սահմանափակում / երբեմն ` պաթոլոգիկ շարժունություն/
- Այտուց
- Մաշկի գույնի փոփոխություն
Առաջին օգնությունը
1.Ցավազրկում- դեղորայքային, և սառույցով
/ տաքացնող միջոցները` կոմպրեսները հակացուցված են/
2. Անշարժացում- շինաներով, կամ ձեռի տակ եղած հարմար ամուր նյութերով` ստվարաթուղթ, փայտի տախտակ և այլն: Շինան պարտադիր ընդգրկում է Կոտրվածքի մոտակա հարևան 2 հոդերը 3.Եթե կան վերքեր փակում ենք վիրակապով, կանգնացնում արնահոսությունը
4. Տալիս ենք հեղուկներ, հետևում ընդհանուր վիճակին, տեղափոխում հիվանդանոց
Комментариев нет:
Отправить комментарий