Մկանային համակարգ
30ОКТ
Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը: Դրանց շնորհիվ մարդը կարող է ազատ տեղաշարժվել տարածության մեջ:
Օրգանիզմում կան ավելի քան 600 մկաններ: Լինում են հարթ և միջաձիգ զոլավոր մկաններ: Սրտի մկանը միջաձիգ զոլավոր է, սակայն կծկվում է ոչ կամային:
Հարթ մկանները մտնում են արյան անոթների , շնչառական ուղիների, ստամոքսի, աղիների պատերի կազմության մեջ:
Օրգանիզմում կան ավելի քան 600 մկաններ: Լինում են հարթ և միջաձիգ զոլավոր մկաններ: Սրտի մկանը միջաձիգ զոլավոր է, սակայն կծկվում է ոչ կամային:
Հարթ մկանները մտնում են արյան անոթների , շնչառական ուղիների, ստամոքսի, աղիների պատերի կազմության մեջ:
Կմախքային մկաններ: Կազմված են միջաձիգ զոլավոր մկանաթելերից: Մկանները ոսկրերին միանում են կամ անմիջապես կամ ավելի հաճախ ջլերով: Գոյություն ունեն կարճ, հաստ, ինչպես նաև երկար մկաններ, որոնք հանդիպում են վերջույթների վրա: Շարժումները հոդերում իրականացվում են 2 հակադիր գործող մկանների շնորհիվ, դրանց մի խումբը ծալող է, մյուսը` զատող:
Մկանների հիմնական խմբերը և գործառույթը: Տարբերում են գլխի, իրանի, վերին և ստորին վերջույթների և այլ մկանախմբեր:Վերին վերջույթի առջևի մակերեսում ծալող երկգլխանի մկանն է, իսկ հետին մակերեսին եռագլուխ զատողը: Զգալիորեն լավ են զարգացած մարդու հետույքային մկանները, որոնք մի ծայրով միանում են կոնքոսկրին, իսկ մյուսով` ազդրոսկրին, կատարելով ոչ միայն շարժողական գործառույթ, այլև ապահովում են կոնքազդրային հոդի ամրությանը և մարմնի ուղղաձիգ դիրքը: Մկանների զարգացմանը նպաստում են ֆիզիկական աշխատանքը, սպորտը, որոնց բարերար ազդեցությունը հատկապես նկատելի է վաղ հասակում: ժամանակի ընթացքում դրանք աստիճանաբար զարգանում են և կատարում իրար համագործակցված շարժումներ:
Комментариев нет:
Отправить комментарий