суббота, 2 ноября 2013 г.

«Մխիթար Սեբաստացի» նախագիծ։

Առաջադրանք 1

   Օգտվել եմ այս կայքերից`
http://www.litopedia.org/index.php?title=Մխիթար_Սեբաստացի (հայերեն կայք)
http://ru.wikipedia.org/wiki/Мхитар_Севастийский (ռուսերեն կայք)

   ա. Համեմատելով այս 2 կայքերը, կարող եմ ասել, հայերենը ավելի ընդարձակ է, տալիս է Մխիթար Սեբաստացու կենսագրության մանրամասներ, օժտված է մեծ քանակությամբ աշխատությունների ցուցակով։
  Ռուսերենում կենսագրականը համառոտ է եվ փոքր է աշխատությունների ցուցակը։

   բ. Ռուսերեն կայքում կա մի հատված, որը բացակայում է հայերենում։

   Ճնապարհորդելով Սեբաստացին հանդիպում է մի Եվրոպացու եվ հայ ճանապարհորդների, որոնց պատմությունները արեվմտյան աշխարհի մասին նրան շատ զարմացրին, որից հետո նա ձգտում էր մոտեցնել իր ժողովուրդը արեվմուտքի առաջադիմությանը։

http://ru.wikipedia.org/wiki/Мхитар_Севастийский (ռուսերեն կայք)

    գ)Միաբանության ծիսական համայնքի անդամները բավարարում են հայկական համայնքների կարիքները, ինչպես նաև պատշաճ կազմավորում ընդունելու առաչադրանքներ, որոշ եկեղեցական ծիսերի, կրոնական հաստատությունների և կազմակերպչական կենտրոնների միջոցով Հայաստանում, Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Հունգարիայում, Ֆռանսիայում, ԱՄՆ-ում և Արգենտինայում։
   Մխիթարը` միաբանության հիմնադիրը, ձևավորեց իր նոր միաբանությունը։ Սուրբ Բենեդիկտի կանունադրության համաձայն։ Այսպիսով նա կազմակերպեց այն հետեվելով արեևմտյան միաբանությունների փորձին, միևնույն ժամանակ պահպանելով որոշ էլեմենտներ - հիմնականում հայկական ավանդույթների կարգապահությանը վերաբերող, մասնավորապես, որպես վարդապետի եվ ղեկավար վանական քաջազնունիների կերպարին։
  Սա ես թարգմանել եմ անգլերենից - հայերեն։
 Այս կայքից
 http://mechitar.com/?iL=2

Առաջադրանք 3
  Տիկին Նունե, ես այսօր գնացի գրադարան, որպեսսզի գտնեմ Սեբաստիայի Սուրբ Նշան եկեղեցու մասին տեղեկություններ եվ նայեցի 2 հանրագիտարան(1.Հայկական համառոտ հանրագիտարան 2.Հայաստանի մեծ հանրագիտարան), որոնցում չկար ոչմի տեղեկություն Սեբաստիայի Սուրբ Նշան եկեղեցու մասին, որովհետև դա նոր կառույց է։


Առաջադրանք 4

   ա. Խաչի ծայրերին նշված տառերը Ո.Կ.Վ.Ա., որը նշանակում է` << Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության>>



Առաջադրանք 6
 
  Ես այսօր այցելեցի Հայաստանի ազգյաին պատկերասրահը, որտեղ տեսա Սևանի Աստվածամոր պատկերը եվ հավաքեցի տեղեկություններ։
  Այս գործը շատ հետաքրքիր է։ Նկարը մեր հայ Վանական ` Մխիթար Սեբաստացին, հավատքով ամիսներ շարունակ աղոթել է և տեսողությունը լավացել է։
  Այս նկարի կրկնօրինակն է անել տվել, որը հիմա գտնվում է Սուրբ Ղազար կղզում Մխիտարյան միաբանությունում, քանի որ նա Մխիթարյան միաբանության հիմնադիրն է։ Դե այդ իսկ պատճառով նկարը կոչվում է հրաշագործ սրբապատկեր։ Շատ հետաքրքիր է` նկարում խաղված վիճակում, մանուկ հասակում, նկարիչը այդպես էր նկարագրել, 30 արծաթը, հուդայի ձեռքը , տանջալից գործիքները, որորնք 30 արծաթով հուդայի ձեռքով մատնվում և խաչվում է Հիսուսը։ Նկարում երեվում են զառեր , որոնք զինվորները որոշում են թե խաչելուց հետո ում է պատկանելու Հիսուսի շորերը։

Առաջադրանք 7

   Նախագծի ընթացքում ինչպիսի՞ դժվարություններ եղան։
  Դժվարությունը եղավ միայն Սուր Նշան Եկեղեցու մասին տեղեկություններ գտնելը, քանի որ նշված աղբյուրներում` հանրագիտարաններում տվյալներ չկար։ Իսկ մյուս դժվարությունը կապված է իմ համակարգչի հետ։

   Որքանո՞վ էր արդյունավետ նախագծին մասնակցելը:
  Ես ավելի մոտիկից ծանոթացա Մխիթար Սեբաստացու կյանքին եվ գործունեությանը, օգտվեցի տարբեր աղբյուրներից, ինչը ինձ համար շատ հետաքրքիր էր։


Հարգանքներով` Արման Պետրոսյան։

Комментариев нет:

Отправить комментарий