понедельник, 28 октября 2013 г.

Պատմվացք Րաֆֆու ”ԿԱՅԾԵՐ„ Վեպից

                                                             Հ Ա Ր Ե Ն Ի Ք 

                                          Պատմվացք Րաֆֆու ”ԿԱՅԾԵՐ„ Վեպից


         Այս պատվացքում Րաֆֆին նկարագրում է իր հայրենիքի մասին, որը գտնվում էր Պարսկաստանի ամենահարուստ գավառներից մեկում եվ կոչվում էր Սալմաստ։ Սալմաստը հին ժամանակներում եղել է Հայաստանի բազմամարդ գավառներից մեկը եվ նրա բնակիչները մեծ մասամբ բախկացած էին հայերից։ Մյուս ազգերից են եղել թուրքերը, հրեաները, ասորիները եվ քրդերը։ Բայց դրանք բոլորը միասին հազիվ թե կազմել են հայերի կես մասը։ 
             Սալմաստում ամենդար թողել է իր տիրապետության հետքերը այստեղ ահագին մոխրաբլուրներ հիշեցնում են ՍՐԲԱԶԱՆ ԿՐԱԿԻ հազարավոր տարիներով լափած նյութերը։ Սալմաստում կայն բարձր մինարետներ, գեղեցիկ մոզայիկներով ինչը ցույց էր տալիս արաբական տիրապետությունը, որը  տարածում էր արհեստ, գիտություն, եվ արյուն։ Բոլոր հնությունների մեջ հեղինկի ուշադրությունը գրավում էր մեկը. դա Փիրչավուր լեռան ժայռեից մեկի վրա քանդակած պատմական տխուր նկարագիր էր։ Ժայռի հարթած մակերեվույթի վրա դուրս էին բերված մի քանի ձիավորներ հնադարյան հագուստով եվ նախնական զենքերով։ Մեկին գերի էին տանում, դա թագավորներ։ Ոչ մեկ չգիտեր թե դա ով էր եվ ինչ ժամանակ էր, բայց հայ ժողովրդի մեջ կար մի ցավալի ավանդույթ, թե գերին Արշակունյանց վերջին թագավոր Արտաշեսն էր, որից հետո Հայաստանը ընկավ պառսիկների իշխանության ներքո եվ կորցրեց իր թագավորներին։ Այդ պատկերը շատ ծանր տպավորություն է թողել հեղինակի վրա, որպես մշտական նախատինք քարաժայռի բարձրությունից ասելով հայերին. «Ահա, ինձ նման միշտ գերի եվ ստրուկ կմնաք դուք, որովհետեվ ձեր թագավորին գերության մատնեցիք»։
         Քեռու տունը, ուր տեղափովել էր հեղինակի ընտանիքը իրենց հասած դժբախտությունից հետո գտնվում էր Քոհնա - Շահարում, ինչը նշանակում էր հին քաղաք։ Այս քաղաքում բնակվող 4 ազգություները` հայ, թուրք, ասորի եվ հրյա`զետեղված էին տարբեր թաղերում։ Հին քաղաքը արժանի էր իր կոչմանը, թվում էր թե այստեղ մի քանի քաղաքներ շինված էին մեկը մյուսի վրա։ Նոր շենք կառուցելու համար, քանդում էին գետինը եվ հողի տակից դուրս էին բերում ահագին աղյուս, քարեր եվ շատ անգամ բացվում էր ընդարձակ ստորերկրյա բնակարան։Դա ապացույց էր այն բանի թե որքան ազգեր այտեղ բնակվել եվ անհետացել էին. իսկ հայը նրա նախկին բնակիչը դեռ մնում էր։
          Հայերի տները շռջապատված էին այգիներով եվ կառուցված էին իրար շատ մոտիկ։ Բոլոր տները ունեին իրենց գաղտնի ծակերը, որոնցով հարեվանները կարողանում էին իրար հետ շփվել կամ կարեվոր լուր հասցնել։ Կայն ծակեր որոնք շատ փոքր էին, նրանց միջով նույնիսկ ձեռք չեր կարող անցնել։ Կայն նաեվ շատ մեծ ծակեր, որով հարեվանները վտանգի դեպքում կարող էին արագ տեղափոխվել հարեվանի տուն։ Նաեվ կայն գաղտնի մառաներ, որոնց մուտքը միաին տան տիրոջներ հայտնի։
           Քեռու տունը շրջապատված էր պարիսպով շատ բարձր, գողերից եվ ավազակներից պաշտպանվելու համար։ Պատերի անցքերից դուրս էին գալիս մողեսներ, բայց նա  չէր վախենում նրանցից, նա վախենում էր օձերից։ Քեռու տանը կար օձերի պատմություն։ Ասում են թե նրանք թագավոր եվ թագուհի ունեն եվ նրանց գլուխները զարդարված են ոսկե պսակներով։ Ասում էին նաեվ, մեծ քեռին տեսել է նրանց, բայց չի վերցրել նրանց պսակները, որովհետեվ այդ օձերի հետ կապված էր նրա տան բախտավորությունը։ 
           Տան գլխավոր դուռը տանում էր դեպի բավական ընդարձակ բակը։ Բակի մեջ արեվելյան ճաշակում շինված էին մի քանի մեծ եվ փոքր սենյակներ։ Այս տունը շինված էր այն ժամանակ երբ քեռու պապը քաղաքի նշանավոր եվ հարուստ բնակիչնեից մեկն է եղել։ Փողոցից հոսող մի վտակից բաժանված է եղել մի առվակ, որը անցել է բակի միջով որոգելով պարտեզը եվ պահպանել է զովությունը։ 
           Նրա քեռին ուներ շատ մեծ ընտանիք։ Նրա պապուն դադա էին կոչում։ Նա ուներ 5 որդի, բոլորը ամուսնացած եվ ունին երեխաներ չափահաս եվ անչափահաս։ 
            Մայրը միակ աղջիկներ ընտանիքում։ Ընդհարապես հայտնի էր, որ միակ քույրը ընտանիքում, որը ունի 5 եղբայր շատ սիրված է լինում։
Մայրը շատ առանձնահատուկ բնավորություն ուներ, որին չէր կարելի չսիրել։ Բայց ըտանիքում դեպի մորը կար սառնասռտություն, որը հեղինակի համար անհասկանալի էր չէր կարելի չնկատել, որ քեռիները անտարբեր ընդունեցին իրենց քրոջ ամուսնու մահվան լուրը։ Դա էր պատճառը, որ պատահած դժբախտությունից հետո մայրը խիստ դժվարությանբ հանձն առավ եղբայրների մոտ բնակվել։
           Քեռին նրանց տեղավորեց մի փոքիկ խրճիթի մեջ բախկացած մի սենյակից եվ նախասենյակից, որը շինված էր ծառաների համար։ Քանի որ հիմա քեռին ծառաներ չուներ, խռճիթը մնացել էր անբնակ, այնտեղ պահում էին տան կոտռատված եվ անպիտանի կառասիք։ Նրանք մաքրեցին այդ խռճիթը, սարքեցին նրան թեեվ քայքայված առաստաղը եվ խարխուլ պատերը բոլորովին անզոր էին աձրեվի հոսանքի առաջը առնելու կամ պահպանելու իրենց վատ եղանակից։

Комментариев нет:

Отправить комментарий