։։։։։։Հենրի Ֆորդը 500 մլն դոլար է կտակել 4157 ուսումնական հաստատություններին ու բարեգործական ընկերություններին:Դա ամենամեծ կանխիկ գումարն էր՝ կտակված մի մարդու կողմից:
Հենրի Ֆորդ
Ֆորդը ծնվել է ԱՄՆ-ի Դիրբորն քաղաքի մոտակայքում , ֆերմաներից մեկում,1863 թվականի հուլիսի 30-ին։
Ֆորդի մանկությունը անցել է ծնողների ֆերմայում, որտեղ նա օգնում էր ընտանիքին և հաճախում տեղի գյուղական դպրոցը:
Նա թողնում է դպրոցը 16 տարեկան հասակում։1879 թվականին նա տեղափոխվում է Դետրոյտ, որտեղ աշխատում է որպես մեքենավարի օգնական: Երեք տարի անց վերադառնում է Դիրբորն, որտեղ 5 տարի զբաղվում է գոլորշային շարժիչների նախագծմամբ և վերանորոգմամբ:
1899 թվականին Ֆորդը հիմնում է իր սեփական ընկերությունը եվ դառնում ամերիկյան գործարար , աշխարհով մեկ ավտոմեքենաների արտադրության գործարանների սեփականատեր: Առաջնորդվելով «ավտոմեքենա` բոլորի համար» կարգախոսով, Ֆորդի գործարանները թողարկում էին ավտոմոբիլաշինության դարաշրջանի սկզբի ամենաէժան ավտոմեքենաները: Ford Motor Company ընկերությունը գոյություն ունի առ այսօր: Հենրի Ֆորդը հայտնի է նաև նրանով որ առաջինը հաջողությամբ սկսել է կիրառել «արդյունաբերական կոնվեյերը»:
Ֆորդը դառնում է 20-րդ դարի լավագույն գործարար իր համոզմունքների, աշխատասիրության և երազանքների շնորհիվ: Նրա կարծիքով կյանքում փող ունենալն անհրաժեշտ է: Բայց պետք չէ մոռանալ, որ փողի նպատակը «անիմաստ» ծախսելը չէ, այլ ֆինանսական միջոցների ավելացումը մարդկանց ծառայելու համար։
Ֆորդի ընտանեկան կյանքը իդեալական էր: Նրա կինը ֆեռմեռի աղջիկ էր։ Չորս տարի համատեղ կյանքից հետո ծնվում է նրանց առաջնեկը:Կլառան երբեք չէր խառնվում ամուսնու գործերին, ընդամենը մեկ անգամ է նա փորձում միջամտել Ֆորդի ընդունած որոշմանը` խնդրելով նրան վերջ տալ պրոֆմիությունների դեմ պատերազմին: Ֆորդը հետևում է կնոջ խորհրդին: Ողջ կյանքի ընթացքում Կլառան միլիոնավոր դոլարներ է ծախսում բարեգործական նպատակներով:
Երբ լրագրողը հարցազրույց էր վերցնում Հենրի Ֆորդից, նա հետաքրքրվեց, թե ով կուզեր լինել Ֆորդը հաջորդ կյանքում: Իսկ հանճարը պատասխանեց. “Ես կլինեի ինչ պատահի, միայն թե կողքիս կինս լիներ”:
Ըստ Ֆորդի, հաջողության հասնելը իրականում հեշտ չէ: Անհրաժեշտ է մեծ նվիրվածություն և շատ աշխատանք: Կյանքում անհաջողություններն ավելի շատ են պատահում, իսկ հաջողության հասնում են մեծ դժվարությամբ:
Հենրի Ֆորդի կենսագրությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ յուրաքանչյուր մարդ կյանքում կարող է հասնել այն ամենին, ինչ ցանկանա:
Նա մահանում միլիարդատեր 83 տարեկան հասակում:
Комментариев нет:
Отправить комментарий